Երևան, 01.Հուլիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանի ողջ օրակարգը իրական խաղաղության հետ կապ չունի. ի՞նչ առաջընթացի մասին է խոսում Լավրովը. «Փաստ» Նոր նախագծով ամսական 3000 դրամ պարգևավճար կստանան. «Փաստ» «Պաշտոնյաներն իրենց տեղում չեն. կառավարությունում պետք է գլուխներն աշխատեցնեն». «Փաստ» Ամփոփվեցին «լավագույն ֆուտբոլիստ» և «լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները. ինչպե՞ս է քվեարկել «Փաստը». «Փաստ» Նոր զիջումներով՝ նոր ռումբեր մեր պետականության տակ. «Փաստ» Պաշտոնամանդատացավության մոլուցքն ու նոպաները. «Փաստ» «Իշխանությունը պահելու համար ինչ գին ասես՝ կվճարեն». խոսելով պատերազմի վտանգի մասին՝ այս կերպ շանտաժ է անում բնակչությանը. «Փաստ» Ուզում են ավելի մասնագիտանալ մանիպուլյացիայի գործում. «Փաստ» Ինչո՞ւ է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը. «Փաստ» «Խաղաղությունն» ու «ժողովրդավարությունը»՝ դոլարով. «Փաստ»


Տեղեկացված ես՝ պաշտպանված ես. IDBank

Հասարակություն

Գիտե՞ք, որ Ձեր տեղեկատվական, ֆինանսական անվտանգությունն ապահովելու համար Բանկերում և վճարահաշվարկային համակարգերում հատուկ ստորաբաժանումներ են աշխատում, և հսկայական ներդրումներ են կատարվում։ Ինչու՞․ որովհետև 21-րդ դարում բարձի տակ կամ պահարանի թաքուն անկյունում պահված գումարը գողանալն այլևս նորաձև չէ․ հիմա կան շատ ավելի նորաձև և գործուն տարբերակներ, որոնք, սակայն, իրականություն չեն դառնա, եթե մեր հասարակությունը լինի տեղեկացված։

Ի՞նչ միջոցներ են հիմա կիրառում զեղծարարները բանկային քարտերից կամ վճարահաշվարկային համակարգերի միջոցով գումար կորզելու նպատակով․ հարցերի պատասխանները ստանալու համար զրուցել ենք IDBank-ի Տեղեկատվական անվտանգության ղեկավար Արմեն Կիրակոսյանի հետ։ 

Տեղեկացված ես՝ պաշտպանված ես։

  • Պարոն Կիրակոսյան, մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ զեղծարարները մարդկանց հաշիվներից կարող են գումարներ կորզել․ վերջապես ի՞նչ դեպքեր են հայտնի, ինչպե՞ս են տեղի ունենում 21-րդ դարի գողությունները և ի՞նչ պետք է իմանան Ձեր հաճախորդները և օգտատերերը պաշտպանված լինելու համար։

 

  • Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են, միաժամանակ զարգանում են նաև զեղծարարները, որոնք նորանոր միջոցներ են փնտրում և գտնում համակարգեր կոտրելու կամ որոշակի տվյալներ գողանալու համար, իսկ 21-րդ դարում կարևորագույն արժեքներ են ժամանակը և տվյալները։ Քանի որ բանկային համակարգը ՀՀ-ում ամենապաշտպանված համակարգերից է, և մենք կիրառում ենք ՏԱ համաշխարհային բոլոր ստանդարտներին համապատասխան միջոցներ, այսինքն՝ մեր կողմից անում ենք ամեն ինչ կայուն, վստահելի և պաշտպանված համակարգ ունենալու համար, կցանկանայի կենտրոնանալ այն դեպքերի վրա, երբ մարդիկ դառնում են խաբեության զոհ՝ անգամ չպատկերացնելով, որ իրենց անձնական տվյալները տրամադրելով, ինչպես ասում են, օտարին իրենց տան բանալին են հանձնում։ Մի քանի դեպք նկարագրեմ․
  1. Զեղծարարները Բանկի կեղծ մասնաճյուղեր են բացում, ընդ որում՝ դրանք կարող են կրել Բանկի իրական անունից և լոգոյից քիչ տարբերվող անուն ու տարբերանշան, իրական առցանց բանկինգի միջոցով վարկ են ձևակերպում հաճախորդի անունով, բայց հաճախորդին տալիս են ստացված գումարի, ասենք, 70-80%-ը։ Բայց չէ՞ որ հաճախորդը կրում է վարկի ամբողջ գումարի բեռը։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ որևէ մեկը Ձեր անունից չի կարող առցանց վարկ ձևակերպել, եթե այս կամ այն կերպ չտիրանա Ձեր անձնական տվյալներին։
  2. Զեղծարարները այցելում են մարդկանց բնակարաններ, բարեգործական նախաձեռնության անվան տակ գրանցում նրանց տվյալները, նրանց իսկ հեռախոսով գրանցում Բանկի բջջային հավելվածում, անգամ տեղում լուսանկարում, անցնում նույնականացում և կրկին վարկ են ձևակերպում նրանց անունով․ այս անգամ իրական վարկառուին ոչ մի լումա չի հասնում․ զեղծարարները պարզապես լքում են բնակարանը՝ նախապես վարկի ամբողջ գումարն իրենց հաշվին փոխանցելուց հետո։ Այսինքն՝ մարդիկ օտարներին են տրամադրում իրենց սմարթֆոնները և անձնական տվյալները։
  3. Զեղծարարները կապվում են օգտատերերի հետ հեռախոսով կամ սոցցանցերով և, օրինակ, նշում, որ խաղարկություն է անցկացվելու և իրենց հաշվին շահելու դեպքում որոշակի գումար կփոխանցվի․ այդ պատրվակով կրկին գրանցում են մարդկանց Բանկի բջջային հավելվածում, կատարում վերը նշված գործողությունները։ Խաղարկությունը, իհարկե, տեղի չի ունենում, մարդիկ ոչինչ էլ չեն շահում, ավելին՝ «շահում են» վարկային բեռ, որի մասին անգամ գլխի չեն ընկնում, և որոշ ժամանակ անց բանկից ծանուցում են ստանում վճարումը կատարելու անհրաժեշտության մասին և չվճարելու դեպքում հայտնվում են սև ցուցակում։
  4. Սոցցանցերում լինում են նաև դեպքեր, երբ օգտատերերին գրում են իրենց ընկերների կոտրած օգտահաշիվներից և խնդրում են շտապ գումար փոխանցել։ Սա էլ խաբեության մեկ այլ ձև է։

 

Իրականում՝ տարբերակները շատ են, քանի որ, ինչպես նշեցի, զեղծարարները երևակայության և ռիսկի պակաս, կարծես թե, չունեն, բայց «Տեղեկացված ես՝ պաշտպանված ես» սկզբունքը մեզ միանշանակ կարող է պաշտպանել։

 

  • Ձեր նշած դեպքերում ինչպե՞ս կարող են պաշտպանվել քաղաքացիները։

 

  • 21-րդ դարում շատ գործընթացներ կյանքում տեղի են ունենում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Հետևաբար ոչ միայն վերը նշված, այլև մի շարք այլ դեպքերում կօգնի տեղեկատվական անվտանգության հիգիենայի հիմնական կանոնները պահպանելը․ պարզապես անհրաժեշտ է՝

 

  • Որևէ մեկին, անգամ մտերիմ հարազատին չտրամադրել բանկային կոդ, գաղտնաբառ, PIN-կոդ, բանկային հավելվածի գաղտնաբառ, կոդ և այլն։ Հիշենք, որ սրանք բոլորը Ձեր բնակարանի բանալիներն են։
  • Որևէ մեկին թույլ չտալ Ձեր հեռախոսով որևէ գործողություն անել, հատկապես՝ հավելված ներբեռնել, նկարել Ձեզ կամ Ձեր փաստաթղթերը և այլն։ Սմարթֆոնը մեր օրերում ինֆորմացիայի կարևորագույն կրիչ է հանդիսանում։ Եվ այն պետք է պաշտպանված լինի գաղտնաբառով։
  • Վարկի կարիք ունենալու դեպքում այն վերցնել անձամբ միայն ու միայն Բանկից՝ անձամբ ներբեռնելով Idram&IDBank բջջային հավելված, անձամբ անցնելով հեռավար նույնականացում և անձամբ դիմել առցանց վարկի համար կամ նույնը անել՝ այցելելով Բանկի մասնաճյուղեր, որոնց հասցեները կարող եք գտնել Բանկի պաշտոնական կայքում։
  • Բանկի կամ Իդրամ ընկերության կողմից անցկացվող խաղարկությունների մասին տեղեկանալ բացառապես ընկերությունների պաշտոնական հաղորդակցման ուղիներով՝ պաշտոնական կայք, սոցցանցեր, էլեկտրոնային փոստ և այլն։ Կասկածելի նամակներ ստանալու դեպքում էլ դրանց իսկությունը ստուգել՝ զանգահարելով Բանկ կամ Իդրամ։ 
  • Սոցցանցերով անգամ Ձեր մտերիմ ընկերներից գումար փոխանցելու խնդրանք ստանալու դեպքում անպայման ստուգել՝ զանգահարելով նրան՝ ստուգելու համար թե արդյո՞ք Ձեզ իսկապես դիմել է Ձեր ընկերը, թե՞ նրա էջը կոտրված է։

Նման օգտակար խորհուրդներ կարելի է անվերջ թվարկել, սակայն կարևորն այն է, որ օգտագործեք 21-րդ դարի՝ ինֆորմացիայի իսկության մեջ հավաստիանալու ամենագործուն ձևը՝ կասկածել, համեմատել, ստուգել։ Ի դեպ, IDBank-ը տեղեկատվական արշավ է մեկնարկել, և մեր սոցիալական ցանցերի էջերում կգտնեք հոլովակներ, որոնք նկարագրում են զեղծարարության այս կամ այն դեպքը, և խորհուրդ տալիս, թե ինչպես վարվել։ Այնպես որ, հետևե՛ք սոցցանցերում մեր էջերին և եղեք տեղեկացված ու պաշտպանված։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

40 մլն դոլարի չարաշահումներ 2018-2021թթ. Երևանի քաղաքապետարանումՕրվա իշխանությունների լկտի պահվածքն ունի մեկ նպատակ՝ իրար հույս են տալիս, որ լավ է լինելու. Արմեն Աշոտյան Այս իրականությունը մի քանի տարի առաջ ֆանտաստիկա կթվար նույնիսկ մեր թշնամիների համար. Էդուարդ Շարմազանով«ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի հետ քննարկել ենք երեխաների հետ կապված խնդիրները, գնահատել առաջնահերթությունները և որոշել դրանց լուծման համատեղ քայլեր իրականացնել. Թագուհի ԹովմասյանԵթե Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի գործողության համար պատժվեր, Ավետիք Չալաբյանի նկատմամբ այդպիսի լկտիություն իրեն թույլ չէր տաՆիկոլի ․․․ իրա մարդն էր, հերոսի ծնողին խփեց, գետնին գցեց․ 30 ոստիկանով չկարացան մեկի ձեռքը բռնենԵրկու դիտարկում Ավետիք Չալաբյանի հոդվածի շուրջԼաչինում հավեսի կամ թալանի համար կտրում են մալուխային գիծը եւ մնում ենք առանց կապի. Արցախի նախագահՊատվիրեք Mastercard Standard և Mastercard Gold և օգտվեք արտոնյալ պայմաններով վարկային գծից«Իշխանությունը պահելու համար ինչ գին ասես՝ կվճարեն». «Փաստ»Ուզում են ավելի մասնագիտանալ մանիպուլյացիայի գործում. «Փաստ»Մեր պահանջն է, որ Նիկոլ Փաշինյանը նստի մեղադրյալի աթոռին. զոհված կամավորականի մայր«Green land». երազանքների էկոբնակավայր` «Good realty» անշարժ գույքի գործակալությունիցԻրենք ինչ արել են, արել են ի օգուտ մեզ. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրների մասինԻրենք նույնիսկ իրենց արածները չեն կարողանում կանխել. Ալեն ՍիմոնյանՈվ գնաց Վարդազարյանի հետ հաց ուտելու, մտածելու է, որ ձայնագրում է. ՍիմոնյանԻնչու՞ են ընդդիմադիր պատգամավորներն աշխատավարձ ստանում. Ալեն ՍիմոնյանBarcamp Yerevan միջոցառման ժամանակ կազմակերպված ծրագրավորման մեր մրցույթի լավագույն մասնակիցը«Խաղաղությունն» ու «ժողովրդավարությունը»՝ դոլարով. «Փաստ»«Անհրաժեշտ է դրսևորել կամային հատկանիշներ, որպեսզի բոլորին ցույց տանք, որ մենք կանք և իրավունք ունենք լինելու». Հակոբ Հակոբյան Ապակե տարաներից, ծաղկամաններից, փայտե կոներից մինչև բիգուդիներ. «Փաստ»Ինչո՞ւ է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը. «Փաստ»Երկու դիտարկում Ավետիք Չալաբյանի հոդվածի շուրջՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՀՈՒՆԻՍԻ). Լուսնի առաջին լուսանկարները մոտ տարածությունից. «Փաստ»Ադրբեջանի ողջ օրակարգը իրական խաղաղության հետ կապ չունի. ի՞նչ առաջընթացի մասին է խոսում Լավրովը. «Փաստ»Բագրատաշենի անցակետում բեռնատարների կիլոմետրանոց հերթ էՆոր նախագծով ամսական 3000 դրամ պարգևավճար կստանան. «Փաստ»«Պաշտոնյաներն իրենց տեղում չեն. կառավարությունում պետք է գլուխներն աշխատեցնեն». «Փաստ»44-օրյա պատերազմում անմահացած Կարենի ու Գեւորգի ընտանիքում ծնված «փոքրիկ լույսը»Ամփոփվեցին «լավագույն ֆուտբոլիստ» և «լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները. ինչպե՞ս է քվեարկել «Փաստը». «Փաստ»«Հույսը կապում ենք լույսի հետ, որը մի օր երևի կբացվի». Արցախցին միշտ կանգուն է, պատրաստ իր հող ու ջրի համար պայքարել. «Փաստ»Նոր զիջումներով՝ նոր ռումբեր մեր պետականության տակ. «Փաստ»Պաշտոնամանդատացավության մոլուցքն ու նոպաները. «Փաստ»«Իշխանությունը պահելու համար ինչ գին ասես՝ կվճարեն». խոսելով պատերազմի վտանգի մասին՝ այս կերպ շանտաժ է անում բնակչությանը. «Փաստ»Ուզում են ավելի մասնագիտանալ մանիպուլյացիայի գործում. «Փաստ»Ինչո՞ւ է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը. «Փաստ»«Խաղաղությունն» ու «ժողովրդավարությունը»՝ դոլարով. «Փաստ»Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Թագուհի ԹովմասյանԷլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզումՆոյեմբերի 9-ի փաստաթղթում կան տեղեր, որտեղ Հայաստանը կարող է իր շահը առաջ տանել. Տիգրան ԱբրահամյանԿանադան Հայաստանում դեսպանություն է բացում. Կանադայի ԱԳ նախարար«Կրկին հերոսածին մայրիկից լույս աշխարհ եկավ տղա». Անուշ ԱբրահամյանՔննարկում Սարյանի անվան պուրակում՝ քննարկում «Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք» խորագրով. ուղիղԱնհետացած 8-ամյա տղային գտել են կոյուղու մեջ«Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է դառնում. ԱլիևSolarOn-ը 5 տարեկան էՀատուկ հպարտ քաղաքացիների համար. Արթուր ԹովմասյանԱյդ սպառնալիքներով որևէ մեկին քաղաքական պայքարից չեն շեղելու. Գեղամ ՄանուկյանԱնհետ կորածներից շատերը գերության մեջ են․ որոշ դեպքերում զոհվածների մասունքները թաքցվում են․ հայտարարությունԱշխարհի նույնասեռականների համայնքում ներկայացնում է հայ ժողովրդին