Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան


Տարածաշրջանային նախաձեռնողականության հարցում Հայաստանի անգործության արդյունքները․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ Հայաստանում քննարկվում է Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու հարցը, տարածաշրջանում նոր վերադասավորումներ են տեղի ունենում, որոնք ընդգրկում են նաև հնարավոր համագործակցության մեխանիզմների մշակումը։ Հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ պատերազմից հետո ուժերի նոր հարաբերակցության պայմաններում Թուրքիայի դերակատարությունը էապես մեծացել է, բայց պանթուրքական ծրագրերի կենսագործման համար անհրաժեշտ են փոխգործակցության հարթակներ, որոնց միջոցով Անկարան հնարավորություն կստանա ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում, ապա սողոսկել Միջին Ասիայի տարածաշրջան։

Դրանով է պայմանավորված, որ հենց Թուրքիայի առաջարկով է ստեղծվել Հարավային Կովկասում տարածաշրջանային փոխգործակցության «3+3» հարթակը։ Եվ եթե Մոսկվայում այս հարթակի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Վրաստանը չէր մասնակցում (այն ընթացավ «3+2»-ի ձևաչափի շրջանակներում), ապա առաջիկայում Թուրքիայում նախատեսվող հանդիպման ժամանակ Անկարայի ճնշման ազդեցության ներքո Վրաստանն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի։ Այս ձևաչափի կյանքի կոչմանը զուգահեռ թուրք-ադրբեջանական ակտիվ դերակատարությամբ ձևավորվում են մի շարք ենթակառուցվածքային, էներգետիկ, տրանսպորտային և այլ տարածաշրջանային նախաձեռնություններ։

Իսկ այս նախագծերում մեր հարևան Իրանը քիչ դերակատարություն ունենալ չի կարող՝ հաշվի առնելով այդ երկրի դիրքը և ունեցած ռեսուրսները։ Սակայն ուշադրության է արժանի, որ հոկտեմբերին Իրանը խոշոր զորավարժություն էր կազմակերպում Ադրբեջանի հետ սահմանին, զգուշացնում Սյունիքի հետ կապված վտանգի մասին՝ հայտարարելով, թե իրենց համար անընդունելի է տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունը։ Այդ իրադարձությունների ֆոնին անգամ իրանական պաշտոնյաներ ժամանեցին Հայաստան և հայտարարեցին Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ կառուցելու հարցում օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին։ Բայց հիմա, երբ Ալիևը շարունակում է խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, իրանական կողմից ոչ մի արձագանք չկա։

Ի՞նչ պատահեց, մի՞թե Իրանին պանթուրքական վտանգն այլևս չի անհանգստացնում։ Պատասխանն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ակտիվորեն աշխատում են Իրանի հետ։ Ուշագրավ է, որ վերջերս Աշխաբադում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը համաձայնության եկան թուրքմենական գազն Իրանով Ադրբեջան հասցնելու մասին, որն անհրաժեշտության դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան կարող են հասցնել մինչև Եվրոպա։ Սա նշանակում է, որ թուրքադրբեջանական տանդեմը, հաշվի առնելով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները, փորձում է էներգետիկ նախագծերի միջոցով թուլացնել այդ երկրի վրա տնտեսական ճնշումը և իրանական իշխանություններին դրանով շահագրգռել իրենց հետ աշխատելու հարցում։ Եվ մինչ Անկարան ու Բաքուն կոնկրետ քայլեր են ձեռնարկում Թեհրանի հետ համագործակցության ուղղությամբ, հայկական կողմը ձեռքերը ծալած նստած է։ Հայաստանում միայն խոսում են հայ-իրանական դարավոր բարեկամության մասին, սակայն այն իր արտացոլումը չի գտնում խոշոր նախագծերի շրջանակներում։

Օրինակ՝ կարելի էր իրանական, ինչու չէ՝ նաև թուրքմենական գազը Հայաստանով տեղափոխել Վրաստան, ապա այլ երկրներ։ Եթե դա Հայաստանը չանի, միևնույնն է, Թուրքիան ու Ադրբեջանն են իրանական ու թուրքմենական գազը տեղափոխելու իրենց նախագծերի շրջանակներում։ Շատերի կողմից կարծիքներ են հնչում, թե Ռուսաստանը մեզ չի թողնում, որպեսզի իրանական գազի տրանզիտային նախագիծ ստեղծենք։ Սակայն սա համոզիչ փաստարկ չէ, քանի որ նշված նախագիծը կարելի է իրականացնել ռուսական ընկերությունների ակտիվ մասնակցությամբ։ Բացի դրանից, ռուսներին մեծապես ձեռնտու կլինի, որ թուրք-ադրբեջանական նախագծերին մրցակից հայտնվի։

Իրանի հետ համապատասխան աշխատանքներ չտանելու արդյունքում է, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունների լարված փուլից հետո Բաքվում Իրանի դեսպանը սոցցանցի իր էջում քարտեզ է հրապարակում, որում նշվում է, թե Հյուսիս-Հարավ միջանցքն անցնելու է Ադրբեջանի տարածքով և Արևել յան Եվրոպան կապելու է Հնդկաստանի ու Պակիստանի հետ, իսկ մեկ այլ ճանապարհով էլ կապվելու է Սիրիայի ու Իրաքի հետ։ Հատկանշական է, որ դեսպանի կողմից հրապարակված քարտեզում Հայաստանով անցնող տարածաշրջանային նշանակության ճանապարհ չի նշվում, այսինքն, Հայաստանը դուրս է մնում այլընտրանքային հաղորդակցության ուղի ունենալու իր կարևոր դերակատարությունից։

Բացի դրանից, մի կարևոր խնդիր էլ կա, որը մեզանում այնքան էլ ուշադրության չի արժանանում։ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքները բռնազավթելու հետևանքով Իրանի սահմանն Արցախի հետ դադարել է գոյություն ունենալուց, իսկ այս տարածքների նկատմամբ իր հավակնությունները լեգիտիմացնելու նպատակով Ադրբեջանը փորձում է տարբեր երկրներից կազմակերպություններ ներգրավել այդտեղ իր կողմից իրականացվող ենթակառուցվածքային և այլ նախագծերում։ Եվ ուշագրավն այն է, որ այդ նախագծերում մասնակցություն ունենալու հարցում հետաքրքրություն են ցուցաբերում ինչպես թուրքական, այնպես էլ ռուսական, բելառուսական, իրանական, եվրոպական, անգամ վրացական տարբեր ընկերություններ։

Տարիներ շարունակ, երբ որևէ օտարերկրյա պաշտոնյա այցելել է Արցախ կամ որևէ միջազգային ընկերություն Արցախում գործունեություն է ծավալել, Ադրբեջանը նրանց սև ցուցակ է գցել, հետախուզում է հայտարարել և փորձել ամեն ձևով խանգարել։ Բաքուն նույնիսկ արգելում է իրանական բեռնատարների մուտքն Արցախ։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանը Արցախից բռնազավթված տարածքներում Ադրբեջանի աջակցությամբ օտարերկրյա ընկերությունների անօրինական գործողություններին հակազդելու առնչությամբ: Ճիշտ է, ոչինչ էլ չի ձեռնարկում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն