Վարորդը մոխիր էր դարձել, մյուսները վախեցած փախնում էին. Անատի Սաքանյան
LifestyleԴերասանուհի Անատի Սաքանյանն այսօր Ինստագրամի սթորի բաժնում հրդեհի սարսափելի կադրեր է հրապարակել, հետո պարզաբանել, որ այրվում է դիմացի շենքը, որտեղ պարզվում է՝ բնակվում է նրա հորաքրոջ ընտանիքը: Armlady-ին կապ է հաստատել դերասանուհու հետ՝ պարզելու՝ ինչ էր կատարվում իրականում.
«Ես տուն գալու ճանապարհին էի, երբ մայրս զանգեց ու ասաց, որպեսզի շրջանցեմ այդ հատվածը, քանի որ այրվում էր մեր դիմացի շենքը: Երբ հասա խաչմերուկ տեսա, որ այրվում էր այն շենքը, որը շատ մոտ է հորաքրոջս շենքին, սարսափից ոտքերս սկսեցին դողալ և մի պահ կորցրեցի մեքենայիս կառավարումը: Չեմ հիշում ինչպես եմ հասել մեր շենքի մոտ»,-պատմում է Անատին, ով դեռևս չի կարողանում ուշքի գալ տեսածից:
Ավելին այստեղ