Երևան, 28.Մայիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վանաձորում կա ջրծաղիկի բռնկում. վարակի արտահոսքը եղել է Բաթումի փողոցում գտնվող կենսալաբորատորիայից Օրենքով պաշտպանված գարեջուր, որ կարելի է պահել մինչև հինգ տարի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ). Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է համաներման մասին օրենք. «Փաստ» Գործընթացի՝ երկու ձևաչափով շարունակության վտանգները. «Փաստ» Դաշնակիցները թաքնվել են թփերի մեջ, իսկ հետո դանակ են խրելու թիկունքին. «Փաստ» Երգչախումբը օրինակ է դարձել և ուղի հարթել նոր երգչախմբերի համար. «Փաստ» Բնապահպանը ջրառի հարցում դավադրության խնդիր է տեսնում. «Փաստ» «Արցախն անմասն չէ պայքարից. սա ոչ միայն ՀՀ-ում բնակվող մեր հայրենակիցների, այլև ողջ հայ ազգի շարժումն է». «Փաստ» Ինչո՞ւ են մեր երկրի հետ այսպես վարվում իշխանությունները. «Փաստ» Քաղաքական հետապնդումները՝ գործող իշխանության հիմնական գործիք. «Փաստ»


«Դասականը պետք է միշտ լինի թատրոնում, բայց պետք է գա նաև նոր միտքը»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 156 տարվա պատմություն ունի: «Այն ունի հարուստ և հզոր ավանդույթներ: Այստեղ ստեղծագործել են Վարդան Աճեմյանը, Գրիգոր Մկրտչյանը, Երվանդ Ղազանչյանը, Հակոբ Ղազանչյանը, Խորեն Աբրահամյանը, Ալբերտ Մկրտչյանը, Նիկոլայ Ծատուրյանը, և այսօր պետք է կարողանաս նման մեծ արվեստագետների աշխատանքը շարունակել, պահպանել ունեցած ավանդույթները և կառուցել նորը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:

Նշում է՝ թատրոնն այսօր կարողանում է իր աշխատանքով մրցակցել մայրաքաղաքի բոլոր թատրոնների հետ: «Վերջին տասը տարվա ընթացքում չկա մի ամիս, որ թատրոնը հյուրախաղերով հանդես չգա մայրաքաղաքում և մարզերում, խոսքը ոչ թե մեկ, այլ մի քանի ներկայացումների մասին է: Վերջին 3-4 տարվա ընթացքում թատրոնը կարողացավ ընդլայնել իր հյուրախաղերը՝ ընդհուպ մինչև ԱՄՆ, Լիբանան և այլուր: Թատրոնն առաջիններից էր, որ որոշեց՝ պետք է ունենալ մենեջմենթի դպրոց: Պրոդյուսեր երևույթը մտավ թատրոն, և կարողացան ճիշտ համագործակցել պրոդյուսերը և թատրոնի գեղղեկավարը, կարևորվեց թատրոնը փիառի: Շատ կարևոր է, այն էլ հիմա՝ 21-րդ դարում, հասարակությանը ճիշտ ներկայացնել թատրոնի աշխատանքը: Մեծ թիմ ստեղծվեց՝ հասարակության հետ կապերի պատասխանատու, որն առաջ չի եղել, դիզայներ, ռեժիսոր, որը նկարում է ներկայացման մասին պատմող ֆիլմ, պրոդյուսեր, ունեցանք պաշտոնական կայք և այլն: Սրա հիմքերը ես չեմ դրել, բայց փորձում եմ շարունակել:

Հիմա ներկայացումների գեղարվեստական որակի մասին: Մի քանի տարի առաջ որոշվեց հետևյալը՝ թատրոնը չունի ռեժիսոր, այստեղ հրավիրվում են տարբեր ռեժիսորներ, պարտադիր չէ, որ թատրոնի գեղղեկավարը միշտ ինքն անի բեմադրություններ: Մոտ տասը տարի է՝ Գյումրու թատրոնը հրավիրում է Հայաստանի լավագույն ռեժիսորներին, դերասաններին: Սա շատ կարևոր է մեզ համար, քանի որ լինում են գեղարվեստական տարբեր ճաշակներ և մոտեցումներ՝ Արթուր Սահակյան, Հրաչյա Ղազարյան, Հրաչ Քեշիշյան, Նիկոլայ Ծատուրյան և այլք, նրանց կողքին երիտասարդներն են, որոնք ևս տարբեր բեմադրություններ են անում: Մի կարևոր բան ևս: Կարծում եմ՝ առաջիններից մեկն էինք, թատրոնի համար հատուկ պիես գրվեց, սկսեցինք աշխատել ժամանակակից դրամատուրգների հետ: Աշխատեցինք Անահիտ Աղասարյանի հետ, գրեցինք «Հարսանիք թիկունքում» պիեսը, բեմադրեցինք այն: Այդ ներկայացման ծնունդը ժամանակի պահանջ էր, գաղտնիք չէ, թե այն ինչ պատմություն ունեցավ, հետագայում նաև ֆիլմ նկարահանվեց: Հասկացանք, որ շատ կարևոր է, երբ աշխատում ես դրամատուրգի հետ, և պիեսը ծնվում է թատրոնում»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ հետագա քայլերն արդեն երիտասարդ դրամատուրգներին թատրոնի աշխատանքների մեջ ներգրավելն էր: «Ծնունդով գյումրեցի դրամատուրգ Վազգեն Զաքարյանը պիեսներ գրեց, և սկսեցինք բեմադրել, երիտասարդ ռեժիսոր Տաթև Ժաքյանը բեմադրում է նոր պիես, որը գրել է երիտասարդ դրամատուրգ Մարիա Ակոպովան: Արդյունքում՝ ունենք կոլեկտիվ աշխատանք և պիեսներ, որոնք ժամանակի պահանջն ունեն: Դասականը պետք է միշտ լինի թատրոնում, բայց պետք է գա նաև նոր միտքը: Այսօրվա երիտասարդները շատ հետաքրքիր են մտածում»,-ընդգծում է Հարությունյանը:

Հիշեցնում է՝ թատրոնի 150-ամյակի կապակցությամբ իրենց ուժերով ստեղծվեց «Մհեր Մկրտչյան» փոքր բեմը:«Բացի նրանից, որ թատրոնն ունի մեծ դահլիճ, ունի նաև էքսպերիմենտալ բեմ, որտեղ բեմադրվում են միայն նորարարական պիեսներ, հիմնականում ստեղծագործում են երիտասարդները: Մեր այս ներկայացումները մասնակցել են բազում փառատոնների»,-հավելում է թատրոնի տնօրենը: Փաստորեն, թատրոնում սերնդափոխությունը բավականին հետաքրքիր ձևով է տեղի ունենում: «Կարծում եմ՝ այն սահուն է եղել, քանի որ ունեցել են շատ առողջ դատողությամբ մեծեր: Երիտասարդ տարիքում դարձա թատրոնի գլխավոր ռեժիսոր, հետո գեղղեկավար: Իմ կողքին եղել է Նիկոլայ Ծատուրյանը, և ինքն իր ցանկությամբ առաջարկել է, որ իրեն փոխարինեմ ես: Նա այսօր էլ թատրոնում է, գեղարվեստական խորհրդատուն է: Բնական է՝ երբ տեսնում ես նման մոտեցում մեծերի կողմից, չես կարող այլ կերպ վարվել: Ինձ համար կարևոր է, որ երիտասարդները լինեն թատրոնում: Ուսումը կարևոր է, բայց կարևոր է տեսական գիտելիքները գործնականում կիրառելը»,- ընդգծում է թատրոնի գեղղեկավարը:

Իսկ զրույցի վերջում՝ ավանդական հարց խնդիրների մասին: «Գեղարվեստական տեսանկյունից ինքներս ենք մեզ համար խնդիրներ ստեղծում: Ինչ վերաբերում է վարչարարությանը... Լինելով պետական թատրոն, ֆինանսավորվելով պետության կողմից՝ ինքդ պիտի կարողանաս շատ հարցեր լուծել: 2019 թ.-ից թատրոնի ամբողջ բեմահարթակն ու գորգածածկը փոխվեց, թատրոնը վերանորոգվեց: Բայց կան խնդիրներ, որոնք ինքնուրույն լուծել չես կարող: Լուսային ու հնչյունային համակարգը հին է, նոր տեխնիկայի անհրաժեշտություն կա: 21-րդ դարում չես կարող հին լուսարձակներով ներկայացում բեմադրել, զարմացնել հատկապես պատանիներին: Այս խնդիրն առանց պետական աջակցության լուծել չենք կարող: Տանիքի նորոգման խնդիր կա, ունենք բեմական հին սարքավորումներ, որոնք խաթարվել են, իրենց «դարն ապրել»:

Որքան էլ տարաբնույթ հարցերը փորձում ենք ինքնուրույն լուծել, բայց պետության աջակցությունը շատ կարևոր է»,-եզրափակում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղղեկավար Լյուդվիգ Հարությունյանը՝ հրավիրելով դեկտեմբերի 10-ին ներկա գտնվել «Մաուգլի» մեծամասշտաբ ներկայացման պրեմիերային:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե մենք կորցրեցինք Արցախը, այս երկրագնդի վրա ապրելու արժանապատվությունը հետն ենք կորցնելու. Արման ՆավասարդյանՆիկոլ Փաշինյանը իրականացնում է այն, ինչ ծրագրել էր Սերժ Սարգսյանը Ուկրաինացիների շրջանում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու շտապ պահանջ է սկսվելԵրևանում Toyota Vitz-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվելՄահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ ՎարդանյանըԱրարատի մարզում՝ մարդատար գնացքի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի. տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում էԹուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է ԱդրբեջանՆԱՏՕ-ն ստիպված կլինի փոխզիջումների փնտրել Թուրքիայի հետ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանցի զինծառայող է մահացել«Դիմադրություն» շարժման երկու անդամների ուժային կառույցներն առևանգել են. Արծվիկ ՄինասյանՈղջ Հայաստանն է միացել այս պայքարին. Իշխան ՍաղաթելյանԱվետիք Չալաբյանին կալանքից ազատելու կոչով հանդես են եկել Արցախի նախագահը, Արցախի ԱԺ նախագահը, Արցախի ԱԺ պատգամավորներ և Արցախի թեմի առաջնորդըՄահացել է Depeche Mode-ի համահիմնադիր Էնդի ՖլեթչերըԴերասան Հարություն Մովսիսյանը հերքում է. ընդդիմության երթը պատշգամբից ողջունող տղամարդն ինքը չէԲրյուսելում հունիսի 15-16-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումըԱդրբեջանի կողմից եկող ճնշումն ու տարածքային նոր նկրտումները գնալով ավելի են ուժեղանալու․ ՀայրապետյանՎանաձորում կա ջրծաղիկի բռնկում. վարակի արտահոսքը եղել է Բաթումի փողոցում գտնվող կենսալաբորատորիայիցԱրթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին եւ ապահովեց Հայաստանի երկրորդ մեդալըԱրայիկ Հարությունյանը Գորիսում հանդիպել է Փարիզի քաղաքապետի հետՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանովՀայկ Մամիջանյանն ու Տիգրան Աբրահամյանն այցելել են «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալներին«Առանց թուրքի Հայաստան». ցուցարարները փակել են Ոսկեպարի ճանապարհըՊուտինը շոշափելի առաջընթաց է գրանցում Ուկրաինայում. Բորիս ՋոնսոնԱլիևը կրկին Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է հնչեցրելԱլիևը հայտարարել է, որ սահմանազատումը վերջ կդնի Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնություններինԱնհնազանդության ակցիա՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով«Նիկոլ,հեռացիր»-ը Նյու Յորքի փողոցներումՀիմա էլ «ախռանիկներից» անցան «օգնականների». Լևոն ՔոչարյանԽոշոր ավտովթար՝ Արագածոտնում. 31-ամյա վարորդը Skoda-ով բախվել է ապառաժ քարերինՈր դատավորին է մակագրվել Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքըՎերջին նորությունները՝ ռուս-ուկրաինական պատերազմիցԴոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին շարունակում է արժեզրկվել Փաշինյանը ստում է, որ բրյուսելյան հայտարարությունը Շառլ Միշելի ձևակերպումն էր, սա համաձայնեցված տեքստ է. Արմեն ԱշոտյանՀՀ ոստիկանության զորքերի ծառայողները կրում են լրացուցիչ միջոցներ, որոնցից շատերի կիրառումն արգելված է և անթույլատրելի. Թագուհի ԹովմասյանՄենք գիտենք, որ անկլավ գոյություն չունի, ինչ կա, մերն ա. ոսկեպարցիները չեն պատրաստվում արտագաղթելԱլեն Սիմոնյանի մեքենային ուղեկցող 3 «Տոյոտաներ» գնելու որոշումը չեղարկվել է. ԱԺ-ն ձեռնպահ է մնացել այդ գնումից ու 54 մլն ծախսելուց Ավետիք Չալաբյանը պահանջում է հրապարակել ձայնագրության ամբողջական, չմոնտաժված տարբերակը Բեռնափոխադրում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները դիմում են ներկայացրել վարչապետին Իշխանությունները մեկուսացնում են նրանց, ովքեր առանձնահատուկ վտանգ են ներկայացնում իրենց համար Սամվել Բաբայանին դուր գալու գայթակղությամբ տարված Հայրապետյանը կորցրել է իրականության զգացումը Մյուս անգամ ծխնելույզից մտցրա հյուրերիդ ներս, Նիկոլ․ Արմեն ԱշոտյանԵրաժշտական պրոդյուսեր Պռոֆֆը` նոր նախագծերի, համերգային շրջագայությունների և Թաթա Սիմոնյանի հետ համագործակցության մասին Ինեկոբանկն Android օգտատերերի համար գործարկում է Mastercard քարտերով NFC վճարումները Մի ստվար զանգված դեռ շարունակում է բարբաջել այն մասին, որ ՝ բանակը թալանված էր, նախկինները զենք չէին գնել 80֊ականների զենքեր էին․ Արմեն ԱմիրջանյանԲուհի տված գիտելիքներով անհնար է աշխատել մասնագիտությամբ․ Նաիրի Սարգսյան Ո՞վ է պատասխան տալու Հայաստանում ռուսների ձախողման համար Հայ գործարարների ասոցիացիան Մոսկվայում ներկայացրեց Buissup նախագծի շրջանակում կայանալիք միջոցառումներըԱվետիք Չալաբյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել 5 պատգամավոր եւ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Օրենքով պաշտպանված գարեջուր, որ կարելի է պահել մինչև հինգ տարի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ). Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է համաներման մասին օրենք. «Փաստ»