Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախի հեռավոր շրջաններում գյուղաշխատանքների անվտանգ իրականացումը
ՀասարակությունՌուսական խաղաղապահ առաքելության ծառայողներն ապահովել են անվտանգությունը ԼՂ` հեռավոր շրջաններում գտնվող պլանտացիաներում խաղողի այգիների վերատնկման ընթացքում: Այս մասին ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
«Ասկերանի բնակիչները դիմել են ռուս խաղաղապահ առաքելությանը` խնդրելով ապահովել իրենց անվտանգությունը սահմանային հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս: Այս փուլում տեղի է ունենում խաղողի տնկիների փոխպատվաստում»,- հայտնել է ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը:
Աշխատանքները սկսվել են Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում` ռուս խաղաղապահների կողմից տարածքը պայթյունավտանգ առարկաներից, չպայթած զինամթերքից մաքրելուց, ականազերծելուց հետո:
Ավելին՝ այստեղ