Երևան, 17.Մայիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք երկրաշարժ է գրանցվել Եղանակն՝ առաջիկա օրերին Ոստիկանության գործողությունների հիմքում դրվել է ոչ թե մարդու իրավունքների պաշտպանությունը, այլ ավտոերթին մասնակից քաղաքացիներին պատժելը. Թագուհի Թովմասյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ). Կրա­կոց­ներ Վեր­նի­սա­ժում, բազ­մա­հա­զա­րա­նոց ցույ­ցեր Ստե­փա­նա­կեր­տում և Երև­ա­նում. «Փաստ» Մարդիկ այժմ սկսել են գիտակցել պատերազմի հետևանքները և պետք է որոշեն՝ համակերպվե՞լ դրանց հետ, թե՞ ոչ. «Փաստ» Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Արվեստի կենտրոնը մտադիր է ընդլայնել աշխարհագրությունը. նոր մասնաճյուղեր կբացվեն մարզերում և Երևանում. «Փաստ» «Սպիտակ Արևը» հիշողության, մարդու, հայրենիքի մասին է. ներկայացում՝ գյուղական տան բակում. «Փաստ» «Աննորմալ վիճակ. ոչ միայն վերահսկելու ցանկություն, այլև դրա կարողությունները չունեն». «Փաստ» Ի՞նչ են գուժում 6 կետանոց «առաջարկները». «Փաստ»


Հիստերիկանում ես, որ ի՞նչ անես

Վերլուծական

Ինչ խոսք՝ հունվարի 14-ի մասին դեռևս շատ կխոսենք, կլինեն տարբեր մեկնաբանություններ, կհնչեն տեսակետներ, դե իսկ տեղի ունեցող գործընթացի պտուղներն ու հետևանքներն իրենց ազդեցությունը կթողնեն ավելի ուշ։ Հենց այդ օրը Մոսկվայում կայացավ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ բանագնացներ՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի մասնակցությամբ: 

Ի դեպ՝ գործընթացի վտանգավոր, մեզ համար նույնիսկ աղետալի ռիսկերի մասին շատ է խոսվել: Ասվել է, թե ինչպես կարելի է հարաբերություններ կարգավորել մի պետության հետ, որը Հայաստանի հետ նախապայմանների լեզվով է խոսում՝ «Զանգեզուրի միջանցքի», Ցեղասպանության հարցից, Արցախի անկախությունից հրաժարում պարտադրելու տեսքով։ Չնայած դրան, իշխանությունները շարունակում են  պարտիզանական լռություն պահպանել նույնիսկ բանագնացների առաջին հանդիպումից հետո: Իսկ ԱԳՆ եռալեզու հաղորդագրություններն էլ ավելի խորացրին գործընթացի վտանգավորության մասին կասկածները։ Հայերեն տարբերակում նշված էր, որ կայացել է կառուցողական հանդիպում, իսկ անգլերեն և ռուսերեն տեքստերում` բանակցություններն անցել են «դրական և կառուցողական մթնոլորտում»։ 

Բանական հայի համար դժվար է հասկանալ, թե իրականում ի՞նչ գործընթաց է սկսվել Հայաստանի ու Թուրքիայի միջև, դժվար է, քանի որ նա չի կարող ընկալել՝ երբ երկրի իշխանությունը խոսում է «խաղաղության դարաշրջանի», «տարածաշրջանում փոխադարձ հարգանք ու ներդաշնակության» մասին, առաջին հանդիպումից բառացիորեն 3 օր առաջ ՀՀ սահմաններին թուրք-ադրբեջանական սադրանքների հետևանքով հայկական կողմը 3 զոհ է ունենում․ միանգամից հարց է առաջանում, թե ո՞րն է լինելու այս հարաբերությունների գինը:

Ըստ էության, երեկ հենց նման հարցերի պատասխաններն էին փորձում հստակեցնել ԱԺ-ում, երբ պատգամավորների հարցերից հետո Ռուբեն Ռուբինյանի նյարդերն ինչ-որ պահից այնքան տեղի տվեցին, որ ընդդիմության և իշխանության միջև հերթական կոնֆլիկտը ծագեց, որը քիչ էր մնում ավարտվեր ձեռնամարտով։ Ռուբինյանը, որ նախկինում էլ առանձնապես չի փայլել հավասարակշիռ պահվածքով և ընդդիմախոսների նկատմամբ զսպվածությամբ, երեկ ակնհայտ նյարդային վիճակներում էր և ինչ-որ պահի կորցրեց ինքնատիրապետումն ու սլացավ «Հայաստան» դաշինքի ուղղությամբ՝ սպառնալով՝ «հեսա ցույց կտամ, որ ինչ ուզեմ, այն էլ կանեմ» գոռալով։

Միանգամից տրամաբանական հարց է առաջնում, երբ Ռուբինյանը չի դիմանում և գոռգոռում է ընդդիմադիրների հարցերից, միանգամից կորցնում է ինքնատիրապետումն ու հավասարակշռությունը և անցնում փողոցային ու ժառգոնային բառամթերքի, ինչպե՞ս է պատրաստվում պետության անունից բանակցել և առաջնորդվել պետության շահերով:

Իրականում ընդդիմադիրները փորձում էին հասկանալ՝ ինչ որոշմամբ է Ռուբինյանն իրականացնում բանագնացի գործառույթներ, քանի որ պատգամավորի գործառույթների մեջ դա չի մտնում, և Նիկոլ Փաշինյանը հատուկ որոշում կամ կարգադրություն պետք է ստորագրեր, ինչը չի արել։

Ավելի վտանգավոր ու իր մեջ խորքային շերտեր են պարունակում հատկապես այն, որ իշխանության ներկայացուցիչները թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հարաբերություններ հաստատելու հստակ օրակարգ ունեն և փորձում են հանրության շրջանում այն մատուցել ու ներկայացնել իրենց կողմից ընկալելի ու ցանկալի սոուսով։

Արմեն Հովասափյան

ԻՔՄ-ն հրապարակել է մայիսի 17-ին ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակըՈստիկանության գործողությունները գնալով էլ ավելի ագրեսիվ են դառնում. Թագուհի ԹովմասյանԶոհված զինծառայողների ծնողները պահանջում են՝ Փաշինյանը պետք է ձերբակալվի պետական դավաճանության հոդվածովՀոնկոնգը դիտարկում է Telegram-ի արգելափակման հարցըԱկանի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորում ստացել. ՊՆՏնտեսական ինքնասպանություն է. Պուտինը՝ ռուսական նավթից և գազից հրաժարվելու մասինՀայտնի է, թե որքան կարժենա Thor ֆիլմի հայտնի մուրճըՆիկոլ Փաշինյանին ձերբակալելու նոր միջնորդություն ներկայացվեց գլխավոր դատախազինՇատ դեպքերում հրմշտոց կամ միջադեպ ստեղծելուն հրահրել են ոստիկանության ծառայողները․ ՄԻՊ«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում. ուղիղՀետաքրքիր և արդյունավետ միջոցառում՝ կազմակերպված Move2Armenia-ի և Armenian Code Academy-ի կողմիցՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբԽաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք երկրաշարժ է գրանցվելՇենգավիթում տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել էՉալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ անհիմն է․ անհապաղ վերաքննիչ բողոք կներկայացնենք․ պաշտպանԱտրճանակով սպառնալով տղամարդուն տեղափոխել է իր տուն, ձեռքերը և ոտքերը կապել, էլեկտրական պտուտակահանով վնասել ձեռքըՌուսաստանը չի բացառում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եռակողմ գագաթաժողովը. ՌԴ ԱԳՆԵղանակն՝ առաջիկա օրերինՄարզպետ, ով անգամ «Կոտայք» ՋՕԸ-ում չի կարողանում հարց լուծելՈվ ինչ ուզում՝ անում է, իսկ ՄԻՊ-ը քնած է հայտնի կենդանու ականջում. Կարեն Քոչարյան Սա քաղաքական հետապնդում է, որտեղ Ավետիք Չալաբյանին կարող ենք որպես հավաքական կերպար դիտարկել Այս կառավարությունն ունակ չէ վաղվա օրը տեսնել․ Նաիրի Սարգսյան Հայհոյող, թքող, վիրավորող ոստիկանները ստիպում են, որպեսզի մարդիկ իրենց հետ համարժեք վարվեն. Աբրահամյան Ազատություն քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին. Արթուր Վանեցյան Արդուկման սեղան. ե՞րբ և ինչպե՞ս է այն հայտնագործվել. «Փաստ»CodeSignal-ում մասնագետներն ունեն իրենց պրոյեկտները ընտրելու հնարավորություն. Ռուբեն Աշուղյան Ոստիկանության գործողությունների հիմքում դրվել է ոչ թե մարդու իրավունքների պաշտպանությունը, այլ ավտոերթին մասնակից քաղաքացիներին պատժելը. Թագուհի Թովմասյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ). Կրա­կոց­ներ Վեր­նի­սա­ժում, բազ­մա­հա­զա­րա­նոց ցույ­ցեր Ստե­փա­նա­կեր­տում և Երև­ա­նում. «Փաստ»Սա պարզապես տապալում է, որն իջեցնում է երկրի ռեյտինգը. հուսով եմ, որ ճշմարտությունը շատ արագ կվերականգնվի Մարդիկ այժմ սկսել են գիտակցել պատերազմի հետևանքները և պետք է որոշեն՝ համակերպվե՞լ դրանց հետ, թե՞ ոչ. «Փաստ»Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Արվեստի կենտրոնը մտադիր է ընդլայնել աշխարհագրությունը. նոր մասնաճյուղեր կբացվեն մարզերում և Երևանում. «Փաստ»«Սպիտակ Արևը» հիշողության, մարդու, հայրենիքի մասին է. ներկայացում՝ գյուղական տան բակում. «Փաստ»«Աննորմալ վիճակ. ոչ միայն վերահսկելու ցանկություն, այլև դրա կարողությունները չունեն». «Փաստ»Ի՞նչ են գուժում 6 կետանոց «առաջարկները». «Փաստ»Բացառապես իմիտացիա. իշխանությունները ծաղրում են հասարակությանը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն էքզիստենցիալ սպառնալիք է հայության համար». «Փաստ»Չալաբյանի հանդեպ սկսված գործընթացները քաղաքական աստառով ճնշում են որակում նաև «դրսում». «Փաստ»Ի՞նչ են զեկուցել ուժայինների ղեկավարները Փաշինյանին. «Փաստ» Ան­հան­գիստ են. հետ «ֆռաց­նել» չի լի­նի. «Փաստ» «Սևերսկի Դոնեցով անցնող կամրջի համար պայքարը դարձավ ամենաարյունալիներից մեկը». NYTՆոր Գեղի գերեզմանոցների մոտ բախվել են Opel-ն ու բեռնատարը. վերջինս հայտնվել է մայթին. կա վիրավորԻջևանում հերթական անգամ վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանըԷրդողանը չի աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի ծրագրերինՌԴ Պետդումայի նախագահը Հայաստան է ժամանելու հունիսին պաշտոնական այցով. Ծովինար ԽաչատրյանԱռավոտյան 08:00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաները. Իշխան ՍաղաթելյանՆԱՏՕ-ն ոչինչ չի արել Ուկրաինային օգնելու համար. ԿուլեբաԵղիսաբեթ II թագուհին կրկին հայտնվել է հանրության առաջՊուտին-Փաշինյան հանդիպման բացակայությունը՝ հայ-ռուսական դաշնակցային օրակարգի բացակայության ցուցիչ. ՇարմազանովՀայ-ադրբեջանական սահմանին միջադեպերը չեն դադարում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար