Երևան, 25.Հունվար.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երեք օրում բացահայտվել է 133 հանցագործություն, որից 10-ը նախկինում կատարված Արամ Վարդեւանյանը՝ նախագահի հրաժարականի պատճառների եւ ՄԻՊ–ի թեկնածուի մասին Դոլարն ու եվրոն էժանացել են Նոր նշանակում՝ քննչական կոմիտեում Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց մարդու իրավունքների պաշտպան. ՔՊ–ականները ծափահարեցին ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր Հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը Մահացել է աշխարհահռչակ ֆրանսիացի դիզայներ, Քիմ Քարդաշյանի հայտնի «թաց զգեստի» հեղինակ Թիերի Մուգլերը Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում է. հարց՝ նախարարին Դեկտեմբերի 26-ի երեկոյան ժամերին, 27-ին, 28-ի գիշերը սպասվում է ձյուն


Ադրբեջանի հետ պատերազմի վտանգը պահպանվում է

Վերլուծական

Analitik.am-ը գրում է՝

Տարածաշրջանային մակարդակում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց էլ պատերազմի վտանգը պահպանվում է։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքում իրականացված հերթական սադրանքն ու առաջխաղացումը դրա վառ ապացույցն են։ Պետք է հաշվի առնել, որ թուրքական կողմը Բաքվին անընդհատ հրահրում է Հայաստանի դեմ սադրանքների, որպեսզի դրանից հետո հայտարարի, թե Ադրբեջանին մենակ չեն թողնի Հայաստանի դեմ պայքարում։ Ըստ այդմ, թուրքական կողմը իր ցուցաբերած աջակցության համար փոխհատուցում է պահանջելու։

Այսպիսի գործելակերպի միջոցով Թուրքիան շարունակաբար առիթ է փնտրում Ադրբեջանում իր ռազմական ներկայությունն ամրապնդելու ու Բաքվին իրենից կախվածության մեջ գցելու նպատակով։ Անկարան, ըստ էության, չի բավարարվում նրանով, որ Ադրբեջանում իր զինված ուժերի ներկայացուցիչները մշտական գտնվում են միայն Ակնայի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում։ Թուրքիան ձգտում է Ադրբեջանում ռազմաբազա հիմնել, մշտական ռազմական ներկայություն ապահովել, որի ենթատեքստում Ռուսաստանին քիչ-քիչ տարածաշրջանից դուրս մղելն ու պանթուրքական ինտեգրացիոն գործընթաց նախաձեռնելն ու նոր նախագծեր իրականացնելն է։ Պատահական չէ, որ Թուրքիան ԱՄՆ-ից նոր F 16 կործանիչներ գնելու իր մտադրությունը հիմնավորում է Ռուսաստանին տարածաշրջանում զսպելու հեռանկարով։

Ճիշտ է՝ Մոսկվային ու Անկարային հաջողվում է որոշակի հարցերում համաձայնության գալ, սակայն ռազմավարական տեսանկյունից այս երկու երկրների շահերը բախվում են։ Նախ՝ Ռուսաստանը և Թուրքիան իրար հակադիր ռազմաքաղաքական դաշինքների ներկայացուցիչներ են։ Եվ շահերի բախման հարցը տեսանելի է ինչպես Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայի հարցում, այնպես էլ Արցախի խնդրում։ Պատահական չէ, որ ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո յուրաքանչյուր կարևոր քայլի ձեռնարկումից առաջ Բաքուն խորհրդակցում է Անկարայի հետ։

Ուստի, սրանով նկատելի է դառնում Թուրքիայի ձգտումը Ալիևի ձեռքերով շագանակներ հանել կրակից՝ տորպեդահարելով Արցախյան հակամարտության շուրջ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը։ Թուրքիայի կողմից եկող աջակցությամբ է պայմանավորված նաև այն, որ Ադրբեջանը իրեն այնքան վստահ է զգում, որ ոչ միայն չի կատարում նոյեմբերի 9-ի համաձայնության պահանջները և չի վերադարձնում գերիներին, այլև նոր ներխուժումներ է կազմակերպում դեպի ՀՀ ինքնիշխան տարածք։

Թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն ինչ անում է, որպեսզի Արցախի հարցը մեկընդմիշտ փակվի։ Դրա համար էլ Ալիևն ու Բայրամովը անընդհատ կրկնում են, թե Արցախյան հիմնախնդիրը լուծվել է ռազմական ճանապարհով։ Սակայն Անկարային ու Բաքվին մեծապես անհանգստացնում է Արցախում ռուս խաղաղապահների ներկայության հարցը, դրա համար էլ Ադրբեջանն Արցախում պարբերաբար խախտում է հրադադարը, փորձում ահաբեկել արցախցիներին, այնպիսի պայմաններ ստեղծել, որ Արցախը դատարկվի, ու հայերը հեռանան։ Նրանց երազանքների տրամաբանությամբ, երբ Արցախում հայ չմնա, ապա անիմաստ է դառնալու նաև ռուս խաղաղապահների մնալու հարցը։

Իսկ ռուս զինվորականների ներկայության փոխարեն խաղաղապահ առաքելության անվան տակ Արցախում կտեղակայվեն թուրքական ստորաբաժանումները։ Պատահական չէ նաև, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտներ ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացի վերսկսման համար, իսկ Ալիևը պարբերաբար քննադատում է համանախագահողներին, թե ի վիճակի չեն եղել Արցախյան հարցը լուծել։ Այսպիսի գործելակերպի ներքո ևս տեսանելի է Անկարայի հրահրող ձեռքը։

Չէ՞ որ Թուրքիան միշտ ձգտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մաս կազմել, դրա համար էլ անընդհատ փորձել է ի ցույց դնել, որ այն չի կարող արդյունավետ գործել, ուստի անհրաժեշտ է փոխել այդ ֆորմատը։ Ճիշտ է՝ Մինսկի խմբի համանախագահությանը քիչ դեպքերում է հաջողվել առաջընթաց գրանցել բանակցային գործընթացում, այնուամենայնիվ, այդ ձևաչափի առկայությունը կարևոր կայունացնող գործոն է տարածաշրջանում։

Ավելին ՝ այստեղ

Արմեն Սարգսյանը խուսափում է հերթական զիջումների մասը դառնալ. Աննա ԳրիգորյանԵրեք օրում բացահայտվել է 133 հանցագործություն, որից 10-ը նախկինում կատարված Արամ Վարդեւանյանը՝ նախագահի հրաժարականի պատճառների եւ ՄԻՊ–ի թեկնածուի մասին Դոլարն ու եվրոն էժանացել են Նոր նշանակում՝ քննչական կոմիտեում Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց մարդու իրավունքների պաշտպան. ՔՊ–ականները ծափահարեցին ՆԱՏՕ-ի զորքերը բերվել են մարտական պատրաստվածության ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր Հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը Մահացել է աշխարհահռչակ ֆրանսիացի դիզայներ, Քիմ Քարդաշյանի հայտնի «թաց զգեստի» հեղինակ Թիերի Մուգլերը Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում է. հարց՝ նախարարին Դեկտեմբերի 26-ի երեկոյան ժամերին, 27-ին, 28-ի գիշերը սպասվում է ձյուն ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկություն է ընթանում նոր օմբուդսմենի ընտրության հարցով (ուղիղ) Մարտի 15-ից ուժի մեջ կմտնի հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը Հակառակորդը կեսգիշերին կրակոցներ է արձակել Կարմիր շուկայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Երկիրը որբի գլուխ է արդեն 3,5 տարի․ Արթուր Ղազինյան Խրամատը լքողըՄի ձեռքով մերժում, մյուսով՝ տրամադրումԽաղաղապահներն Արցախում վթարի ենթարկված պատանուն ուղղաթիռով հասցրել են Երևան Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ Զաքարյան Ադրբեջանական բանակը մեկ օրում երկու զինծառայող է կորցրել Թշնամին Գեղարքունիքում ազդեցիկ լույսերով գիշերվա ժամերին թիրախավորում է քաղաքացիների տները. Թագուհի Թովմասյան Ջրի սակագնի «մուտիլովկաների» մասին Բզկտված ԱՐՑԱԽ. ՋՐԱՂԱՑՆԵՐ. Արտակ Զաքարյան Վաղո՛, ո՞րն է քո հայրենիքը․ Աննա Գրիգորյանը «չծառայած», բայց բանակի մասին խոսող Վաղարշակ Հակոբյանին Լարված իրավիճակ Գեղարքունիքում. Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը Էսքան հացադուլ արի, որ Նիկոլը գնա, բայց Արմենը գնաց. կյանքն անարդար է. Մգեր Արմենիա Ո՞ւմ պասերի կարիքն ունեք, միգուցե, Էրդողանի՞, Ալիևի՞. Արթուր Ղազինյանը՝ Նիկոլ ՓաշինյանինՆախագահի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել Հարգանք չեք վայելում․ իշխանությունը անձնական իրավապաշտպան կստանա, եթե Դուք ընտրվեք ՄԻՊ պաշտոնում. Ղազինյան Մեր երկրում քաղբանտարկյալներ կա՞ն. Աննա Գրիգորյանը` ՄԻՊ թեկնածուին Ո՞վ և ինչպե՞ս կարող է հեռավար կրթություն ստանալ Լավ կլիներ՝ Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի պատասխանատվությունը և հրաժարական տար․ Զատուլին Մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցված էԿորոնավիրուսային իրավիճակը՝ ՀՀ-ում Արթուր Դավթյանը չի պաշտոնավարի մինչև իր ժամկետի ավարտը Հիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա Մկրտչյան Սարգսյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել Բաքվի և Անկարայի հետ սկսված գործընթացներով Իշխանության ներկայացուցիչները չեն բարձրաձայնում, որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց գնում են Ռուսաստան և, Փաշինյանի բառապաշարով ասեմ, «կոշիկ են լիզում»․ Վանեցյան Ամբիոնից «շնաբարո դուրսպրծուկ» և այլ արտահայտություններն են հնչել. Ղազինյանը՝ ՄԻՊ նոր թեկնածուին Հունվարի 23-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 1825382 պատվաստում Ողբերգական ավտովթար. կա զոհԱռանց ընդդիմության ձայների առաջին փուլով Հանրապետության նախագահ ընտրվել չի կարող. Ռոբերտ Հայրապետյան Նավթը թանկանում է Տեսչական մարմինը չի կարող առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնի չպահպանման համար տուգանել ձեզ. իրավաբան Չորս տարվա ակտիվ ես կասեի անգամ գերակտիվ աշխատանքի արդյունքները. Կարեն Ավագյան Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն տեղեկացնում էՀանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք օր առաջ պետք է պատասխան ստանան. Ռոբերտ Հայրապետյան Կարեն Չուխաջյանը նվաճեց IBF միջմայրցամաքային տիտղոսը Այս գրառման իմաստը «բա որ ասում էի» ոճի անձնական մխիթարանքը չէ. Արմեն Աշոտյան