Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութ Քիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար Մելոյան Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ» «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»


Իշխանություններն անընդհատ հանրության և քաղաքական ուժերի հզոր ճնշման տակ պիտի լինեն. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը ուշադրության է արժանի նաև այն կոնտեքստում, որ այդ հանդիպումից առաջ ակտիվորեն քննարկվում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Իսկ նոյեմբերի 16-ին Հայաստանի տարածքում Ադրբեջանի ձեռնարկած հերթական ագրեսիան անմիջականորեն այս թեմայի հետ էր կապված։ Սոչիում եռակողմ բանակցությունների ավարտին հետևած հայտարարության ժամանակ Վլադիմիր Պուտինը, խոսելով ապաշրջափակման մասին, օգտագործեց «տրանսպորտային միջանցքներ» արտահայտությունը։

Հասկանալի է, որ սրանով ՌԴ նախագահը ոչ թե «Զանգեզուրի միջանցքը» նկատի ուներ, այլ բոլոր հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Երեք ղեկավարների հանդիպման պաշտոնական մասից էլ երևում է, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա, նույնիսկ որևէ անդրադարձ չկար նաև համատեղ հայտարարության մեջ։ Սակայն ուշագրավ է, որ Սոչիի հանդիպումից անմիջապես հետո Աշխաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ժամանակ ելույթ ունենալիս Ալիևը նշում է, թե «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում, ավելին՝ իր գործընկերներին հրավիրում է օգտվել այդ տրանսպորտային ուղուց։ Հասկանալի է, որ հայտարարելով, թե այդ տրանսպորտային ենթակառուցվածքը դառնալու է Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը՝ Ալիևն առաջին հերթին նկատի ունի դրա միջոցով թյուրքական աշխարհը կապելու մասին, որի շուրջ ինքը պարբերաբար ակնարկում է, իսկ Էրդողանն արդեն զարգացնում է այդ թեման պանթուրքական և նեոօսմանական նկրտումների շրջանակում։

«Զանգեզուրի միջանցքի» իրականություն դառնալու Ալիևի հայտարարությունը շատ հետաքրքրական է, քանի որ եռակողմ հանդիպումից առաջ իր ասուլիսում Փաշինյանը նշում էր, թե Ադրբեջանը սպառնում է, ասում է՝ «չտաք միջանցք, ուժով ենք բացելու»։ Թերևս դրանով էր պայմանավորված, որ Ալիևն այս ընթացքում պարբերաբար հոխորտում էր, հայտարարում, թե իրենց համբերությունը սահմաններ ունի, ապա անցնում սադրանքների գործելակերպին՝ կազմակերպելով հերթական ներխուժումը ՀՀ տարածք։ Հիմա ի՞նչ պատահեց, որ Ալիևն այս անգամ ոչ թե ուժով միջանցք բացելու մասին է հայտարարում, այլ այնպես է խոսում, կարծես թե այն շուտով իրականություն է դառնալու։

Հենց այստեղ է, որ բազմաթիվ հարցեր են առաջանում։ Մյուս կողմից էլ՝ հակառակորդի կողմից հնչող հայտարարություններն ուշադրության չէին արժանանա, եթե պատերազմից սկսած իշխանությունները չթաքցնեին ողջ իրականությունը։ Խնդիրն այն է, որ ողջ պատերազմի ընթացքում իշխանական քարոզչամեքենան «Հաղթելու ենք» լոզունգների ներքո մոլորեցնում էր հանրությանը, կեղծ լուրեր էին տարածում, թե հայկական ուժերը ազատագրել են Գետաշենը և հայկական այլ տարածքներ՝ այն դեպքում, երբ Արցախը տարածքային կորուստներ ուներ։ Իսկ երբ հակառակորդը տեսանյութեր էր տարածում Արցախի այս կամ այն բնակավայրը բռնազավթելու մասին, իշխանական քարոզիչները հայտարարում էին, թե դրանք մոնտաժված տեսանյութեր են։ Եվ, ի վերջո, հանրությունը ստիպված հակառակորդից էր տեղեկանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ու այս գործընթացը շարունակվում է մինչ օրս։ Օրինակ՝ եթե Էրդողանը չհայտարարեր, որ Փաշինյանը Վրաստանի միջնորդությամբ իրենից հանդիպում է խնդրել, մեր հասարակությունը այդ մասին չէր էլ տեղեկանա։

Ժամանակին էլ իշխանական պատգամավորները պնդում էին, թե Սյունիքն անվտանգ է, սակայն տեսանք, թե արդյունքում ինչքանով էր անվտանգ, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Սյունիքի տարածք ու խորացան։ Եվ հիմա ոչ մի երաշխիք չկա, որ նույն գործընթացը տեղի չի ունենա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պահով։ Ճիշտ է, հիմա էլ իշխանությունները հայտարարում են, թե միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չեն քննարկում և չեն քննարկելու, օրակարգում միջանցքի հարց չկա, սակայն տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում իշխանությունների հայտարարություններն արդեն վաղուց որևէ վստահություն չեն ներշնչում։ Եվ բացառված չէ, որ ինչ-որ պահի պարզվի, որ մեր իշխանությունները ՀՀ ինքնիշխանության հաշվին թուրք-ադրբեջանական տանդեմին ինչ-ինչ երաշխիքներ են տվել։

Ուստի անհրաժեշտ է, որ իշխանություններն անընդհատ հանրության և քաղաքական ուժերի հզոր ճնշման տակ լինեն, որպեսզի դրա ազդեցության ներքո չկարողանան Հայաստանի դիրքերը զիջել ու իրենց իշխանությունը պահելու նպատակով հասարակության մեջքի հետևում համաձայնության գալ հակառակորդի հետ։ Մանավանդ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ թուրքական կողմն իր քայլերով ցույց է տվել, որ ՀՀ գործող իշխանությունների պաշտոնավարման շարունակությունն իրենց ձեռնտու է։ Դրանով էր պայմանավորված, որ երբ զինվորականները և գլխավոր շտաբը Փաշինյանի հրաժարականն էին պահանջում, Թուրքիան անմիջապես մի քանի պաշտոնական խողովակներով դատապարտեց այն։ Այդ ե՞րբ էր Թուրքիային ՀՀ ներքաղաքական կյանքը հետաքրքրել, որ ամենաբարձր մակարդակով անդրադարձան այդ թեմային...

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»ՔՊ-ի մեծամասնությունը ապահովվել է «փոշիացված» ձայների հաշվին․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ԿԸՀ Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Ֆուտբոլի ԱԱ-2026. Հարավային Կորեան հաղթեց Չեխիային Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին ԿԸՀ երեկվա սկանդալային որոշման մասին, և թե ինչ է պետք անել հիմա այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար. Ավետիք ՉալաբյանԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութՔիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար ՄելոյանԱյն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԹրամփը սկսել է քննարկել երրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու հարցը․ ReutersԷրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար Մելոյան«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրՄիլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձելՄենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար ՄելոյանՄիխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԺողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանՅունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Կարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԻրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանՀասկանալով՝ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում. Աբրահամյան Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանԱլիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն Գրիգորյան«Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք Չալաբյան