Քանի քաղաքացի է արդեն մասնակցել ընտրությունների Աբովյանում
ՔաղաքականԱյսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ եւ Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:
Կոտայքի մարզի Աբովյան համայնքում, Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնի համար 4 հիմնական թեկնածու է պայքարում ՝ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն» -ը Պավել Ցուգունյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը Էմիլ Հարությունյանի, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» -ը Արման Մեղրյանի եւ «Բարգավաճ Հայաստան» -ը Էդուարդ Բաբայանի թեկնածությամբ:
Այս 4 թեկնածուները քաղաքապետի թեկնածուներն են, բայց քաղաքապետին պիտի ընտրի ավագանին, իսկ ավագանին ձեւաորվելու է այսօրվա ընտրությունների արդյունքով:
Աբովյան քաղաքի 29.08 ընտրատեղամասում մարդիկ արդեն գալիս են ընտրության: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ ՝ Սպարտակ Վարդանյանը տեղեկացրեց, որ 9:40-ի դրությամբ ընտրատեղամասի 1511 ընտրողից ընտրությանը մասնակցել է 40 ընտրող: Ակտիվությունը ակնալվում է կեսօրին, ոչ մի միջադեպ չի գրանցվել:
Աբովյանը համարվելու է 12 միավորված համայնքների կենտրոնը: