Ереван, 22.Май.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Если оппозиции удастся свергнуть Пашиняна, откроется окно возможностей - счет идет на недели. Армен Ашотян Юнибанк – постоянный партнёр «Всеармянского интеллектуального движения» Встреча "Армянских Орлов" и "Реформистов" ВТБ (Армения) запускает ипотеку под 10,8% в ЖК Renaissance Premium Home IDBank выпустил очередной транш долларовых облигаций ВТБ (Армения) продал часть кредитного портфеля ЗАО «Ардшинбанк» Зеленый Iphone на лучших условиях кредита – в магазинах зеленого оператора Аэропорт Сочи принял первый рейс FlyOne Armenia из Еревна FLYONE ARMENIA выполнила чартерный рейс сборной Армении по футболу UCOM предоставила техническую поддержку административному району Шенгавит


Երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից տրվող նպաստներն ու դրանց չափը

Общество

Ժողովրդագրական իրավիճակը բարելավելու և ծնելիությունը խթանելու նպատակով՝ պետության կողմից նորածին երեխայի ընտանիքին տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ մայրության, երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի և այլնի միջոցով։

Մայրության նպաստ՝ ո՞ւմ և ի՞նչ չափով է տրամադրվում

Մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները:  

Գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը 140 օր է, որը ներառում է 70 օր հղիության, 70 օր՝ հետծննդաբերական ժամանակահատվածից: Այս դեպքում մայրության նպաստի չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից:

Չաշխատող անձին մայրության նպաստը նշանակվում է բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա։ Նպաստը, որը կազմում է  156 600 դրամ, նշանակվում է, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր, ՀԾՀ, ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն է ներկայացվում հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օր) ընթացքում: Այդ ժամանակահատվածից հետո դիմելու դեպքում մայրության նպաստ չի նշանակվում։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ՝ վճարման ընթացակարգն ու չափը

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով ու երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 300 000 դրամ է, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1 000 000 դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված՝ 1 500 000 դրամ։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր, ՀԾՀ, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայական ու ՀԾՀ) ներկայացվել են նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում (մինչև երեխայի 1 տարին լրանալը)։

Քաղաքացին կարող է դիմել ինչպես Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, այնպես էլ առցանց՝ socservice.am կայքի միջոցով։

Ամսական 50 000 դրամ՝ երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում

Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը սահմանելով որպես առաջնահերթություն՝ իրականացվում է նոր ծրագիր, որը նպատակ ունի խրախուսել ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։

2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների դեպքում տրամադրվում է ամսական 50 000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այսինքն, ընտանիքն ստանում է ամսական 50 000 դրամ, եթե ունի առնվազն 2 երեխա, իսկ երրորդ և հաջորդ երեխաները ծնվել են 2022 թ․ հունվարի 1-ից հետո։

Դրամական աջակցությունը նշանակվում է, եթե՝

  • աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,
  • դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
  • դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։

Ընդ որում, զույգ կամ միաժամանակ ավելի թվով երեխաներ ծնվելու դեպքում հաշվի է առնվում բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը և նշանակվում դրամական աջակցություն՝ նոր ծնված բոլոր երեխաների համար։ Այսինքն, եթե ընտանիքում կա 1 երեխա և ծնվում է զույգ, ապա ընտանիքում 3 երեխայի առկայության դեպքում դրամական աջակցություն է նշանակվում արդեն նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար, տվյալ օրինակի համաձայն՝ ընտանիքը 6 տարի շարունակ կստանա ամսական 100 000 դրամ։

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ նշանակման և վճարման  ընթացակարգը

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն՝

  • ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը,
  • գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը (և՛ աշխատող, և՛ չաշխատող), մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:

Աշխատող ծնողին խնամքի նպաստ նշանակվում է՝

  • խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում,
  • դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվանից տասներկու ամիս հետո:

Գյուղական բնակավայրերում բնակվող այն անձինք, ում երեխան ծնվել է 2020 թ․ հուլիսի 1-ին և հետո, ևս մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն։

Գյուղաբնակ ծնողին խնամքի նպաստ նշանակվում է՝

  • երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչև երեխայի ծնվելու օրը, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում

Ավելին՝ այստեղ

 

Тезисы, по поводу применения заказного насилия в отношении депутатовАмериабанк получил награду «Сделка года 2021 – зеленая торговля» в рамках Программы содействия развитию торговли ЕБРР ВТБ (Армения) запускает оформление кредитовпо безбумажной технологиив торговых точкахЕсли оппозиции удастся свергнуть Пашиняна, откроется окно возможностей - счет идет на недели. Армен Ашотян Облигации Конверс Банка можно также приобрести через Мобильное приложениеДо 300 ГБ с «Ходячим wi-fi» от Ucom: отличная новость для абонентов Ugo и Ubox Ucom обеспечила интернетом иджеванский колледж и среднюю школу Неркин Кармирахпюр 10.757.867 драмов РА экологической организации «My Forest Armenia»: следующий бенефициар «Силы одного драма» - благотворительный фонд «Дети Армении»Ереванский филиал РЭУ им. Г.В. Плеханова с рабочим визитом посетила делегация Торгового представительства России в АрменииВсе наши беды исходят из абсурдной внешней политики наших так называемых властей. Артак Закарян3 причины приобрести облигации Ucom, работая в компании Льготная ипотека от Юнибанка — рефинасирование на выгодных условиях Организовать добровольческую мобилизацию для защиты территориальной целостности Армении и АрцахаВТБ (Армения) начинает обслуживание карт «Мир» Три причины купить именно облигации Ucom Кто будет следующим премьер-министром Армении? 4 стандарта. Хачик Асрян Победители совместной акции Конверс Банка и MasterCard получили сертификаты на отдыхСпецГеноцид: как Россия пытается уничтожить украинцев «Реал» одержал волевую победу над «Севильей» (видео)Умер режиссер Леонид ХейфецЦены на природный газ в США выросли до самого высокого уровня за более чем 13 летБелый дом объявил о проведении глобального саммита, посвященного прекращению кризиса Covid-19Кипр отменяет категоризацию стран по эпидемическому признакуВ пригороде Еревана произошло ДТП с летальным исходомВласти Армении развернули тотальную атаку на оппозиционеровСданный Азербайджану участок армянской трассы Горис – Капан в бетонных загражденияхГлава МИД Армении принял американского сопредседателя МГ ОБСЕНикол Пашинян принял Эндрю ШефераЛавров: Мы продолжим обеспечивать выполнение договоренностей по КарабахуКортунов: Россия в ближайшем будущем будет стремиться к сохранению статус-кво в Нагорном КарабахеChanel запустили линию чистой косметикиАль Пачино встречается с бывшей девушкой Мика Джаггера (Фото)Семь фраз, которые мужчины хотят услышать хотя бы раз в жизниВ Карабахе намерены потребовать разъяснений от командующего миротворцамиЛидер Каталонии обвинил правительство Испании в слежке за своими гражданамиООН предлагает представителям России и Украины провести встречу для обсуждения гуманитарных вопросовВ Ереване Opel задел отбойник и перевернулсяВсе модели линейки iPhone 11 снимут с производстваНа Тайване нарушителя карантина оштрафовали на $51,5 тысВсемирный банк снижает прогноз глобального роста на 2022 годBMW не намерена сокращать рабочие места при переходе на выпуск электромобилейРоссийский "самолет Судного дня" поднялся в воздухУпоминание заявления от 9-ого ноября со стороны Захаровой не корректноОблигации Ucom: первые корпоративные облигации в сфере телекоммуникаций АрменииЮнибанк – постоянный партнёр «Всеармянского интеллектуального движения» Встреча "Армянских Орлов" и "Реформистов" Денежные переводы Юнистрим можно осуществить в мобильном приложении ЮнибанкаВТБ (Армения) запускает ипотеку под 10,8% в ЖК Renaissance Premium Home IDBank выпустил очередной транш долларовых облигаций Авиакомпания FLYONE ARMENIA начала выполнение регулярных прямых рейсов Ереван-Париж-Ереван