Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ԱԱ. Պայքարի մեջ են մտնում Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը եւ փոխչեմպիոն Արսեն Մարտիրոսյանը

Sport

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային 9-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ: Տղամարդկանց 102 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանն ու Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Մարտիրոսյանը: Կանանց 81 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի կանանց Հայաստանի հավաքականի միակ ներկայացուցիչ Տաթեւ Հակոբյանը:

Առաջինը մրցահարթակ դուրս կգա Տաթեւ Հակոբյանը,  որը 2013 թվականի Եվրոպայի Մ-17 առաջնության բրոնզե մեդալակիր է (170 կգ երկամարտ), 2017 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Նույն տարում Եվրոպայի Մ-23 փոխչեմպիոնն է 90 կգ քաշայինների պայքարում (228 կգ երկամարտ): 2018 թվականի Հայաստանի չեմպիոնն է 90 կգ քաշայինների պայքարում, նույն տարում Եվրոպայի երիտասարդական չեմպիոնն է 234 կգ երկամարտի արդյունքով: 2018 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությունն անհաջող է եղել Տաթեւ Հակոբյանի համար. նա զրո է ստացել:

Բաթումիում անցկացված 2019 թվականի Եվրոպայի առաջնության 87 կգ քաշային կարգում Հակոբյանը երկամարտի 230 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը։ Պոկում վարժությունում հայ մարզուհին նվաճեց փոքր բրոնզե մեդալ՝ 105 կգ։ Նույն տարում Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնության երկամարտում 23-ամյա մարզուհին հավաքեց 226 կգ եւ գրավեց 10-րդ տեղը։

2021 թվականի Հայաստանի առաջնությունում Տաթեւ Հակոնյանը 87 կգ քաշային կարգում նվաճեց չեմպիոնի կոչումը: Այս նույն քաշում մասնակցեց ապրիլին Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությանը, որտեղ երկամարտի 221 կգ արդյունքով գրավեց 9-րդ տեղը: Հայաստանի չեմպիոնը պոկում վարժությունում  101 կգ-ով գրանցեց 7-րդ արդյունքը, իսկ հրումում 120 կգ-ով 9-րդն էր:

Տաշքենդում 25-ամյա ծանրորդուհու նախնական պատվերը երկամարտում 250 կգ է:

Կանանց 81 կգ քաշայինների Ա խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:

Երեկոյան մրցահերթում 102 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը:

Սամվել Գասպարյանը 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր է: 2016 թվականին Թբիլիսիում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է 4-րդ տեղը երկամարտի 359 կգ արդյունքով: 2016 թվականին Իսրայելում կայացած Եվրոպայի Մ-20 առաջնության բրոնզե մեդալակիր է 346 կգ արդյունքով: 2017 թվականին Եվրոպայի մեծահասակների առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 375 կգ երկամարտի արդյունքով:

2019 թվականին Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Գասպարյանը երկամարտի 377 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ, իսկ աշխարհի առաջնությունում երկամարտի 390 կգ արդյունքով 5-րդն էր: Թաիլանդում տեղի ունեցած աշխարհի առաջնության հրում վարժության ընթացքում ստացած վնասվածքը Սամվել Գասպարյանին խանգարեց պայքար մղել չեմպիոնության համար: Պոկում վարժությունում նա 10 կգ-ով գերազանցեց Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքը և, բարձրացնելով 178 կգ, նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

2019 թվականի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Գասպարյանը հռչակվեց չեմպիոն։ 109 կգ քաշայինների պայքարում նա երկամարտում հավաքեց 390 կգ։

Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Սամվել Գասպարյանը 102 կգ քաշայինների պայքարում երկամարտի 390 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը (176+214):

Այս քաշային կարգում հանդես եկող Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանը Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների արծաթե մեդալակիր է, 2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:

Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 368 կգ արդյունքով 6-րդն էր:

Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 102 կգ քաշայինների պայքարում Մարտիրոսյանը, 10 կգ-ով զիջելով Սամվել Գասպարյանին, նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Երկամարտում գրանցեց 380 կգ արդյունք (171+209): Հրում վարժությունում 209 կգ-ով նվաճեց նաեւ փոքր բրոնզե մեդալ:

2021 թվականի հոկտեմբերին Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացված  ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Արսեն Մարտիրոսյանը 109 կգ քաշայինների պայքարում նվաճեց չեմպիոնի կոչումը: Եվրոպայի փոխչեմպիոնը երկամարտում գրանցեց 383 կգ (176+207)՝ նվաճելով Մ23 Եվրոպայի առաջնության բոլոր երեք ոսկե մեդալները:

Արսեն Մարտիրոսյանը Սիմոն Մարտիրոսյանի եղբայրն է:

Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը այս քաշային կարգի ֆավորիտներից են: Եվրոպայի չեմպիոնն ու փոխչեմպիոնը հայտարվորվել են երկամարտի ամենաբարձր՝ 400 կգ նախնական պատվերներով: Նույն քաշով են հայտավորվել նաեւ Իրանի եւ Կորեայի ներկայացուցիչները:

102 կգ քաշայինների Ա խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal