Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 17-ից 23-ը
LifestyleԽՈՅԵՐ
Հասնել եւ առաջ անցնել։ Դուք ցանկանում եք ապացուցել ձեր ընկերներին եւ ընկերուհիներին, որ ձեր եւ ձեր ընտրյալի հարաբերությունները օրինակելի են, իսկ սիրելի անձնավորությունը՝ կատարյալ։ Փորձեք, միգուցե ստացվի։ Գլխավորը՝ ձեր սիրելի էակը դեմ չինի։
ՑԼԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս թաքցնել ժամացույցը եւ մի քանի օր մոռանալ ժամանակի մասին։ Ժամանակը խոչընդոտելու է ձեր հարաբերությունների զարգացմանը։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Շատ կցանկանաք ձեր խնդիրների մասին պատմել հակառակ սեռի մի ներկայացուցչի։ Աստղերը հուշում են, որ զրուցակցի պակաս չեք զգալու։ Նա միանգամից կհայտնվի ձեր կողքին։ Բայց արդյոք դուք կցանկանաք պատմել ձեր գաղտնիքները օտար մեկին։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Սիրելի էակի համար անհասկանալի կլինի ձեր վարքագիծը, սակայն նա չի էլ ցանկանա վերլուծել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում ձեզ հետ։ Պարզապես ձեզ համար որոշ եզրակացություններ արեք, որոնք անհրաժեշտ կլինեն ապագայում։
ԱՌՅՈԻԾՆԵՐ
Պետք է զգուշավոր լինեք արտահայտվելիս, հակառակ դեպքում ձեր երկրորդ կեսը սխալ է հասկանալու ձեզ՝ ոչ ճիշտ եզրակացություններ անելով։ Ձեր սխալ խոսքերի հետեւանքով դուք կարող եք վիճել եւ տարաձայնություններ ունենալ։
Շարունակությունը՝ այստեղ