Երևան, 28.Մայիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի առաջին հանրապետության հռչակմամբ դրվեց մեր անկախ պետականության կերտման հիմնաքարը. Գագիկ Ծառուկյան Վանաձորում կա ջրծաղիկի բռնկում. վարակի արտահոսքը եղել է Բաթումի փողոցում գտնվող կենսալաբորատորիայից Օրենքով պաշտպանված գարեջուր, որ կարելի է պահել մինչև հինգ տարի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ). Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է համաներման մասին օրենք. «Փաստ» Գործընթացի՝ երկու ձևաչափով շարունակության վտանգները. «Փաստ» Դաշնակիցները թաքնվել են թփերի մեջ, իսկ հետո դանակ են խրելու թիկունքին. «Փաստ» Երգչախումբը օրինակ է դարձել և ուղի հարթել նոր երգչախմբերի համար. «Փաստ» Բնապահպանը ջրառի հարցում դավադրության խնդիր է տեսնում. «Փաստ» «Արցախն անմասն չէ պայքարից. սա ոչ միայն ՀՀ-ում բնակվող մեր հայրենակիցների, այլև ողջ հայ ազգի շարժումն է». «Փաստ» Ինչո՞ւ են մեր երկրի հետ այսպես վարվում իշխանությունները. «Փաստ»


«Ցանկացած բարդություն շրջանցելու քաղաքական որոշում կա, այդ թվում՝ ՀՀ կենսական, անվտանգային շահերի հաշվին». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ղազախստանում տեղի ունեցող բուռն զարգացումներին, կամա թե ակամա, կամ, միգուցե, ճակատագրի հեգնանքով անմասն չմնաց նաև Հայաստանը։ Այս փուլում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ հանդիսացող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ղազախստան ՀԱՊԿ զորակազմ ուղարկելու մասին։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, անդրադառնալով նախ Հայաստանի դերակատարմանը, «Փաստի» հետ զրույցում մի քանի հանգամանք է առանձնացրել։

«Հայաստանն ուղղակիորեն գտնվում է արտաքին կառավարման տակ։ Ընդ որում՝ արտաքին կառավարման տակ է ոչ միայն Ռուսաստանի, այլև տարբեր մասնաբաժիններով ուժային այլ կենտրոնների կողմից։ Իհարկե, պատմական այս փուլում ՌԴ-ի մասնաբաժինը Հայաստանի կառավարման գործում գերակշռող է։ Ու այս առումով խոսել այն մասին, թե Հայաստանի այսօրվա իշխանություններն ու իրենց ղեկավարը կարող էին ինչ-որ այլ քայլ անել կամ չանել, երևի թե, ավելորդ է»,-ասաց քաղտեխնոլոգը։

Խոսելով այլ տարբերակների ու այլ քայլեր ունենալու հնարավորության մասին՝ նա նշեց. «Մասնավորապես, դիվանագիտական, քաղաքական և որոշ դեպքերում նաև աշխարհաքաղաքական երանգ ունեցող լուծումներ ու տարբերակներ կային։ Այդուհանդերձ, դրանք հնարավոր էին միայն այն դեպքում, եթե չլիներ այս իշխանությունը ու, մասնավորապես, այսօրվա վարչապետը նման ռեսուրսներ ունենար։ Խոսքը քաղաքական, մարդկային ռեսուրսների մասին է։ Խոսքը նաև քաղաքական քաշի, ռազմական և, ընդհանրապես, բանակցային ռեսուրսի բացակայության մասին է։ Ու քանի որ երկիրը գտնվում է արտաքին կառավարման ներքո ու երկրի սուվերենության աստիճանը գտնվում է պատմական մինիմումի վրա, նման պայմաններում այլընտրանքի մասին խոսելն ավելորդ է։ Այլ քայլեր կարող էին լինել, բայց ոչ այս իշխանության և այդ նույն իշխանության հեղինակության ու քաղաքական քաշի պայմաններում։

Բնավ կարևոր չէ, որ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, այս պահին Հայաստանն էր ՀԱՊԿ նախագահող երկիրը։ Հայաստանը ՀԱՊԿ-ի կողմից Ղազախստան մտնելու կոնսենսուսը չապահովելու որևէ ռեսուրս չուներ։ Հայաստանն առնվազն կարող էր չխոչընդոտել ՀԱՊԿ-ի օպերացիային, կարող էր սիմվոլիկ զորախումբ չուղարկել, օրինակ՝ պատճառաբանելով, որ պատերազմից հետո Հայաստանն ինքը պաշտպանության կարիք ունի։ Բոլորը կհասկանային, որ Հայաստանը հիշեցնում է ՀԱՊԿ-ի որոշ երկրների, մասնավորապես Ղազախստանի դիրքորոշումը թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ դրանից առաջ և թե՛, առավել ևս, պատերազմից հետո, երբ ՀՀ ֆորմալ դաշնակից հանդիսացող Ղազախստանի նախագահ Տոկաևն «ադրբեջանական տարածքները վերադարձնելու» կապակցությամբ շնորհավորում էր Ադրբեջանի ղեկավարին։ Բայց դրա համար այսօրվա իշխանությունը չպետք է լիներ, պետք է լինեին սուվերենության նշույլներ, ամենակարևորը՝ նաև չլինեին հոգեբանական, մարդկային, քաղաքական, աշխարհաքաղաքական բարդույթներ թե՛ աշխարհի ուժեղների և թե՛ դրանցից ածանցյալ գործիչների նկատմամբ»։

Աշխարհում տեղի ունեցող զարգացումների ֆոնին ՀՀ և Արցախի Հանրապետության ուղղությամբ ևս լարվածություն է նկատվում։ Նախօրեին ադրբեջանական ԶՈւ-ն կրկին վերսկսել էր գնդակոծությունը, ինչի հետևանքով հայկական կողմը նաև զոհեր ունի։ Անդրադառնալով իրավիճակին՝ Վ. Հակոբյանը նշեց վերոնշյալ գործընթացների ու սահմանային լարվածության մեջ որոշակի կապի առկայության մասին։ «Տոկաևի կողմից հայտարարվեց, որ ՀԱՊԿ զորքերն ավարտում են իրենց առաքելությունը Ղազախստանում ու առաջիկա օրերին դուրս են գալու այդ երկրից։ Այսինքն, երբ համենայն դեպս քաղաքական առումով ազդարարվեց ՀԱՊԿ-ի առաքելության ավարտի մասին, հենց դրանից հետո միանգամից թե՛ Արցախի, թե՛ բուն հայ-ադրբեջանական ներկայիս սահմանային գոտում սկսվեցին լոկալ բախումներ, մարտեր՝ զոհերով ու վիրավորներով։ Զարգացումներն ուղղակիորեն այսքանով են շաղկապվում։

Կարծում եմ՝ Հայաստանի ղեկավարությանը հիշեցնում են, որ պետք է վերադառնալ բուն հայ-ադրբեջանական օրակարգին։ Կարծես թե, ակնարկում էին, որ քանի դեռ Հայաստանը անկախ իրենից մասնակցում էր ՀԱՊԿ երկրների օպերացիային, այդ ժամանակահատվածի համար Ադրբեջանը դադար էր ապահովում, իսկ մնացած իրավիճակներում Ադրբեջանը Հայաստանի ղեկավարից պահանջում է իր խոստումները կատարել։Ընդ որում՝ արագ կատարել, այսինքն, շնչելու ժամանակ էլ չեն տալիս։ Գուցե Բաքվում կան մտահոգություններ առ այն, որ ՀՀ փաստացի ղեկավարի մոտ ՀԱՊԿ օպերացիայում իր մասնակցության տեսանկյունից կարող են իլ յուզիաներ լինել»,-ասաց Վ. Հակոբյանը՝ այդ համատեքստում հիշեցնելով Փաշինյանի ու նաև ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունները։

«Ամպագոռգոռ հայտարարություններ արվեցին՝ «ես որոշեցի», «ես արեցի», «ես ուղարկեցի»։ Իրեն դիրքավորելով աշխարհի որոշ հզորների հետ՝ մի պահ Փաշինյանն իրեն լավ էր զգում։ ԱԽ քարտուղարն էլ հայտարարում էր, որ Հայաստանն առաջին անգամ աշխատեցրեց ՀԱՊԿ-ի մեխանիզմները, և հույս հայտնեց, որ դրանք Հայաստանի պարագայում ևս կկիրառվեն։ Այսինքն, միանգամից հիշեցրին ու հասկացրեցին, որ օդերից իջնեն ներքև և զբաղվեն այն առաքելությամբ, որն ունեն, այն առաքելությամբ, որով 2018-ին Հայաստանում եկել են իշխանության, և որի համար արտաքին ուժերի աջակցությամբ 2021-ի հունիսի 20-ին ապահովվեց իրենց վերարտադրությունը։ Եվ այս առումով, մեծ հաշվով, պետք է կատարի ստանձնած և՛ գրավոր, և՛, առավել ևս, բանավոր խոստումներն ու պարտավորությունները»,-ասաց քաղտեխնոլոգը։

Անդրադառնալով նաև վերջին օրերին առկա սահմանային լարվածության ֆոնին երկրի անվտանգությունը պահպանելու խնդրին, ՀԱՊԿ-ին դիմել-չդիմելու դիսկուրսին՝ Վ. Հակոբյանը շեշտեց. «Խնդիրը տվյալ դեպքում զուտ միայն ֆիզիկապես կամ տեխնիկական, ռազմատեխնիկական ու բանակի մակարդակով պաշտպանելը չէ։ Այս իշխանությունն ունի քաղաքական կուրս, ըստ որի՝ իրենց, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանն» են սկսում տարածաշրջանում։ Սա ինքնին, իհարկե, բավականին զավեշտալի է՝ հաշվի առնելով թե՛ ՀՀ-ի, թե՛ ՀՀ ղեկավարի կարգավիճակը։ Այսինքն, քաշային կատեգորիան չի ներում, որ նման ամբիցիոզ ծրագրերի մասին ոչ միայն հայտարարվի, այլև դրանք իրագործելու ամբիցիաներ լինեն։

Սա ինքնին զավեշտալի է, ու կարծում եմ, որ ուժային կենտրոններում, ընդհանուր առմամբ, բավականին հումորով են վերաբերվում նմանատիպ հայտարարություններին։ Ամեն դեպքում, ուզում եմ ասել, որ խնդիրը նախևառաջ այն է, որ «խաղաղության դարաշրջանի» կուրսի մասին ազդարարելով՝ նաև թշնամու համար որևէ խնդիր չստեղծելու քաղաքական որոշում ընդունվեց։ Դա արվեց, որպեսզի այդ «խաղաղության դարաշրջանը» ցանկացած գնով փորձեն կյանքի կոչել։ Իսկ դա, Հայաստանի իշխանության պատկերացմամբ, թշնամի համարվող հարևանների համար որևէ խնդիր չստեղծելն է։ Խոսքը տվյալ դեպքում նախևառաջ Ադրբեջանի մասին է։ Ադրբեջանի հետ հակամարտությունների մեջ չմտնելու քաղաքական որոշում կա, այսինքն, նաև փորձել մի քայլ էլ ավելի անել, որ, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանն» սկսվի»։

Քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ հայտարարվում է ինչ-որ կարմիր գծերի մասին. «Բայց մենք լսել ենք ընդամենն այն մասին, որ կա կարմիր գիծ, այսպես կոչված, միջանցք եզրույթի շուրջ։ Կա, սակայն, PR-ի առումով, մինչդեռ սևով սպիտակի վրա նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է, թե ինչ է իրենից ենթադրում այդ կոմունիկացիայի բացումը։ Այն նկարագրությունը, որը կա նշված փաստաթղթում, մեկին մեկ համապատասխանում է միջանցք գաղափարին։ Տվյալ դեպքում և մեր պարագայում երկրորդ երկրի ուժային կառույցներն են ապահովում այդ ճանապարհի անվտանգությունը։ Այսինքն, կան հայտարարություններ, որ Հայաստանի իշխանությունը, կարծես թե, ունի ինչ-որ կարմիր գծեր, բայց մենք տեսնում ենք, որ իրականում այդ կարմիր գծերը վաղուց անցած են։ Ցանկացած բարդություն հնարավորինս շրջանցել փորձելու քաղաքական որոշում կա, այդ թվում՝ ՀՀ կենսական, անվտանգային շահերի հաշվին։ Ու խնդիրն այն չէ՝ բանակը կկռվի՞, կպաշտպանի՞, թե՞ ոչ։ Խնդիրն այն է, որ կա որևէ լուրջ քայլի չգնալու քաղաքական որոշում, դրա համար էլ այս պարագայում շատ տարբեր մոտեցումներ կան։ Օրինակ՝ այս համատեքստում հարցադրումներ են հնչում, թե ինչո՞ւ չեն դիմում ՀԱՊԿ-ին։ Կարծում եմ՝ չի դիմում, որովհետև որոշ հարցերի շուրջ կան որոշակի պայմանավորվածություններ։ Արդեն գրեթե վերջնական պայմանավորվածություններ կան, որոնք ուղղակի պետք է փաստաթղթագրվեն։ Այս առումով, եթե հիմա նոր ուժեր ես փորձում բերել, խաղին նոր երանգներ ես փորձում տալ, դա նշանակում է, որ նոր ուժեր բերելով՝ չեղարկում ես նախկին պայմանավորվածությունները»։

Վիգեն Հակոբյանի խոսքով, շատ հասկանալի է նաև, որ մի բան է Ղազախստանի թեման, մեկ այլ բան՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։ «ԱՊՀ մասնակից երկրների մոտ առանձնապես որևէ բան չի փոխվել հայադրբեջանական կոնֆլիկտի տեսանկյունից, որ, օրինակ՝ դա հաշվի առնելով՝ դիմես, ու իրենք ռեակցիա տան։ Ռեակցիան մոտավորապես նույնն է լինելու։ Ռուսներն ասելու են՝ ինչի համար ես դիմում, երբ շատ հարցերի շուրջ վաղուց պայմանավորվել ենք, իսկ վերջին անգամ՝ Սոչիում։ Հիմա իրենք պարզապես հիշեցնում են, որ, այսպես ասած, «պետք է վերադառնալ մեր ոչխարներին»։ Մեծ հաշվով, որպեսզի դու կարողանաս նոր թեմաներ բացել, որպեսզի կարողանաս իրականում նույն այդ ֆորմատն ի շահ քեզ աշխատեցնել, պետք է նման քաշ ունենաս։ Կախված ցուցանակն այն մասին, թե դու ես ՀԱՊԿ-ում նախագահողը, անիմացիոն է՝ որևէ մեկի համար որևէ լուրջ նշանակություն չունի։ Բացի այս, քաղաքական քաշի հետ նաև պետք է վստահություն ունենալ, ըստ որի՝ Պուտինին, Լուկաշենկոյին անգամ դիմելու իրավունք ու դուխ կունենաս։ Այս դեպքում ասելու են՝ իսկ ի՞նչ է կատարվում, միշտ էլ դա էր, ինչո՞ւ այն ժամանակ չէիք դիմում, ի՞նչն է փոխվել։ Ասելու են՝ կարծում ես՝ մի թուղթ ես ստորագրել ու դրա դիմաց պետք է փոխհատուցում ստանա՞ս։ Այսօրվա ռեալ պոլիտիկում իրենցից ոչինչ չներկայացնողները ինչ-որ բան անելու դիմաց հետո ոչ թե փոխհատուցում են ստանում, այլ պարզապես պարտավոր են ինչ-որ բան անել»,-եզրափակեց Վ. Հակոբյանը։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման օրվա առթիվ Հայաստանի առաջին հանրապետության հռչակմամբ դրվեց մեր անկախ պետականության կերտման հիմնաքարը. Գագիկ Ծառուկյան Կապանում հյուպատոսության թեման կրկին բացելը որոշակի ուղերձ է թուրք-ադրբեջանական տանդեմինԴարձյալ Արմեն Դանիելյանը. Չալաբյանի գործն էլ է մակագրվել իշխանությունների «սրտի դատավորին» Ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետաքրքրությունը Սյունիքի հանդեպԵթե մենք կորցրեցինք Արցախը, այս երկրագնդի վրա ապրելու արժանապատվությունը հետն ենք կորցնելու. Արման ՆավասարդյանՆիկոլ Փաշինյանը իրականացնում է այն, ինչ ծրագրել էր Սերժ Սարգսյանը Ուկրաինացիների շրջանում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու շտապ պահանջ է սկսվելԵրևանում Toyota Vitz-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվելՄահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ ՎարդանյանըԱրարատի մարզում՝ մարդատար գնացքի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի. տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում էԹուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է ԱդրբեջանՆԱՏՕ-ն ստիպված կլինի փոխզիջումների փնտրել Թուրքիայի հետ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանցի զինծառայող է մահացել«Դիմադրություն» շարժման երկու անդամների ուժային կառույցներն առևանգել են. Արծվիկ ՄինասյանՈղջ Հայաստանն է միացել այս պայքարին. Իշխան ՍաղաթելյանԱվետիք Չալաբյանին կալանքից ազատելու կոչով հանդես են եկել Արցախի նախագահը, Արցախի ԱԺ նախագահը, Արցախի ԱԺ պատգամավորներ և Արցախի թեմի առաջնորդըՄահացել է Depeche Mode-ի համահիմնադիր Էնդի ՖլեթչերըԴերասան Հարություն Մովսիսյանը հերքում է. ընդդիմության երթը պատշգամբից ողջունող տղամարդն ինքը չէԲրյուսելում հունիսի 15-16-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումըԱդրբեջանի կողմից եկող ճնշումն ու տարածքային նոր նկրտումները գնալով ավելի են ուժեղանալու․ ՀայրապետյանՎանաձորում կա ջրծաղիկի բռնկում. վարակի արտահոսքը եղել է Բաթումի փողոցում գտնվող կենսալաբորատորիայիցԱրթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին եւ ապահովեց Հայաստանի երկրորդ մեդալըԱրայիկ Հարությունյանը Գորիսում հանդիպել է Փարիզի քաղաքապետի հետՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանովՀայկ Մամիջանյանն ու Տիգրան Աբրահամյանն այցելել են «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալներին«Առանց թուրքի Հայաստան». ցուցարարները փակել են Ոսկեպարի ճանապարհըՊուտինը շոշափելի առաջընթաց է գրանցում Ուկրաինայում. Բորիս ՋոնսոնԱլիևը կրկին Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է հնչեցրելԱլիևը հայտարարել է, որ սահմանազատումը վերջ կդնի Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնություններինԱնհնազանդության ակցիա՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով«Նիկոլ,հեռացիր»-ը Նյու Յորքի փողոցներումՀիմա էլ «ախռանիկներից» անցան «օգնականների». Լևոն ՔոչարյանԽոշոր ավտովթար՝ Արագածոտնում. 31-ամյա վարորդը Skoda-ով բախվել է ապառաժ քարերինՈր դատավորին է մակագրվել Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքըՎերջին նորությունները՝ ռուս-ուկրաինական պատերազմիցԴոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին շարունակում է արժեզրկվել Փաշինյանը ստում է, որ բրյուսելյան հայտարարությունը Շառլ Միշելի ձևակերպումն էր, սա համաձայնեցված տեքստ է. Արմեն ԱշոտյանՀՀ ոստիկանության զորքերի ծառայողները կրում են լրացուցիչ միջոցներ, որոնցից շատերի կիրառումն արգելված է և անթույլատրելի. Թագուհի ԹովմասյանՄենք գիտենք, որ անկլավ գոյություն չունի, ինչ կա, մերն ա. ոսկեպարցիները չեն պատրաստվում արտագաղթելԱլեն Սիմոնյանի մեքենային ուղեկցող 3 «Տոյոտաներ» գնելու որոշումը չեղարկվել է. ԱԺ-ն ձեռնպահ է մնացել այդ գնումից ու 54 մլն ծախսելուց Ավետիք Չալաբյանը պահանջում է հրապարակել ձայնագրության ամբողջական, չմոնտաժված տարբերակը Բեռնափոխադրում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները դիմում են ներկայացրել վարչապետին Իշխանությունները մեկուսացնում են նրանց, ովքեր առանձնահատուկ վտանգ են ներկայացնում իրենց համար Սամվել Բաբայանին դուր գալու գայթակղությամբ տարված Հայրապետյանը կորցրել է իրականության զգացումը Մյուս անգամ ծխնելույզից մտցրա հյուրերիդ ներս, Նիկոլ․ Արմեն ԱշոտյանԵրաժշտական պրոդյուսեր Պռոֆֆը` նոր նախագծերի, համերգային շրջագայությունների և Թաթա Սիմոնյանի հետ համագործակցության մասին Ինեկոբանկն Android օգտատերերի համար գործարկում է Mastercard քարտերով NFC վճարումները Մի ստվար զանգված դեռ շարունակում է բարբաջել այն մասին, որ ՝ բանակը թալանված էր, նախկինները զենք չէին գնել 80֊ականների զենքեր էին․ Արմեն ԱմիրջանյանԲուհի տված գիտելիքներով անհնար է աշխատել մասնագիտությամբ․ Նաիրի Սարգսյան