Երևան, 20.Մայիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՅԻՍԻ). Կարեն Կարապետյանը վերանշանակվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում. «Փաստ» Փառք կառավարությանը. թոշակառուներն այլևս փրկված են. «Փաստ» «Հիմա ամենամեծ վախը մեր պառակտմանն է վերաբերում». «Փաստ» Հայաստանը «դրսում» ընկալվում է որպես ոչ ժողովրդավարական երկիր «Սա նոր աղետի ճանապարհի սկիզբն է. մենք երբեք չենք տեսել այս աստիճանի ռեպրեսիաներ». «Փաստ» Անվտանգային համակարգի վերականգնման հրամայականը. «Փաստ» Այս ամենը վկայում է ցուգցվանգի մասին. «Փաստ» Երկրաշարժերի հետ կապված՝ այս պահին անհանգստության պատճառներ ԱԻՆ-ում չեն տեսնում. «Փաստ» Հատուկ հրահանգավորված ռեպրեսիաներ. «Փաստ» Քաղբանտարկյալների հարցով անհանգստացած են նաև դեսպանները. «Փաստ»


Տնտեսության շունչը կտրվում է

Վերլուծական

Գրեթե բոլոր մասնագետներն են վկայում, որ ՀՀ-ում տեղի ունեցած թանկացումների տեմպը 2022թ. գուցե կթուլանա՝ անցած տարվա բարձր գնաճի ֆոնին, բայց դրանից գները չեն իջնի։ Գները էլի կբարձրանան. կանխատեսվում է ևս 5-6 տոկոս գնաճ, ինչը ցածր եկամուտների պայմաններում խթանելու է սոցիալական իրավիճակի վատացումն ու աղքատության խորացումը։ Դեռ մինչև անցած տարվա համատարած թանկացումներն էլ ՀՀ բնակչության գրեթե կեսն աղքատ էր։

Ըստ էության, դժվար չէ պատկերացնել, թե ինչ է եղել անցած տարվա թանկացումներից հետո։ Ու դա շարունակելու է խորանալ նաև այս տարվա ընթացքում։ Եկամուտների ավելացում շատերին չի սպառնում։ Որոշ դեպքերում էլ այն լինելու է՝ ինչպես կաթիլը մեկ բաժակում։

Նշենք նաև, որ աշխատավարձերի բարձրացում պետական հատվածում այս տարի նախատեսված չէ, ի դեպ՝ անցած տարի էլ չի եղել։ Խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների ու կառավարման ապարատի այն չինովնիկների մասին չէ, որոնց աշխատավարձերի բարձրացումները փոխարինվում են պարգևավճարներով։ Պետական համակարգում կան բազմաթիվ աշխատողներ, ովքեր ոչ միայն աշխատավարձի բարձրացումներ չեն ունեցել, այլև պարգևավճարներ չեն ստանում կամ շատ հազվադեպ են ստանում։ Փաստենք, որ այս մարդկանց կյանքի պայմանները վերջին տարիներին վատացել են, այս տարի ևս շարունակելու են վատանալ։ Նրանց մի մասը դարձել է աշխատող աղքատ՝ եկամուտների ու ծախսերի անհամաչափ ավելացման հետևանքով։

Ընդգծենք, որ էլ ավելի է վատանալու աշխատանք չունեցողների կյանքը, գործազուրկները կազմում են աշխատունակ բնակչության գրեթե 18-20 տոկոսը։ Խոսքը ոչ թե տասնյակ, այլ հարյուր-հազարավոր մարդկանց մասին է։ Տարեսկզբից 1-2 հազար դրամով կբարձրանա նվազագույն կենսաթոշակն ու նպաստը, փոխարենը՝ անհամեմատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն կավելանա այս խմբերում ընդգրկված քաղաքացիների վրա՝ գնաճի ու բազմաթիվ այլ պարտադիր վճարումների տեսքով։

Նշենք նաև, որ կենսաթոշակների ու նպաստների այդ չնչին բարձրացումն էլ բոլորին չի վերաբերում՝ հազիվ նրանց 10-12 տոկոսին։ Ինչպես և սպասելի էր՝ առավել մեծ տեմպերով են թանկանում հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքները։ Անցած տարի սննդամթերքի գնաճը հասավ 16-17 տոկոսի։ Նույն քանակությամբ սնունդ գնելու համար մարդիկ ստիպված էին այդքանով ավելի շատ գումար վճարել, ու ոչ մի նշանակություն չուներ, որ միջին գնաճը 8-9 տոկոսի սահմաններում էր։ Այս տարվա սպասումը 5-6 տոկոս է, բայց կասկած չկա, որ, ինչպես միշտ, այն շատ ավելի բարձր է լինելու առաջին անհրաժեշտության ապրանքների պարագայում։

Թանկացումները բազմաթիվ դեպքերում իսկապես փոխանցվում են դրսից, բայց շատ դեպքերում էլ թելադրված են ներսից։ Դրանք կապված են մրցակցային միջավայրի վատ պաշտպանության, արհեստական գնագոյացման երևույթների, հարկային բեռի ծանրացման, գյուղմթերքների արտադրության կրճատման ու շատ այլ գործոնների հետ։ Ով չգիտի, որ ներմուծման թանկացման դեպքում ներքին շուկան անմիջապես արձագանքում է գների բարձրացման տեսքով, իսկ իջնելու դեպքում գներն այլևս չեն իջնում, շարունակում են մնալ նույնքան բարձր, ինչպես մինչ այդ։ Սա ներքին շուկայի մրցակցային միջավայրի պաշտպանության խնդիր է, որն այդպես էլ չի հաջողվում կարգավորել։ Ու դրա հետևանքով տուժում են սպառողները։

Նման փնթի ու անհեռատես քաղաքականության հետևանքով տուժում է՝ ինչպես տնտեսությունը, այնպես էլ՝ սպառողը։ Չեն ավելանում մի կողմից՝ տնտեսության եկամուտները, ընկնում է մրցունակությունը, մյուս կողմից՝ աճում են սպառողների ծախսերը։ Լավ ապրելու հասարակ քաղաքացու հույսերը, որոնք կապված էին իշխանափոխության հետ, կրկին հետաձգվում են։

Արթուր Սարգսյան

 

Քաղբանտարկյալների հարցով անհանգստացած են նաև դեսպանները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանը երազում է, որ մենք էլ Մարտի 1 անենք. Ալեն Սիմոնյան Մենք ձեր քաղաքական հոր հետ հարց ունենք, ոտքերի տակ մի՛ ընկեք. Հենրիխ ԴանիելյանԵրևի խելացի մարդիկ պետք չեն մեր երկրին. Հրանտ Թոխատյան Քաղբանտարկյալների հարցով անհանգստացած են նաև դեսպանները. «Փաստ» Ի՞նչ էր «պարտավորվում» Արթուր Բրուքը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՅԻՍԻ). Կարեն Կարապետյանը վերանշանակվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում. «Փաստ»Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, և արդյո՞ք դրանք կհանգեցնեն «հեղափոխության». ընդդիմությանը «պակասում» է Արևմուտքի «համերաշխությունը. «Փաստ»Փառք կառավարությանը. թոշակառուներն այլևս փրկված են. «Փաստ»«Հիմա ամենամեծ վախը մեր պառակտմանն է վերաբերում». «Փաստ»Հայաստանը «դրսում» ընկալվում է որպես ոչ ժողովրդավարական երկիր«Սա նոր աղետի ճանապարհի սկիզբն է. մենք երբեք չենք տեսել այս աստիճանի ռեպրեսիաներ». «Փաստ»Անվտանգային համակարգի վերականգնման հրամայականը. «Փաստ»Այս ամենը վկայում է ցուգցվանգի մասին. «Փաստ»«Պարտված իշխանությունը միայն նոր պարտություններ կարող է բերել. ՀՀ-ն պետք է իր կարմիր գծերն ունենա». «Փաստ»Երկրաշարժերի հետ կապված՝ այս պահին անհանգստության պատճառներ ԱԻՆ-ում չեն տեսնում. «Փաստ»Հատուկ հրահանգավորված ռեպրեսիաներ. «Փաստ»Քաղբանտարկյալների հարցով անհանգստացած են նաև դեսպանները. «Փաստ»Վաղը ժամը 8-ից կշարունակվեն անհնազանդության ակցիաները. Իշխան ՍաղաթելյանԱլիևը նոր մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեինՁեր լռությամբ նպաստում եք, որ Հայաստանում լինի բռնապետություն. Սաղաթելյանը՝ Լին ԹրեյսիինԻնչպես է անդրադարձել Netflix-ի վրա ռուսական շուկայից հեռանալը«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում. ուղիղԶախարովան հայտարարություններ է արել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալՆամակով դիմել ենք Լիտվայի նախագահ Նաուսեդային՝ առաջարկելով վաղը հանդիպել նաև մեզ հետ. Իշխան ՍաղաթելյանԵրևանում 35-ամյա վարորդը Kia Forte-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա հետիոտնիԱրծվիկ Մինասյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին դեմ հաղորդում է ներկայացվելՆերքին Բազմաբերդի 41-ամյա բնակչուհին եռյակ է լույս աշխարհ բերել. Լուսինեն արդեն 6 երեխաների մայր է«Զվարթնոցում» ահազանգ են ստացել, որ տարածքն ականապատված է. ԱԻՆԴոլարն սկսել է ամրապնդվել. թանկացել է նաև եվրոնԻնչ պայմանով Թուրքիան կհամաձայնի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը․ BloombergՄահացու ելքով վրաերթի վայրից հեռացած վարորդը հայտնաբերվել էՁայնագրությունն այնքան ծիծաղելի է, ակնհայտ է, որ մտքերը կտրտված և մոնտաժված են. Նաիրա Զոհրաբյան Պայքարը շարունակվում է, հաղթանակը շատ մոտ է. Արթուր ՎանեցյանՏեսե՞լ եք գայլի հրաման կատարող գամփռ, ո՛չ, գամփռը պետք է խեղդի գայլին. Արմեն ԱշոտյանՕպտիմալացում՝ առանց աշխատակազմերի հետ քննարկման. ևս երկու պոլիկլինիկաներ փակման վտանգի առաջ են Հայաստանում բոլոր քաղբանտարկյալները կոնկրետ թիրախավորված մարդիկ են. Վիգեն Հակոբյան Հայկական եռագույնով առաջին ինքնաթիռը, որը շուտով կլինի Երևանում․ Տիգրան Ավինյան (տեսանյութ) Միջազգային հանրությունը վրդովված է Չալաբյանի ձերբակալության փաստից Սաղաթելյանը կոչ է անում վաղը նորից ժամը 8-ին դուրս գալ փողոցԱռաջին անգամ միասին չենք․ Սիրուշո (լուսանկար)Մակրոնն առաջիկա օրերին լրացուցիչ զենք է խոստացել ԶելենսկունԱմերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021 – Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում Հայտնի է` ինչ պահանջներ է ներկայացրել ԹուրքիանՌոբերտ Քոչարյանը մասնակցել է քայլերթին (տեսանյութ)Մեդվեդևը խոսել է երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման մասինՌուսական կողմը հայտարարել է, որ «Ազովի» գունդը հանձնվել է առանց նախապայմանների (տեսանյութ)ԻՔՄ-ն հրապարակել է մայիսի 17-ին ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակըՈստիկանության գործողությունները գնալով էլ ավելի ագրեսիվ են դառնում. Թագուհի ԹովմասյանԶոհված զինծառայողների ծնողները պահանջում են՝ Փաշինյանը պետք է ձերբակալվի պետական դավաճանության հոդվածով