Երևան, 19.Մայիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՅԻՍԻ). Կարեն Կարապետյանը վերանշանակվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում. «Փաստ» Փառք կառավարությանը. թոշակառուներն այլևս փրկված են. «Փաստ» «Հիմա ամենամեծ վախը մեր պառակտմանն է վերաբերում». «Փաստ» Հայաստանը «դրսում» ընկալվում է որպես ոչ ժողովրդավարական երկիր «Սա նոր աղետի ճանապարհի սկիզբն է. մենք երբեք չենք տեսել այս աստիճանի ռեպրեսիաներ». «Փաստ» Անվտանգային համակարգի վերականգնման հրամայականը. «Փաստ» Այս ամենը վկայում է ցուգցվանգի մասին. «Փաստ» Երկրաշարժերի հետ կապված՝ այս պահին անհանգստության պատճառներ ԱԻՆ-ում չեն տեսնում. «Փաստ» Հատուկ հրահանգավորված ռեպրեսիաներ. «Փաստ» Քաղբանտարկյալների հարցով անհանգստացած են նաև դեսպանները. «Փաստ»


Երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից տրվող նպաստներն ու դրանց չափը

Հասարակություն

Ժողովրդագրական իրավիճակը բարելավելու և ծնելիությունը խթանելու նպատակով՝ պետության կողմից նորածին երեխայի ընտանիքին տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ մայրության, երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի և այլնի միջոցով։

Մայրության նպաստ՝ ո՞ւմ և ի՞նչ չափով է տրամադրվում

Մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները:  

Գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը 140 օր է, որը ներառում է 70 օր հղիության, 70 օր՝ հետծննդաբերական ժամանակահատվածից: Այս դեպքում մայրության նպաստի չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից:

Չաշխատող անձին մայրության նպաստը նշանակվում է բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա։ Նպաստը, որը կազմում է  156 600 դրամ, նշանակվում է, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր, ՀԾՀ, ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն է ներկայացվում հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օր) ընթացքում: Այդ ժամանակահատվածից հետո դիմելու դեպքում մայրության նպաստ չի նշանակվում։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ՝ վճարման ընթացակարգն ու չափը

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով ու երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 300 000 դրամ է, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1 000 000 դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված՝ 1 500 000 դրամ։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր, ՀԾՀ, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայական ու ՀԾՀ) ներկայացվել են նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում (մինչև երեխայի 1 տարին լրանալը)։

Քաղաքացին կարող է դիմել ինչպես Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, այնպես էլ առցանց՝ socservice.am կայքի միջոցով։

Ամսական 50 000 դրամ՝ երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում

Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը սահմանելով որպես առաջնահերթություն՝ իրականացվում է նոր ծրագիր, որը նպատակ ունի խրախուսել ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։

2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների դեպքում տրամադրվում է ամսական 50 000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այսինքն, ընտանիքն ստանում է ամսական 50 000 դրամ, եթե ունի առնվազն 2 երեխա, իսկ երրորդ և հաջորդ երեխաները ծնվել են 2022 թ․ հունվարի 1-ից հետո։

Դրամական աջակցությունը նշանակվում է, եթե՝

  • աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,
  • դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
  • դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։

Ընդ որում, զույգ կամ միաժամանակ ավելի թվով երեխաներ ծնվելու դեպքում հաշվի է առնվում բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը և նշանակվում դրամական աջակցություն՝ նոր ծնված բոլոր երեխաների համար։ Այսինքն, եթե ընտանիքում կա 1 երեխա և ծնվում է զույգ, ապա ընտանիքում 3 երեխայի առկայության դեպքում դրամական աջակցություն է նշանակվում արդեն նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար, տվյալ օրինակի համաձայն՝ ընտանիքը 6 տարի շարունակ կստանա ամսական 100 000 դրամ։

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ նշանակման և վճարման  ընթացակարգը

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն՝

  • ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը,
  • գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը (և՛ աշխատող, և՛ չաշխատող), մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:

Աշխատող ծնողին խնամքի նպաստ նշանակվում է՝

  • խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում,
  • դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվանից տասներկու ամիս հետո:

Գյուղական բնակավայրերում բնակվող այն անձինք, ում երեխան ծնվել է 2020 թ․ հուլիսի 1-ին և հետո, ևս մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն։

Գյուղաբնակ ծնողին խնամքի նպաստ նշանակվում է՝

  • երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչև երեխայի ծնվելու օրը, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում

Ավելին՝ այստեղ

 

Քաղբանտարկյալների հարցով անհանգստացած են նաև դեսպանները. «Փաստ» Ի՞նչ էր «պարտավորվում» Արթուր Բրուքը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՅԻՍԻ). Կարեն Կարապետյանը վերանշանակվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում. «Փաստ»Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, և արդյո՞ք դրանք կհանգեցնեն «հեղափոխության». ընդդիմությանը «պակասում» է Արևմուտքի «համերաշխությունը. «Փաստ»Փառք կառավարությանը. թոշակառուներն այլևս փրկված են. «Փաստ»«Հիմա ամենամեծ վախը մեր պառակտմանն է վերաբերում». «Փաստ»Հայաստանը «դրսում» ընկալվում է որպես ոչ ժողովրդավարական երկիր«Սա նոր աղետի ճանապարհի սկիզբն է. մենք երբեք չենք տեսել այս աստիճանի ռեպրեսիաներ». «Փաստ»Անվտանգային համակարգի վերականգնման հրամայականը. «Փաստ»Այս ամենը վկայում է ցուգցվանգի մասին. «Փաստ»«Պարտված իշխանությունը միայն նոր պարտություններ կարող է բերել. ՀՀ-ն պետք է իր կարմիր գծերն ունենա». «Փաստ»Երկրաշարժերի հետ կապված՝ այս պահին անհանգստության պատճառներ ԱԻՆ-ում չեն տեսնում. «Փաստ»Հատուկ հրահանգավորված ռեպրեսիաներ. «Փաստ»Քաղբանտարկյալների հարցով անհանգստացած են նաև դեսպանները. «Փաստ»Վաղը ժամը 8-ից կշարունակվեն անհնազանդության ակցիաները. Իշխան ՍաղաթելյանԱլիևը նոր մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեինՁեր լռությամբ նպաստում եք, որ Հայաստանում լինի բռնապետություն. Սաղաթելյանը՝ Լին ԹրեյսիինԻնչպես է անդրադարձել Netflix-ի վրա ռուսական շուկայից հեռանալը«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում. ուղիղԶախարովան հայտարարություններ է արել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալՆամակով դիմել ենք Լիտվայի նախագահ Նաուսեդային՝ առաջարկելով վաղը հանդիպել նաև մեզ հետ. Իշխան ՍաղաթելյանԵրևանում 35-ամյա վարորդը Kia Forte-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա հետիոտնիԱրծվիկ Մինասյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին դեմ հաղորդում է ներկայացվելՆերքին Բազմաբերդի 41-ամյա բնակչուհին եռյակ է լույս աշխարհ բերել. Լուսինեն արդեն 6 երեխաների մայր է«Զվարթնոցում» ահազանգ են ստացել, որ տարածքն ականապատված է. ԱԻՆԴոլարն սկսել է ամրապնդվել. թանկացել է նաև եվրոնԻնչ պայմանով Թուրքիան կհամաձայնի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը․ BloombergՄահացու ելքով վրաերթի վայրից հեռացած վարորդը հայտնաբերվել էՁայնագրությունն այնքան ծիծաղելի է, ակնհայտ է, որ մտքերը կտրտված և մոնտաժված են. Նաիրա Զոհրաբյան Պայքարը շարունակվում է, հաղթանակը շատ մոտ է. Արթուր ՎանեցյանՏեսե՞լ եք գայլի հրաման կատարող գամփռ, ո՛չ, գամփռը պետք է խեղդի գայլին. Արմեն ԱշոտյանՕպտիմալացում՝ առանց աշխատակազմերի հետ քննարկման. ևս երկու պոլիկլինիկաներ փակման վտանգի առաջ են Հայաստանում բոլոր քաղբանտարկյալները կոնկրետ թիրախավորված մարդիկ են. Վիգեն Հակոբյան Հայկական եռագույնով առաջին ինքնաթիռը, որը շուտով կլինի Երևանում․ Տիգրան Ավինյան (տեսանյութ) Միջազգային հանրությունը վրդովված է Չալաբյանի ձերբակալության փաստից Սաղաթելյանը կոչ է անում վաղը նորից ժամը 8-ին դուրս գալ փողոցԱռաջին անգամ միասին չենք․ Սիրուշո (լուսանկար)Մակրոնն առաջիկա օրերին լրացուցիչ զենք է խոստացել ԶելենսկունԱմերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021 – Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում Հայտնի է` ինչ պահանջներ է ներկայացրել ԹուրքիանՌոբերտ Քոչարյանը մասնակցել է քայլերթին (տեսանյութ)Մեդվեդևը խոսել է երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման մասինՌուսական կողմը հայտարարել է, որ «Ազովի» գունդը հանձնվել է առանց նախապայմանների (տեսանյութ)ԻՔՄ-ն հրապարակել է մայիսի 17-ին ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակըՈստիկանության գործողությունները գնալով էլ ավելի ագրեսիվ են դառնում. Թագուհի ԹովմասյանԶոհված զինծառայողների ծնողները պահանջում են՝ Փաշինյանը պետք է ձերբակալվի պետական դավաճանության հոդվածովՀոնկոնգը դիտարկում է Telegram-ի արգելափակման հարցըԱկանի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորում ստացել. ՊՆՏնտեսական ինքնասպանություն է. Պուտինը՝ ռուսական նավթից և գազից հրաժարվելու մասինՀայտնի է, թե որքան կարժենա Thor ֆիլմի հայտնի մուրճը