Երևան, 23.Մայիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղը առավոտյան 8:00-ից տեղի են ունենալու անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր. Իշխան Սաղաթելյան Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. սպասվում են տեղումներ Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ Կասեցնելու ենք խաղաղության գործընթացի քողի տակ Արցախն Ադրբեջանին հանձնելը. Արտակ Զաքարյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 25-ամյա ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ավազաթմբին և վթարի ենթարկվել. կան վիրավորներ ՀՎԿԱԿ-ը` «կապիկ ծաղիկ» հիվանդության դեպքերի մասին Հունգարիայի վարչապետը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն «ատոմային ռումբ»է անվանել


«Տոնոյանն ««անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ պահվում կալանքի տակ»

Քաղաքական

 Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն այսօր հայտարարել է, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը «անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ ենթարկվում է քրեական հետապնդման»:

Այսօր տարածած հայտարարության մեջ փաստաբանական խումբը տեղեկություններ է ներկայացրել այն մասին, որ զինված ուժերի համար ձեռքբերված հրթիռները ժամկետանց չեն եղել, իսկ ձեռքբերման գինն ավելի էժան է եղել, քան մինչ այդ նույն ապրանքատեսակից կատարված գնումը:  

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«1/ Ինչպես հայտնել ենք նախկինում, մեր կողմից միջնորդություն էր ներկայացվել քննիչին՝ քրեական գործով Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը մերժվել էր: Այն բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին: Ստացել ենք նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշումը բողոքը մերժելու մասին, որն ուսումնասիրելով պաշտպանության կողմը եկել է վերջնական եզրահանգման, որ դատախազությունը ևս դարձավ վերջին 4 ամիսների ընթացքում իրականացվող ապօրինության մեղսակիցը:

Դատախազը բողոքը մերժելու մասին որոշման մեջ տվել է ձևակերպումներ, որոնք չեն բխում քրեական գործի նյութերից: Մասնավորապես՝ որոշմամբ նշվել է, որ այդ սպառազինությունն արտադրող երկրի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկի հրամանատարի տեղակալի ցուցումը (որի հիման վրա հաշվարկվել է հրթիռների պահպանման ժամկետները) ՀՀ ԶՈՒ և ՀՀ ՊՆ համար հանդիսանում է ղեկավար փաստաթուղթ, և իբր այդ մասին նշել է ՀՀ գլխավոր շտաբի պետը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված իր զեկուցագրերից մեկում: Մինչդեռ, նախ քրեական գործում չկա նման փաստաթուղթ՝ զեկուցագիր, որում ՀՀ գլխավոր շտաբի պետը նշած լինի այդ ցուցումի՝ ղեկավար փաստաթուղթ լինելու հանգամանքի մասին: Բացի այդ, ինչպե՞ս կարող է մեկ այլ պետության ԶՈՒ ստորաբաժանումներից մեկի հրամանատարի տեղակալի ցուցումը ՀՀ ՊՆ կամ ՀՀ ԶՈՒ համար լինել ղեկավար փաստաթուղթ, եթե անգամ այդ մասին զեկուցագրում նշած լինի գլխավոր շտաբի պետը:

Ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը չեն ցանկացել ուշադրություն դարձնել այն փաստին, որ նույն քրեական գործում առկա մեկ այլ ապացույցի համաձայն՝ 2013թ. արտադրող երկրի ԶՈՒ-ում շրջանառության մեջ է դրվել մի փաստաթուղթ, որով սահմանվել են հրթիռների պահպանության նոր ժամկետներ՝ 10 տարով ավելի երկար, քան նախկինում, որի պարագայում ձեռք բերված հրթիռները գտնվել են պահպանության ժամկետների մեջ:

2/ Շարունակում ենք պնդել, որ Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքն ավելի քան անհիմն է և չի բխում քրեական գործի նյութերից: Մասնավորապես՝ մեղադրանքի որոշման մեջ նշվել է, թե իբր հրթիռները ձեռք են բերվել շուկայականից էականորեն թանկ գնով: Այնինչ, քրեական գործով անգամ հաստատվել է, որ 2018թ. կատարված գնման ժամանակ գինը մեկ միավոր հրթիռի հաշվով  եղել է 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան, քան մինչ այդ նույն ապրանքատեսակից կատարված գնումը: Ընդ որում, ռազմական նշանակության արտադրանքը չի հանդիսանում բորսային ապրանք, այն չի կարող ունենալ շուկայական գին, առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունից, փոխադրման և այլ հանգամանքներից ու դժվարություններից կախված՝ այն կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել: Բացի այդ, քրեական գործով հաստատվել է նաև, որ ձեռքբերումից առաջ այդ նույն հրթիռները որպես գրավ վերցված են եղել 100 ԱՄՆ դոլարով ավելի թանկ գնով, քան 2018թ. ձեռքբերման գինն է: Նման պայմաններում Դավիթ Տոնոյանին մեղադրում են շուկայական արժեքից էականորեն թանկ գնով հրթիռներ ձեռք բերելու համար, և դա այն պայմաններում, երբ անգամ քրեական գործով պատշաճ կերպով պարզված չէ, թե որքան կարող էր լինել դրանց շուկայական գինը:

Նույն այդ մեղադրանքում նշված է, թե իբր հրթիռները ձեռք են բերվել՝ հաշվի չառնելով ՀՀ ՊՆ-ում դրանց ձեռք բերման իրական պահանջարկը: Մինչդեռ նույն քրեական գործում առկա ապացույցների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը և՛ ձեռքբերման ժամանակ, և՛ հիմա ունի դրանց պահանջարկը:

Բոլոր ցուցմունքներում նշվում է, որ հրթիռների համար ժամկետ ՀՀ-ում երբևիցե սահմանված չի եղել, և հակառակը, ՀՀ պաշտպանության նախարարությունում գործող կարգավորումների համաձայն՝ այդ հրթիռները պիտանի և կիրառելի են մինչև 2026թ., իսկ նման պարագայում արարքը ոչ մի կերպ «վատնում» կամ «հափշտակություն» չի կարող որակվել:

3/ Ի վերջո, քրեական գործում ապացույցների բացակայությունը, եղած փաստաթղթերի ընտրովի և սուբյեկտիվ մեկնաբանումը, նախաքննության ողջ ընթացքում օբյեկտիվության ի սպառ բացակայությունը պաշտպանական կողմին հիմք են տալիս վստահաբար պնդելու, որ «անպիտան»  հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դ.Տոնոյանը ենթարկվում  է քրեական հետապնդման և պահվում է կալանքի տակ»:

Բելառուսը հայտնել է ուկրաինացի դիվերսանտների ներխուժման մասին«Լինել երիտասարդ, վայրի եւ ազատ»․ «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյան (ֆոտո)Վաղը առավոտյան 8:00-ից տեղի են ունենալու անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր. Իշխան ՍաղաթելյանԵվրոպայի բռնցքամարտի առաջնության բացումը՝ հայկական էսքիզներովԵրևանն ու Բաքուն որևէ թուղթ չեն ստորագրի, քանի դեռ խաղն ընթանում է և՛ Մոսկվայում, և՛ ԲրյուսելումՀայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամԶուգարանակոնքը, որին դիպչել է Անջելինա Ջոլին, վաճառվում էԵրեւանում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունըԼոռիում պարեկները BMW-ի ու Niva-ի վարորդների նկատմամբ ֆիզիկական ուժ և արցունքաբեր միջոց են կիրառելՀերիք է ձեզ գցեք ՆԱՏՈ-ի ու հետեւաբար Թուրքիայի գիրկըՍերժ Սարգսյանը ժամանեց Ֆրանսիայի հրապարակ. նրան դիմավորեցին կուսակիցներըԴոնեցկում Ուկրաինայի Կույբիշևի շրջանի վրա հարձակում է տեղի ունեցել Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, թե որտեղ է պայթյուն տեղի ունեցելԱզնավուրի օրը. 800 երգ, 70 ֆիլմ... փաստեր հռչակավոր շանսոնյեի կյանքիցԱրագածոտնի մարզում մի քանի տոննա թղթով բարձված DAF-ի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել էՄարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում քաղաքացի է անհետացելԳլենդելում Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ ու հավաք է անցկացվելԼեհաստանի նախագահը ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանումՕդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. սպասվում են տեղումներԱնհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան«Պիգմալիոն»-ը Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի բեմումԼույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում«Միսս ԱՊՀ 2022»-ը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնումՀայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆԵրկուշաբթի օրվանից նոր փոփոխություններ կտեսնեք. Աննա ԳրիգորյանՉալաբյանն իր նվիրումով և պոտենցիալով մրցակից է իշխանության համար. Կարին ՏոնոյանԻշխանության ներկայացուցիչները չեն թաքցնում իրենց աջակցությունը ոստիկանական ագրեսիվ վարքագծի նկատմամբ. Թագուհի ԹովմասյանԿասեցնելու ենք խաղաղության գործընթացի քողի տակ Արցախն Ադրբեջանին հանձնելը. Արտակ Զաքարյան Ռումինիան կարող է հրաժարվել «Եվրատեսիլ»-ին մասնակցելուց` միավորների հետ կապված սկանդալի պատճառովԻրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետումԳերմանիայի բնակչուհին վառելիքի թանկացման պատճառով ձիով է գնում աշխատավայրԲժիշկ Մյասնիկովը նշել է «կապիկ ծաղիկ» հիվանդության ախտանիշներըԻշխան Սաղաթելյանի պատասխանը` ԵՄ դեսպան Անդրեա ՎիկտորինինԺաննա Բուտուլյանն արձագանքել է իր և Առուշ Առուշանյանի սիրավեպի մասին լուրերինԼիա Զախարյանը հայտնի հումորիստ Ազամատ Մուսագալիևի հետ լուսանկար է հրապարակել«Դիմադրություն» շարժման կազմակերպած երթը ավարտվեցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 25-ամյա ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ավազաթմբին և վթարի ենթարկվել. կան վիրավորներ Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ 2022»-ի համար մոտ 40 հազար դոլար է ծախսել. Sputnik ԱրմենիաՀՎԿԱԿ-ը` «կապիկ ծաղիկ» հիվանդության դեպքերի մասին«Այս տոնը կնպաստի, որ մենք կարեւորենք թանգարանը՝ որպես հետաքրքիր ժամանցի ու կրթության վայր». «Թանգարանային գիշեր»-ը՝ Հայաստանի պատմության թանգարանում«Գազպրոմ»-ը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա՝ ռուբլով չվճարելու պատճառովՈ՞վ է այն մայորը, այն ստախոսը, որը կարողացել է հարվածել արցախյան երեք պատերազմների հրամանատարին. Աշոտ ՄինասյանԻնչո՞ւ ոստիկանության զորքերը կամ «պոստ» չեն պահում, կամ ընդհանուր ներուժի 10-15 տոկոսով են պահում․ Տիգրան ԱբրաhամյանՊուգաչովան պատասխանել է Գալկինից բաժանվելու մասին հարցինՀունգարիայի վարչապետը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն «ատոմային ռումբ»է անվանելԱմռանը կապիկի ծաղիկը կարող է տարածվել. ԱՀԿ ներկայացուցիչՀայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված 6 առաջարկները չեն արտահայտում հայ ժողովրդի շահերը. Իշխան ՍաղաթելյանՌոբերտ Քոչարյանը և Յուրի Խաչատուրովը մասնակցում են «Դիմադրության» շարժման հանրահավաքին