Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում


«Ցանկացած բարդություն շրջանցելու քաղաքական որոշում կա, այդ թվում՝ ՀՀ կենսական, անվտանգային շահերի հաշվին». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ղազախստանում տեղի ունեցող բուռն զարգացումներին, կամա թե ակամա, կամ, միգուցե, ճակատագրի հեգնանքով անմասն չմնաց նաև Հայաստանը։ Այս փուլում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ հանդիսացող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ղազախստան ՀԱՊԿ զորակազմ ուղարկելու մասին։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, անդրադառնալով նախ Հայաստանի դերակատարմանը, «Փաստի» հետ զրույցում մի քանի հանգամանք է առանձնացրել։

«Հայաստանն ուղղակիորեն գտնվում է արտաքին կառավարման տակ։ Ընդ որում՝ արտաքին կառավարման տակ է ոչ միայն Ռուսաստանի, այլև տարբեր մասնաբաժիններով ուժային այլ կենտրոնների կողմից։ Իհարկե, պատմական այս փուլում ՌԴ-ի մասնաբաժինը Հայաստանի կառավարման գործում գերակշռող է։ Ու այս առումով խոսել այն մասին, թե Հայաստանի այսօրվա իշխանություններն ու իրենց ղեկավարը կարող էին ինչ-որ այլ քայլ անել կամ չանել, երևի թե, ավելորդ է»,-ասաց քաղտեխնոլոգը։

Խոսելով այլ տարբերակների ու այլ քայլեր ունենալու հնարավորության մասին՝ նա նշեց. «Մասնավորապես, դիվանագիտական, քաղաքական և որոշ դեպքերում նաև աշխարհաքաղաքական երանգ ունեցող լուծումներ ու տարբերակներ կային։ Այդուհանդերձ, դրանք հնարավոր էին միայն այն դեպքում, եթե չլիներ այս իշխանությունը ու, մասնավորապես, այսօրվա վարչապետը նման ռեսուրսներ ունենար։ Խոսքը քաղաքական, մարդկային ռեսուրսների մասին է։ Խոսքը նաև քաղաքական քաշի, ռազմական և, ընդհանրապես, բանակցային ռեսուրսի բացակայության մասին է։ Ու քանի որ երկիրը գտնվում է արտաքին կառավարման ներքո ու երկրի սուվերենության աստիճանը գտնվում է պատմական մինիմումի վրա, նման պայմաններում այլընտրանքի մասին խոսելն ավելորդ է։ Այլ քայլեր կարող էին լինել, բայց ոչ այս իշխանության և այդ նույն իշխանության հեղինակության ու քաղաքական քաշի պայմաններում։

Բնավ կարևոր չէ, որ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, այս պահին Հայաստանն էր ՀԱՊԿ նախագահող երկիրը։ Հայաստանը ՀԱՊԿ-ի կողմից Ղազախստան մտնելու կոնսենսուսը չապահովելու որևէ ռեսուրս չուներ։ Հայաստանն առնվազն կարող էր չխոչընդոտել ՀԱՊԿ-ի օպերացիային, կարող էր սիմվոլիկ զորախումբ չուղարկել, օրինակ՝ պատճառաբանելով, որ պատերազմից հետո Հայաստանն ինքը պաշտպանության կարիք ունի։ Բոլորը կհասկանային, որ Հայաստանը հիշեցնում է ՀԱՊԿ-ի որոշ երկրների, մասնավորապես Ղազախստանի դիրքորոշումը թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ դրանից առաջ և թե՛, առավել ևս, պատերազմից հետո, երբ ՀՀ ֆորմալ դաշնակից հանդիսացող Ղազախստանի նախագահ Տոկաևն «ադրբեջանական տարածքները վերադարձնելու» կապակցությամբ շնորհավորում էր Ադրբեջանի ղեկավարին։ Բայց դրա համար այսօրվա իշխանությունը չպետք է լիներ, պետք է լինեին սուվերենության նշույլներ, ամենակարևորը՝ նաև չլինեին հոգեբանական, մարդկային, քաղաքական, աշխարհաքաղաքական բարդույթներ թե՛ աշխարհի ուժեղների և թե՛ դրանցից ածանցյալ գործիչների նկատմամբ»։

Աշխարհում տեղի ունեցող զարգացումների ֆոնին ՀՀ և Արցախի Հանրապետության ուղղությամբ ևս լարվածություն է նկատվում։ Նախօրեին ադրբեջանական ԶՈւ-ն կրկին վերսկսել էր գնդակոծությունը, ինչի հետևանքով հայկական կողմը նաև զոհեր ունի։ Անդրադառնալով իրավիճակին՝ Վ. Հակոբյանը նշեց վերոնշյալ գործընթացների ու սահմանային լարվածության մեջ որոշակի կապի առկայության մասին։ «Տոկաևի կողմից հայտարարվեց, որ ՀԱՊԿ զորքերն ավարտում են իրենց առաքելությունը Ղազախստանում ու առաջիկա օրերին դուրս են գալու այդ երկրից։ Այսինքն, երբ համենայն դեպս քաղաքական առումով ազդարարվեց ՀԱՊԿ-ի առաքելության ավարտի մասին, հենց դրանից հետո միանգամից թե՛ Արցախի, թե՛ բուն հայ-ադրբեջանական ներկայիս սահմանային գոտում սկսվեցին լոկալ բախումներ, մարտեր՝ զոհերով ու վիրավորներով։ Զարգացումներն ուղղակիորեն այսքանով են շաղկապվում։

Կարծում եմ՝ Հայաստանի ղեկավարությանը հիշեցնում են, որ պետք է վերադառնալ բուն հայ-ադրբեջանական օրակարգին։ Կարծես թե, ակնարկում էին, որ քանի դեռ Հայաստանը անկախ իրենից մասնակցում էր ՀԱՊԿ երկրների օպերացիային, այդ ժամանակահատվածի համար Ադրբեջանը դադար էր ապահովում, իսկ մնացած իրավիճակներում Ադրբեջանը Հայաստանի ղեկավարից պահանջում է իր խոստումները կատարել։Ընդ որում՝ արագ կատարել, այսինքն, շնչելու ժամանակ էլ չեն տալիս։ Գուցե Բաքվում կան մտահոգություններ առ այն, որ ՀՀ փաստացի ղեկավարի մոտ ՀԱՊԿ օպերացիայում իր մասնակցության տեսանկյունից կարող են իլ յուզիաներ լինել»,-ասաց Վ. Հակոբյանը՝ այդ համատեքստում հիշեցնելով Փաշինյանի ու նաև ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունները։

«Ամպագոռգոռ հայտարարություններ արվեցին՝ «ես որոշեցի», «ես արեցի», «ես ուղարկեցի»։ Իրեն դիրքավորելով աշխարհի որոշ հզորների հետ՝ մի պահ Փաշինյանն իրեն լավ էր զգում։ ԱԽ քարտուղարն էլ հայտարարում էր, որ Հայաստանն առաջին անգամ աշխատեցրեց ՀԱՊԿ-ի մեխանիզմները, և հույս հայտնեց, որ դրանք Հայաստանի պարագայում ևս կկիրառվեն։ Այսինքն, միանգամից հիշեցրին ու հասկացրեցին, որ օդերից իջնեն ներքև և զբաղվեն այն առաքելությամբ, որն ունեն, այն առաքելությամբ, որով 2018-ին Հայաստանում եկել են իշխանության, և որի համար արտաքին ուժերի աջակցությամբ 2021-ի հունիսի 20-ին ապահովվեց իրենց վերարտադրությունը։ Եվ այս առումով, մեծ հաշվով, պետք է կատարի ստանձնած և՛ գրավոր, և՛, առավել ևս, բանավոր խոստումներն ու պարտավորությունները»,-ասաց քաղտեխնոլոգը։

Անդրադառնալով նաև վերջին օրերին առկա սահմանային լարվածության ֆոնին երկրի անվտանգությունը պահպանելու խնդրին, ՀԱՊԿ-ին դիմել-չդիմելու դիսկուրսին՝ Վ. Հակոբյանը շեշտեց. «Խնդիրը տվյալ դեպքում զուտ միայն ֆիզիկապես կամ տեխնիկական, ռազմատեխնիկական ու բանակի մակարդակով պաշտպանելը չէ։ Այս իշխանությունն ունի քաղաքական կուրս, ըստ որի՝ իրենց, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանն» են սկսում տարածաշրջանում։ Սա ինքնին, իհարկե, բավականին զավեշտալի է՝ հաշվի առնելով թե՛ ՀՀ-ի, թե՛ ՀՀ ղեկավարի կարգավիճակը։ Այսինքն, քաշային կատեգորիան չի ներում, որ նման ամբիցիոզ ծրագրերի մասին ոչ միայն հայտարարվի, այլև դրանք իրագործելու ամբիցիաներ լինեն։

Սա ինքնին զավեշտալի է, ու կարծում եմ, որ ուժային կենտրոններում, ընդհանուր առմամբ, բավականին հումորով են վերաբերվում նմանատիպ հայտարարություններին։ Ամեն դեպքում, ուզում եմ ասել, որ խնդիրը նախևառաջ այն է, որ «խաղաղության դարաշրջանի» կուրսի մասին ազդարարելով՝ նաև թշնամու համար որևէ խնդիր չստեղծելու քաղաքական որոշում ընդունվեց։ Դա արվեց, որպեսզի այդ «խաղաղության դարաշրջանը» ցանկացած գնով փորձեն կյանքի կոչել։ Իսկ դա, Հայաստանի իշխանության պատկերացմամբ, թշնամի համարվող հարևանների համար որևէ խնդիր չստեղծելն է։ Խոսքը տվյալ դեպքում նախևառաջ Ադրբեջանի մասին է։ Ադրբեջանի հետ հակամարտությունների մեջ չմտնելու քաղաքական որոշում կա, այսինքն, նաև փորձել մի քայլ էլ ավելի անել, որ, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանն» սկսվի»։

Քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ հայտարարվում է ինչ-որ կարմիր գծերի մասին. «Բայց մենք լսել ենք ընդամենն այն մասին, որ կա կարմիր գիծ, այսպես կոչված, միջանցք եզրույթի շուրջ։ Կա, սակայն, PR-ի առումով, մինչդեռ սևով սպիտակի վրա նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է, թե ինչ է իրենից ենթադրում այդ կոմունիկացիայի բացումը։ Այն նկարագրությունը, որը կա նշված փաստաթղթում, մեկին մեկ համապատասխանում է միջանցք գաղափարին։ Տվյալ դեպքում և մեր պարագայում երկրորդ երկրի ուժային կառույցներն են ապահովում այդ ճանապարհի անվտանգությունը։ Այսինքն, կան հայտարարություններ, որ Հայաստանի իշխանությունը, կարծես թե, ունի ինչ-որ կարմիր գծեր, բայց մենք տեսնում ենք, որ իրականում այդ կարմիր գծերը վաղուց անցած են։ Ցանկացած բարդություն հնարավորինս շրջանցել փորձելու քաղաքական որոշում կա, այդ թվում՝ ՀՀ կենսական, անվտանգային շահերի հաշվին։ Ու խնդիրն այն չէ՝ բանակը կկռվի՞, կպաշտպանի՞, թե՞ ոչ։ Խնդիրն այն է, որ կա որևէ լուրջ քայլի չգնալու քաղաքական որոշում, դրա համար էլ այս պարագայում շատ տարբեր մոտեցումներ կան։ Օրինակ՝ այս համատեքստում հարցադրումներ են հնչում, թե ինչո՞ւ չեն դիմում ՀԱՊԿ-ին։ Կարծում եմ՝ չի դիմում, որովհետև որոշ հարցերի շուրջ կան որոշակի պայմանավորվածություններ։ Արդեն գրեթե վերջնական պայմանավորվածություններ կան, որոնք ուղղակի պետք է փաստաթղթագրվեն։ Այս առումով, եթե հիմա նոր ուժեր ես փորձում բերել, խաղին նոր երանգներ ես փորձում տալ, դա նշանակում է, որ նոր ուժեր բերելով՝ չեղարկում ես նախկին պայմանավորվածությունները»։

Վիգեն Հակոբյանի խոսքով, շատ հասկանալի է նաև, որ մի բան է Ղազախստանի թեման, մեկ այլ բան՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։ «ԱՊՀ մասնակից երկրների մոտ առանձնապես որևէ բան չի փոխվել հայադրբեջանական կոնֆլիկտի տեսանկյունից, որ, օրինակ՝ դա հաշվի առնելով՝ դիմես, ու իրենք ռեակցիա տան։ Ռեակցիան մոտավորապես նույնն է լինելու։ Ռուսներն ասելու են՝ ինչի համար ես դիմում, երբ շատ հարցերի շուրջ վաղուց պայմանավորվել ենք, իսկ վերջին անգամ՝ Սոչիում։ Հիմա իրենք պարզապես հիշեցնում են, որ, այսպես ասած, «պետք է վերադառնալ մեր ոչխարներին»։ Մեծ հաշվով, որպեսզի դու կարողանաս նոր թեմաներ բացել, որպեսզի կարողանաս իրականում նույն այդ ֆորմատն ի շահ քեզ աշխատեցնել, պետք է նման քաշ ունենաս։ Կախված ցուցանակն այն մասին, թե դու ես ՀԱՊԿ-ում նախագահողը, անիմացիոն է՝ որևէ մեկի համար որևէ լուրջ նշանակություն չունի։ Բացի այս, քաղաքական քաշի հետ նաև պետք է վստահություն ունենալ, ըստ որի՝ Պուտինին, Լուկաշենկոյին անգամ դիմելու իրավունք ու դուխ կունենաս։ Այս դեպքում ասելու են՝ իսկ ի՞նչ է կատարվում, միշտ էլ դա էր, ինչո՞ւ այն ժամանակ չէիք դիմում, ի՞նչն է փոխվել։ Ասելու են՝ կարծում ես՝ մի թուղթ ես ստորագրել ու դրա դիմաց պետք է փոխհատուցում ստանա՞ս։ Այսօրվա ռեալ պոլիտիկում իրենցից ոչինչ չներկայացնողները ինչ-որ բան անելու դիմաց հետո ոչ թե փոխհատուցում են ստանում, այլ պարզապես պարտավոր են ինչ-որ բան անել»,-եզրափակեց Վ. Հակոբյանը։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»