Երևան, 28.Մայիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վանաձորում կա ջրծաղիկի բռնկում. վարակի արտահոսքը եղել է Բաթումի փողոցում գտնվող կենսալաբորատորիայից Օրենքով պաշտպանված գարեջուր, որ կարելի է պահել մինչև հինգ տարի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ). Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է համաներման մասին օրենք. «Փաստ» Գործընթացի՝ երկու ձևաչափով շարունակության վտանգները. «Փաստ» Դաշնակիցները թաքնվել են թփերի մեջ, իսկ հետո դանակ են խրելու թիկունքին. «Փաստ» Երգչախումբը օրինակ է դարձել և ուղի հարթել նոր երգչախմբերի համար. «Փաստ» Բնապահպանը ջրառի հարցում դավադրության խնդիր է տեսնում. «Փաստ» «Արցախն անմասն չէ պայքարից. սա ոչ միայն ՀՀ-ում բնակվող մեր հայրենակիցների, այլև ողջ հայ ազգի շարժումն է». «Փաստ» Ինչո՞ւ են մեր երկրի հետ այսպես վարվում իշխանությունները. «Փաստ» Քաղաքական հետապնդումները՝ գործող իշխանության հիմնական գործիք. «Փաստ»


Մոսկվան պետք է տարբերակներ փնտրի Իլհամ Ալիևի ռազմական նկրտումներին հակազդելու համար. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է

newizv.ru-ն «Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի վտանգ. ի՞նչ պետք է անի Մոսկվան» վերնագրով հոդվածում գրում է, որ Մոսկվան ահռելի սխալ է գործել՝ թույլ տալով Բաքվին՝ Թուրքիային ներքաշել հակամարտության մեջ և ռազմական լուծում փնտրել առանց Կրեմլի հետ հաշվի նստելու: Այն ժամանակ գերակայել է Մոսկվայի ցանկությունը՝ չկապել իր ձեռքերը հերթական պատերազմով։ Երևի այլ շահեր էլ են եղել, քանի որ մերձկրեմլ յան մեր «պետական այրերի» եսասիրական «պրագմատիզմը» ոչ մի դեպքում չպետք է մոռանալ։ Միայն հիշեցնենք, որ այն ժամանակ ռուսական լրատվամիջոցները ակտիվորեն քարոզում էին այն միտքը, որ մենք սխալ դաշնակից ենք ընտրել Անդրկովկասում, որ մեզ պետք է համագործակցել հարուստ Ադրբեջանի հետ, իսկ խեղճ Հայաստանը միայն մեր ձեռքերն է կապում... Այսպես թե այնպես, այս պահին ունենք այն, ինչ ունենք ...

Մասնավորապես, Անդրկովկասում մեր դաշնակցի ռազմական պարտությունը, Ադրբեջանի վրա ազդեցության փաստացի ամբողջական կորուստը, Թուրքիայի առավելագույնս ամրապնդվելը տարածաշրջանում և Ադրբեջանի ձգտումը՝ ավելի և ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից՝ սպառնալով նրան ռազմական ագրեսիայով։ Ինչո՞ւ է Ալիևն այդքան համարձակ դարձել. դա պարզապես գլխապտո՞ւյտ է հաջողությունից, թե՞ դրա հետևում ինչ-որ մեծ ու լուրջ բան կա: Նման վարքագծի երեք տարբեր վարկած կա: Առաջին վարկածով նա ինչ-որ լռել յայն պայմանավորվածություն ունի Կրեմլի հետ և խաղում է իր խաղաքարտը։

Այս վարկածը շատ կասկածելի է թվում, բայց, հավանաբար, այդպես լինելը շատ բան կբացատրեր։ Երկրորդ վարկածն այն է, որ Ալիևը վստահ է, որ մոտ ապագայում Մոսկվան ժամանակ չի ունենա Անդրկովկասի համար, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել ներկայիս իրավիճակը, որը հնարավոր է չի լինի հետագա տասնամյակներին։ Եվ սա արդեն շատ ավելի հավաստի է թվում: Ամեն դեպքում, բավականաչափ նշաններ կան Ռուսաստանի նկատմամբ ինչ-որ խոշոր և ձգձգվող հակամարտության հրահրման։ Երրորդ վարկածն այն է, որ Ալիևը վստահ է, թե Թուրքիայի օգնությամբ կկարողանա հաղթել Հայաստանին, նույնիսկ եթե նրան օգնության հասնի Ռուսաստանը։ Իսկ դա Մոսկվայի համար, թերևս, ամենավտանգավոր իրավիճակն է, քանի որ այդ դեպքում դժվար թե հնարավոր լինի խուսափել կոնֆլիկտից։ Բաքվում, հավանաբար, գնահատվում են բոլոր գործոնները։

Եվ դա ոչ միայն ադրբեջանական բանակի որոշակի տեխնոլոգիական ու քանակական գերազանցությունն է հայերի նկատմամբ։ Կարևոր է նաև այն, որ Հայաստանում մշտական հիմունքներով տեղակայված ռուսական ստորաբաժանումները կհայտնվեն ծանր իրավիճակում նյութատեխնիկական ապահովման դժվարությունների պատճառով, եթե Անկարան բացահայտորեն բռնի Բաքվի կողմը։ Կրեմլն այս դեպքում կկանգնի Վրաստանով Հայաստան զորքերի շտապ տեղափոխման հարցը ինչ-որ կերպ լուծելու խնդրի առաջ, ինչը, հաշվի առնելով Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների ներկա մակարդակը, գրեթե անհնար է թվում։ Ճիշտ է, կլինի իրանական երթուղին, բայց այն ավելի երկար է, ավելի բարդ և, որ ամենակարևորն է, այն կարող է կտրվել ադրբեջանցիների և թուրքերի հաջող գործողություններով հենց Հայաստանի Սյունիքի մարզում։ Այսինքն, Ադրբեջանը, Զանգեզուրի միջանցքը ճեղքելով, ոչ միայն լուծում է իր լոգիստիկ խնդիրները, այլ նաև ամբողջությամբ կտրում է իր հիմնական թշնամուն Ռուսաստանից։ Ի՞նչ կարող է անել Մոսկվան հակամարտության սրումը կանխելու կամ ինչ-որ կերպ դադարեցնելու համար, եթե այն բռնկվի։

Նախ՝ պետք է հիշել, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և եթե Ռուսաստանը չկարողանա ապացուցել այդ դաշինքի արդյունավետությունը, նրա անդամների մեծ մասի մոտ հիմնավոր կասկածներ կառաջանան՝ արժե՞ արդյոք մնալ այդ կառույցում։ Իսկ դա արդեն իսկ խաթարում է անվտանգության ողջ համակարգը Ռուսաստանի ամբողջ շրջագծով... Ուստի պետք է փաստել. Մոսկվան չի կարող թույլ տալ Հայաստանի հերթական ռազմական պարտությունը արդեն սեփական տարածքում։ Դա նշանակում է, որ պետք է որոշ տարբերակներ փնտրել Իլհամ Ալիևի ռազմական նկրտումներին հակազդելու համար։ Առաջին հայացքից ամեն ինչ միանգամայն ակնհայտ է. պետք է առավելագույնի հասցնել ռուսական զորքերի առկա խմբավորումը Հայաստանում, անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի այն կարողանա ռազմական գործողություններ իրականացնել լիարժեք շրջապատման պայմաններում բավական երկար ժամանակ։

Բայց այստեղ հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանում տեղակայված ռուսական ավիացիան կկարողանա երկար ու արդյունավետ դիմակայել թուրքական ավիացիային, քանի որ, եթե ոչ, ապա բոլոր ջանքերը կփոշիանան, և Ադրբեջանը ևս մեկ հաղթանակ կտոնի… Ճիշտ է, կա հակազդման մեկ այլ սցենար. Մոսկվան պետք է ապահովի հայկական բանակի մարտունակությունը, և վերջինս կարող է հարվածներ հասցնել Ադրբեջանի որոշ կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին։ Ղարաբաղյան ուղղությամբ հնարավոր կլինի մտածել փոքր հակահարձակման մասին, իսկ դա չափազանց ցավալի կլինի ինչպես ողջ Ադրբեջանի, այնպես էլ անձամբ Ալիևի համար, որը շատ ջանքեր է «ներդրել» Ադրբեջանի փրկչի կերպարով ներկայանալու համար։

Ղարաբաղում ցանկացած պարտություն նրա համար հիմա ուղղակի անընդունելի է, բայց Բաքուն, անգամ իր ողջ ներուժով, դժվար թե կարողանա ապահովել իր բանակի անհրաժեշտ որակական և քանակական գերազանցությունը Հայաստանի հետ ողջ սահմանին։ Բացի այդ, Մոսկվան կարող է փորձել խաղարկել Իրանի խաղաքարտը։ Իսրայելի հետ Բաքվի սիրախաղից ու Թուրքիայի լուրջ հզորացումից Թեհրանը ծայրաստիճան դժգոհ է։

Դժվար է ասել՝ արդյո՞ք նա ռիսկի կդիմի միայնակ դիմակայել Ադրբեջանին և Թուրքիային, բայց եթե լինի Ռուսաստանի ռազմական աջակցությունը, ապա հնարավոր է... Իսկ դա արդեն շատ լուրջ սպառնալիք է Բաքվի համար... Այսպես թե այնպես, պետք է խոստովանել, որ Ղարաբաղի հարցի ռազմական լուծումը ոչ թե հանդարտեցրել է իրավիճակը տարածաշրջանում, այլ ավելի է բարդացրել այն։ Թե ինչպե՞ս Մոսկվան կկարողանա հանգուցալուծել այն, և արդյո՞ք ընդհանրապես կկարողանա, դեռ բաց հարց է։ Սակայն պարզ է, որ գալիք ձմեռը և գարունը կարող են շատ «զվարճալի» լինել Մոսկվայի համար: Ընդ որում, հիմնական աշխարհաքաղաքական խաղացողները դեռ չեն էլ մտել գոտեմարտի մեջ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կապանում հյուպատոսության թեման կրկին բացելը որոշակի ուղերձ է թուրք-ադրբեջանական տանդեմինԴարձյալ Արմեն Դանիելյանը. Չալաբյանի գործն էլ է մակագրվել իշխանությունների «սրտի դատավորին» Ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետաքրքրությունը Սյունիքի հանդեպԵթե մենք կորցրեցինք Արցախը, այս երկրագնդի վրա ապրելու արժանապատվությունը հետն ենք կորցնելու. Արման ՆավասարդյանՆիկոլ Փաշինյանը իրականացնում է այն, ինչ ծրագրել էր Սերժ Սարգսյանը Ուկրաինացիների շրջանում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու շտապ պահանջ է սկսվելԵրևանում Toyota Vitz-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվելՄահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ ՎարդանյանըԱրարատի մարզում՝ մարդատար գնացքի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի. տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում էԹուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է ԱդրբեջանՆԱՏՕ-ն ստիպված կլինի փոխզիջումների փնտրել Թուրքիայի հետ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանցի զինծառայող է մահացել«Դիմադրություն» շարժման երկու անդամների ուժային կառույցներն առևանգել են. Արծվիկ ՄինասյանՈղջ Հայաստանն է միացել այս պայքարին. Իշխան ՍաղաթելյանԱվետիք Չալաբյանին կալանքից ազատելու կոչով հանդես են եկել Արցախի նախագահը, Արցախի ԱԺ նախագահը, Արցախի ԱԺ պատգամավորներ և Արցախի թեմի առաջնորդըՄահացել է Depeche Mode-ի համահիմնադիր Էնդի ՖլեթչերըԴերասան Հարություն Մովսիսյանը հերքում է. ընդդիմության երթը պատշգամբից ողջունող տղամարդն ինքը չէԲրյուսելում հունիսի 15-16-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումըԱդրբեջանի կողմից եկող ճնշումն ու տարածքային նոր նկրտումները գնալով ավելի են ուժեղանալու․ ՀայրապետյանՎանաձորում կա ջրծաղիկի բռնկում. վարակի արտահոսքը եղել է Բաթումի փողոցում գտնվող կենսալաբորատորիայիցԱրթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին եւ ապահովեց Հայաստանի երկրորդ մեդալըԱրայիկ Հարությունյանը Գորիսում հանդիպել է Փարիզի քաղաքապետի հետՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանովՀայկ Մամիջանյանն ու Տիգրան Աբրահամյանն այցելել են «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալներին«Առանց թուրքի Հայաստան». ցուցարարները փակել են Ոսկեպարի ճանապարհըՊուտինը շոշափելի առաջընթաց է գրանցում Ուկրաինայում. Բորիս ՋոնսոնԱլիևը կրկին Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է հնչեցրելԱլիևը հայտարարել է, որ սահմանազատումը վերջ կդնի Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնություններինԱնհնազանդության ակցիա՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով«Նիկոլ,հեռացիր»-ը Նյու Յորքի փողոցներումՀիմա էլ «ախռանիկներից» անցան «օգնականների». Լևոն ՔոչարյանԽոշոր ավտովթար՝ Արագածոտնում. 31-ամյա վարորդը Skoda-ով բախվել է ապառաժ քարերինՈր դատավորին է մակագրվել Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքըՎերջին նորությունները՝ ռուս-ուկրաինական պատերազմիցԴոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին շարունակում է արժեզրկվել Փաշինյանը ստում է, որ բրյուսելյան հայտարարությունը Շառլ Միշելի ձևակերպումն էր, սա համաձայնեցված տեքստ է. Արմեն ԱշոտյանՀՀ ոստիկանության զորքերի ծառայողները կրում են լրացուցիչ միջոցներ, որոնցից շատերի կիրառումն արգելված է և անթույլատրելի. Թագուհի ԹովմասյանՄենք գիտենք, որ անկլավ գոյություն չունի, ինչ կա, մերն ա. ոսկեպարցիները չեն պատրաստվում արտագաղթելԱլեն Սիմոնյանի մեքենային ուղեկցող 3 «Տոյոտաներ» գնելու որոշումը չեղարկվել է. ԱԺ-ն ձեռնպահ է մնացել այդ գնումից ու 54 մլն ծախսելուց Ավետիք Չալաբյանը պահանջում է հրապարակել ձայնագրության ամբողջական, չմոնտաժված տարբերակը Բեռնափոխադրում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները դիմում են ներկայացրել վարչապետին Իշխանությունները մեկուսացնում են նրանց, ովքեր առանձնահատուկ վտանգ են ներկայացնում իրենց համար Սամվել Բաբայանին դուր գալու գայթակղությամբ տարված Հայրապետյանը կորցրել է իրականության զգացումը Մյուս անգամ ծխնելույզից մտցրա հյուրերիդ ներս, Նիկոլ․ Արմեն ԱշոտյանԵրաժշտական պրոդյուսեր Պռոֆֆը` նոր նախագծերի, համերգային շրջագայությունների և Թաթա Սիմոնյանի հետ համագործակցության մասին Ինեկոբանկն Android օգտատերերի համար գործարկում է Mastercard քարտերով NFC վճարումները Մի ստվար զանգված դեռ շարունակում է բարբաջել այն մասին, որ ՝ բանակը թալանված էր, նախկինները զենք չէին գնել 80֊ականների զենքեր էին․ Արմեն ԱմիրջանյանԲուհի տված գիտելիքներով անհնար է աշխատել մասնագիտությամբ․ Նաիրի Սարգսյան Ո՞վ է պատասխան տալու Հայաստանում ռուսների ձախողման համար Հայ գործարարների ասոցիացիան Մոսկվայում ներկայացրեց Buissup նախագծի շրջանակում կայանալիք միջոցառումները