Երևան, 22.Մայիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղը առավոտյան 8:00-ից տեղի են ունենալու անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր. Իշխան Սաղաթելյան Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. սպասվում են տեղումներ Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ Կասեցնելու ենք խաղաղության գործընթացի քողի տակ Արցախն Ադրբեջանին հանձնելը. Արտակ Զաքարյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 25-ամյա ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ավազաթմբին և վթարի ենթարկվել. կան վիրավորներ ՀՎԿԱԿ-ը` «կապիկ ծաղիկ» հիվանդության դեպքերի մասին Հունգարիայի վարչապետը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն «ատոմային ռումբ»է անվանել


Ալիևի «ուժեղ տղա» օպերացիայի բլեֆը

Վերլուծական

Վերջին երկու օրերին տարբեր մեկնաբանություններ ու տեսակետներ են շրջանառվել Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցի վերաբերյալ։ Փորձենք ներկայացնել, թե իրականում ինչ էր ցանկանում ասել նա՝ խոսելով Արցախի խնդրի հետ կապված իր պնդումներում։

Ինչպես հայտնի է, Ալիևը քանիցս շեշտել է, թե «Ղարաբաղի հարց չկա», որպես այդպիսին, այլևս գոյություն չունի, և դրա շուրջ ընթացող դիսկուրսն անիմաստ է։ Իր խոսքում նա ասել էր բառացիորեն հետևյալը. «Ադրբեջանը կկասեցնի Արցախի հարցով զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փորձերը»։  

Միանշանակ պարզ է ու հասկանալի, որ Ալիևի այդ հայտարարությունները առավելապես ուղղված են ներքին սպառման ու սեփական ժողովրդին հերթական անգամ ֆեյքով կերակրելու համար։ Կասկած չկա նաև, որ Ալիևն արտաքին միջավայրի որևէ հնարավորություն օգտագործելու է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում արցախյան հարցի քաղաքական գործընթաց թույլ չտալու, դրան խանգարելու համար:

Ըստ էության, այստեղ ամբողջ խնդիրն այն է, թե արդյո՞ք նա կունենա այդ արտաքին միջավայրային հնարավորությունը: Եվ այստեղ հարցը տեղափոխվում է Մինսկի խմբի համանախագահների դաշտ: Եթե համանախագահ եռյակը զբաղվի արցախյան հարցով, ապա Ալիևը կա՛մ կներգրավվի այդ զբաղմունքի մեջ, կա՛մ համանախագահները կզբաղվեն Ալիևով: Բայց, այսօր համանախագահ երկրները զբաղված են միմյանցով, իսկ ավելի ստույգ՝ համաշխարհային անվտանգության համակարգի և ազդեցության կամ պատասխանատվության գոտիների, այլ կերպ ասած՝ նոր աշխարհակարգի շուրջ բավականին սուր և առարկայական քննարկումներով:

Ասվածին հավելենք, որ այս օրերին դրանց հերթական շրջափուլն է Եվրոպայում, որտեղ հանդիպեցին ԱՄՆ ու ՌԴ պատվիրակությունները, հետո եղավ ՆԱՏՕ-ՌԴ Խորհրդի նիստ՝ ընդ որում 2019-ից հետո առաջին անգամ: Քննարկվում են անվտանգային սահմաններ, փոխադարձ երաշխիքներ, ու դատելով հրապարակային հայտարարություններից, այդ քննարկումները առայժմ չունեն էական արդյունք, և կողմերը մնում են իրենց դիրքերին՝ մերժելով միմյանց պատկերացումները:

Հենց այստեղ է, որ հարց է առաջանում, թե այդ իրողությունը որքանով է խանգարում ՄԽ համանախագահության աշխատանքի հեռանկարին, հետևաբար որքանով է Ալիևի համար ստեղծում այն միջավայրը, որ թույլ է տալիս նրան սեփական հանրությանը ներկայանալ իբրև համանախագահ՝ եռյակին կասեցնել կարողացող «ուժեղ տղա»: Ընդ որում, այս համատեքստում հետաքրքիր է, թե արդյո՞ք հունվարի 11-ին սահմանային սրացումից հետո՝ դրա կապակցությամբ կլինի համանախագահների դատապարտող հայտարարություն, ու բացի այդ, կլինի՞ համանախագահների ռեգիոնալ այց, որի մասին խոսվում է սկսած դեռևս 2021 թվականի հոկտեմբերից, որի մասին խոսվեց 2021 թվականի դեկտեմբերյան հանդիպումների շրջանում, բայց որը չի առարկայանում առ այսօր:

Արմեն Հովասափյան

Վաղը առավոտյան 8:00-ից տեղի են ունենալու անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր. Իշխան ՍաղաթելյանԵվրոպայի բռնցքամարտի առաջնության բացումը՝ հայկական էսքիզներովԵրևանն ու Բաքուն որևէ թուղթ չեն ստորագրի, քանի դեռ խաղն ընթանում է և՛ Մոսկվայում, և՛ ԲրյուսելումՀայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամԶուգարանակոնքը, որին դիպչել է Անջելինա Ջոլին, վաճառվում էԵրեւանում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունըԼոռիում պարեկները BMW-ի ու Niva-ի վարորդների նկատմամբ ֆիզիկական ուժ և արցունքաբեր միջոց են կիրառելՀերիք է ձեզ գցեք ՆԱՏՈ-ի ու հետեւաբար Թուրքիայի գիրկըՍերժ Սարգսյանը ժամանեց Ֆրանսիայի հրապարակ. նրան դիմավորեցին կուսակիցներըԴոնեցկում Ուկրաինայի Կույբիշևի շրջանի վրա հարձակում է տեղի ունեցել Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, թե որտեղ է պայթյուն տեղի ունեցելԱզնավուրի օրը. 800 երգ, 70 ֆիլմ... փաստեր հռչակավոր շանսոնյեի կյանքիցԱրագածոտնի մարզում մի քանի տոննա թղթով բարձված DAF-ի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել էՄարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում քաղաքացի է անհետացելԳլենդելում Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ ու հավաք է անցկացվելԼեհաստանի նախագահը ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանումՕդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. սպասվում են տեղումներԱնհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան«Պիգմալիոն»-ը Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի բեմումԼույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում«Միսս ԱՊՀ 2022»-ը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնումՀայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆԵրկուշաբթի օրվանից նոր փոփոխություններ կտեսնեք. Աննա ԳրիգորյանՉալաբյանն իր նվիրումով և պոտենցիալով մրցակից է իշխանության համար. Կարին ՏոնոյանԻշխանության ներկայացուցիչները չեն թաքցնում իրենց աջակցությունը ոստիկանական ագրեսիվ վարքագծի նկատմամբ. Թագուհի ԹովմասյանԿասեցնելու ենք խաղաղության գործընթացի քողի տակ Արցախն Ադրբեջանին հանձնելը. Արտակ Զաքարյան Ռումինիան կարող է հրաժարվել «Եվրատեսիլ»-ին մասնակցելուց` միավորների հետ կապված սկանդալի պատճառովԻրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետումԳերմանիայի բնակչուհին վառելիքի թանկացման պատճառով ձիով է գնում աշխատավայրԲժիշկ Մյասնիկովը նշել է «կապիկ ծաղիկ» հիվանդության ախտանիշներըԻշխան Սաղաթելյանի պատասխանը` ԵՄ դեսպան Անդրեա ՎիկտորինինԺաննա Բուտուլյանն արձագանքել է իր և Առուշ Առուշանյանի սիրավեպի մասին լուրերինԼիա Զախարյանը հայտնի հումորիստ Ազամատ Մուսագալիևի հետ լուսանկար է հրապարակել«Դիմադրություն» շարժման կազմակերպած երթը ավարտվեցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 25-ամյա ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ավազաթմբին և վթարի ենթարկվել. կան վիրավորներ Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ 2022»-ի համար մոտ 40 հազար դոլար է ծախսել. Sputnik ԱրմենիաՀՎԿԱԿ-ը` «կապիկ ծաղիկ» հիվանդության դեպքերի մասին«Այս տոնը կնպաստի, որ մենք կարեւորենք թանգարանը՝ որպես հետաքրքիր ժամանցի ու կրթության վայր». «Թանգարանային գիշեր»-ը՝ Հայաստանի պատմության թանգարանում«Գազպրոմ»-ը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա՝ ռուբլով չվճարելու պատճառովՈ՞վ է այն մայորը, այն ստախոսը, որը կարողացել է հարվածել արցախյան երեք պատերազմների հրամանատարին. Աշոտ ՄինասյանԻնչո՞ւ ոստիկանության զորքերը կամ «պոստ» չեն պահում, կամ ընդհանուր ներուժի 10-15 տոկոսով են պահում․ Տիգրան ԱբրաhամյանՊուգաչովան պատասխանել է Գալկինից բաժանվելու մասին հարցինՀունգարիայի վարչապետը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն «ատոմային ռումբ»է անվանելԱմռանը կապիկի ծաղիկը կարող է տարածվել. ԱՀԿ ներկայացուցիչՀայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված 6 առաջարկները չեն արտահայտում հայ ժողովրդի շահերը. Իշխան ՍաղաթելյանՌոբերտ Քոչարյանը և Յուրի Խաչատուրովը մասնակցում են «Դիմադրության» շարժման հանրահավաքինԵս պատրաստ եմ գնալու Բաքու, բայց դուք պատրա՞ստ եք մեզ տալու մանդատը․ Հրաչ ՋաբրայանԾնվել է Տիրուհի Հակոբյանի առաջնեկը (լուսանկարներ)