Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ


Մարդը, ով չի կարողացել ավարտել Երևանի պետհամալսարանը, ատելությամբ է լցված կրթության նկատմամբ. Էդգար Ղազարյան

Բլոգ

Նիկոլ Փաշինյանի կարծիքով,  ՀՀ կառավարությունում պաշտոնավարում են 5-20 դոլար կաշառք տալով համալսարան ավարտած իրավաբաններ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «2022 թվականի հունվարի 19-ին, ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին, խուսափելով հարցին ըստ էության պատասխան տալուց, խոսել է Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներից մեկի պատերի տակ ծվարելով 5, 10, 15, 20, երբեմն ավելի շատ դոլարներ կաշառքներ տալու և վերցնելու մասին։

Եթե նման հայտարարություն աներ Երևանի պետական համալսարան ընդունված, սակայն չավարտած, նախկինում դատված մի անհաջողական կիսագրագետ փողոցային խուժան, ապա կարելի էր ինչ-որ կերպ դա հասկանալ, սակայն երբ դա հայտարարում է մի պաշտոնյա, ով պետություն է ղեկավարում և որի անմիջական ենթակայության տակ գործում են իրավապահ մարմինների համակարգեր (ՀՀ ոստիկանություն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը), նշանակումներ է անում այլ իրավապահ մարմիններում, ապա դա այլևս պետական մակարդակով խեղկատակություն հիշեցնող անպատասխանատվություն է։

Այն դեպքում, երբ պատգամավորի հայրը երկար տարիներ ղեկավարում է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը, դժվար չէ կռահել, թե ուղիղ խոսք և մեղադրանք հնչեցնելու քաջություն չունեցող վարչապետը ԵՊՀ որ ֆակուլտետը նկատի ուներ։

Հատկանշական է սակայն, որ այդ հարցուպատասխանի ընթացքում և դրանից արդեն մեկ օր հետո, որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել Նիկոլ Փաշինյանի անմիջական ենթակա բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր սովորել են Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում։

Մասնավորապես, այդ ֆակուլտետի շրջանավարտներ են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։ ԵՊՀ Իրավագիտության  ֆակուլտետի շրջանավարտներ են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահներ Հերիքնազ Տիգրանյանը, Արման Եղոյանը, Վլադիմիր Վարդանյանը,  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բազմաթիվ պատգամավորներ։

Նիկոլ Փաշինյանի անպատասխան մնացած այդ հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ առնվազն նրանք ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը կարողացել են ավարտել միայն 5, 10, 15, 20, երբեմն ավելի շատ դոլարներ կաշառքներ տալու շնորհիվ։

Մարդը, ով չի կարողացել ավարտել Երևանի պետական համալսարանը, ատելությամբ է լցված կրթության նկատմամբ, մարդ ով չի կարողացել իր կյանքում մի օգուտ տված լինել իր հայրենիքին, ատելությամբ է լցված հայրենիքի նկատմամբ,  մարդ ով չի կարողացել ոչինչ արարել, ատելությամբ է լցված բոլորի նկատմամբ։ Դրա համար էլ նա փորձում է քանդել, ավիրել և ոչնչացնել ամեն ինչ, ինչ տեսնում է շուրջբոլորը․ բանակ, կրթություն, տնտեսություն․․․ ամեն ինչ, ընդհուպ մինչև ողջ պետությունը»։

Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին