Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ը
LifestyleԽՈՅԵՐ
Խոյերին խորհուրդ է տրվում գնալ բնության գիրկ։ Իհարկե, չպետք է մոռանալ նաեւ ընտանիքի անդամների մասին։ Իսկ եթե եղանակային պայմանները այնքան էլ լավ չեն կամ ցանկությունը այնքան էլ մեծ չէ, կարող եք վայրը փոխել։ Բայց աստղերի՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու խորհուրդը մի անտեսեք։
ՑԼԵՐ
Ցլերը հավանաբար պետք է հիմնվեն իրենց կենսափորձի վրա եւ հիշեն, թե ինչ է նշանակում քաոս եւ ինչ է պետք անել դրանից դուրս գալու համար։ Շատ հնարավոր է, որ ձեր բնակարանի խողովակները «հիշեցնեն» իրենց մասին։ Զգոն եղեք, խնդիրների դեպքում սիրելի էակին կանչեք օգնության։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր դուք զգալու եք սիրելիի հոգում կատարվող ամեն ինչ։ Եթե նա իրեն տխուր, միայնակ կամ վատ զգա, նույնը կկատարվի նաեւ ձեր հոգում։ Մնում է հուսալ, որ շաբաթն ուրախ կանցնի եւ թախծելու կարիք չի լինի։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Նույնիսկ եթե սիրելի էակի մտքերը վայրի, իսկ նրա պահվածքը ոչ ադեկվատ թվան այդ ամենի մասին խոսելու եւ քննարկելու համար այնքան էլ հարմար ժամանակ չէ։ Խոսակցությունը կարելի է հետաձգել։ Փոխարենը սկսեք մտածել՝ ցանկանում եք նման անձնավորության հետ շարունակել ձեր հարաբերությունները, թե փոփոխությունների ժամանակն է։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Դուք փորձում եք թաքնվել ձեր խնդիրներից, չտեսնել ու չնկատել դրանք։ Դրա հետեւանքով, ամբողջ ծանրաբեռնվածությունը ընկնում է սիրելի էակի ուսերին։ Իսկ դուք վստա՞հ եք, որ նա կարող է միայնակ լուծել խնդիրները։ Դա դո՞ւր է գալիս նրան։ Հնարավոր տարաձայնությունները կավելացնեն ձեր խնդիրները։
ԿՈՒՅՍԵՐ
Դուք եւ սիրելի էակը եւս մեկ ընդհանուր ծանոթ կգտնեք, որի հետ մտերմացել եք իրարից անկախ։ Սա ոչ միայն կապացուցի ձեզ, որ աշխարհը շատ փոքր է, այլեւ այն, որ դուք այլ պայմաններում նույնպես կհանդիպեիք միմյանց։
Շարունակությունը՝ այստեղ