Քանի քաղաքացի է արդեն մասնակցել ընտրությունների Գավառում
ՔաղաքականԱյսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ եւ Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում, ՏԻՄ ընտրություններ են: Ընտրությունները անցկացվելու են համամասնական ընտրակարգով։ Համայնքներում ամենաշատ քվե ստացած քաղաքական ուժի ցուցակի առաջին համարի թեկնածուն կդառնա համայնքապետ: Այստեղ ընտրությանը մասնակցում է 3 քաղաքական ուժ ՝ «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը գլխավորում է Գավառի ներկա համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում եւ որպես համայնքապետի թեկնածու է առաջադրվել ԱԺ պատգամավոր, նշված կուսակցության անդամ Նարեկ Գրիգորյանը, «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուն Լավրիկ Արևշատյան է, ով 2005 թվականից ՀՅԴ կուսակցության անդամ է:
Գավառում ընտրելու իրավունք ունի 44.216 քաղաքացի: Գավառի թիվ 19/7 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ 9:45-ի դրությամբ ընտրատեղամասի 1710 ընտրողից ընտրությանը մասնակցել է 65 քաղաքացի: Ակտիվությունը ակնալվում է կեսօրին: