«Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներին
Политика«Իշխանական մեծամասնությունը չի հասկանում, որ խորհրդարանը վերադաս է կառավարությանը, և իրավունք ունի գծել սահմաններ, որոնցից կառավարությունն իրավունք չունի բանակցելիս դուրս գալ»։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Նրանց շեֆը մեր շեֆը չէ, նրանց շեֆը մեզ հաշվետու է ու ինչքան շուտ նրանք դա հասկանան, այնքան իրենց օգուտն է»,-ասաց Հայկ Մամիջանյանը։
Հարցին՝ ի՞նչ տեղեկություն ունեն առաջնագծի ամրաշինական աշխատանքների վերաբերյալ, Հայկ Մամիջանյանը պատասխանեց.
«Այս իշխանությունների մոտ միշտ ձմեռ է և միշտ հնարավորություն չկա իրականացնել ամրաշինական աշխատանքներ։ Ձմռանն ընտրություններից առաջ Վանաձորում ասֆալտ կարողանում են փռեն, իսկ ամրաշինական աշխատանքներ ամբողջ տարին չեն կարողանում իրականացնել։ Պետության համար պատերազմում կռված զինվորի աճյունի նկատմամբ վերաբերմունքն ուղիղ հաելի է, թե ինչպես ինքը կվերաբերվի այս պահին սահմանը պահող զինվորին»,-նշեց Մամիջանյանը։