Երևան, 22.Մայիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. սպասվում են տեղումներ Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ Կասեցնելու ենք խաղաղության գործընթացի քողի տակ Արցախն Ադրբեջանին հանձնելը. Արտակ Զաքարյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 25-ամյա ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ավազաթմբին և վթարի ենթարկվել. կան վիրավորներ ՀՎԿԱԿ-ը` «կապիկ ծաղիկ» հիվանդության դեպքերի մասին Հունգարիայի վարչապետը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն «ատոմային ռումբ»է անվանել Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ․ կա վիրավոր


Իշխանության առաջ քաշած հերթական անհեռանկար գործիքակազմը

Վերլուծական

Վերջին շրջանում, իշխանությունները միմյանց հերթ չտալով, անհասկանալի ու ռիսկային օրենքների ընդունման շքերթ են սկսել, որոնց հետագա ազդեցությունն ու հետևանքները կարող ենք ասել չեն գնահատվել ու ուսումնասիրվել։ Կոնկրետ այն, ինչ իշխանություններն անում են անկանխիկ գործառնությունները սահմանափակելու անվան տակ, բխում է գլխավորապես ֆինանսական կառույցների շահերից։ Դրանից շահում են առաջին հերթին՝ բանկերը, որոնք լրացուցիչ եկամուտներ գեներացնելու հնարավորություն են ստանում՝ տնտեսության ու քաղաքացիների հաշվին։

Ինչպես հայտնի է՝ ցանկացած փոխանցում կամ կանխիկացում, որն իրականացվում է ֆինանսական համակարգի միջոցով, որոշակի գին ունի։ Այդ գինը վճարում են տնտեսական հատվածի մասնակիցներն ու քաղաքացիները։ Վճարում են բանկերին ու մյուս ֆինանսական հաստատություններին։ Որքան էլ հայտարարվի, թե ԿԲ-ն կզսպի բանկերի ախորժակը և չարաշահումներ թույլ չի տա, միևնույն է, այդ գինը վճարվելու է։

Ստացվում է այնպես, որ բանկերը շահում են նաև նրանով, որ հնարավորություն են ստանում լրացուցիչ եկամուտներ գեներացնել՝ այստեղ շրջանառվող գումարների հաշվին։ Դրա հետ մեկտեղ զարմանալի չէ, որ բանկային համակարգի ներկայացուցիչները և դրանց մոտ կանգնած մարդիկ այդքան համառորեն փորձում են այն կյանքի կոչել։ Անունը դրել են ստվերի կամ փողերի լվացման դեմ պայքար ու առաջ են տանում իրենց շահը։ Եթե նույնիսկ համարենք, որ անկանխիկ գործարքներն արդարացված են, միևնույն է, այսօր հասարակության մի ստվար զանգված ի վիճակի չէ օգտվել այդ համակարգից։

Այնպես, որ այդպիսի սահմանափակումներ կիրառելուց առաջ՝ նախ հարկավոր էր կրթել հասարակությանը, բարձրացնել նրա ֆինանսական գրագիտությունը։ Հակառակ դեպքում, պետք էր թույլ տալ, որպեսզի քաղաքացին ինքնուրույն որոշի՝ ո՞ր տարբերակն է իրեն ավելի ձեռնտու՝ կանխի՞կը, թե՞ անկանխիկը։ Եթե անկանխիկն այդքան ձեռնտու է, մարդիկ առանց վարանելու կանցնեն անկանխիկի։

Ըստ էության, այսօր էլ Հայաստանում քիչ չեն անկանխիկ գործարքները։ Դրանք տարեցտարի ավելանում են և առանց պարտադրանքի, մարդիկ ինքնակամ օգտվում են անկանխիկ վճարումների համակարգից։ Կասկած չկա, որ առանց սահմանափակումների կիրառման էլ առաջիկայում օգտվողների թիվն աճելու էր։

Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ են իշխանություններն ուզում, որ ամեն ինչ պարտադրանքով լինի։ Չեն ուզում թողնել, որ քաղաքացին ինքնուրույն համոզվի դրա նպատակահարմարության մեջ։ Եթե կարծում են, որ քաղաքացու համար արհեստական դժվարություններ ստեղծելով, ստվերային տնտեսության դեմ են պայքարում, չարաչար սխալվում են։ Այն, որ այլ երկրներում նման սահմանափակումներ չկան, դա չի նշանակում, թե խեղդված են ստվերային տնտեսության ու փողերի լվացման մեջ։

Նշանակում է, որ կանխիկի շրջանառության նոր սահմանափակումներ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն այսօր Հայաստանում չկա, եթե, իհարկե, այս ամենի տակ այլ նպատակներ չեն թաքնված։ Այդպիսի նպատակներ, ըստ էության, կան և դրանցից մեկն էլ բանկերին ու մյուս ֆինանսական հաստատություններին եկամուտներ ստանալու նոր հնարավորություններ տալն է։ Այլ արդարացումներն անտեղի են, որքան էլ այդպիսի փորձեր արվում են։

Փաստն այն է, որ երկրում առկա սոցիալական ծանր վիճակն ու տնտեսական կատաստրոֆիկ իրադրության պատճառը կանխիկ գործարքները չեն, և ոչ էլ դրանք են խանգարում տնտեսության զարգացմանը։ Կանխիկի նկատմամբ նման սահմանափակումներ կիրառելուց առաջ իշխանությունները պարտավոր են մարդկանց իրական եկամուտներն ավելացնել, աշխատանքով ու նորմալ կյանքով ապահովել, հետո նոր նման խնդիրներ առաջադրելու մասին մտածել։

Արսեն Սահակյան

Լոռիում պարեկները BMW-ի ու Niva-ի վարորդների նկատմամբ ֆիզիկական ուժ և արցունքաբեր միջոց են կիրառելՀերիք է ձեզ գցեք ՆԱՏՈ-ի ու հետեւաբար Թուրքիայի գիրկըՍերժ Սարգսյանը ժամանեց Ֆրանսիայի հրապարակ. նրան դիմավորեցին կուսակիցներըԴոնեցկում Ուկրաինայի Կույբիշևի շրջանի վրա հարձակում է տեղի ունեցել Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, թե որտեղ է պայթյուն տեղի ունեցելԱզնավուրի օրը. 800 երգ, 70 ֆիլմ... փաստեր հռչակավոր շանսոնյեի կյանքիցԱրագածոտնի մարզում մի քանի տոննա թղթով բարձված DAF-ի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել էՄարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում քաղաքացի է անհետացելԳլենդելում Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ ու հավաք է անցկացվելԼեհաստանի նախագահը ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանումՕդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. սպասվում են տեղումներԱնհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան«Պիգմալիոն»-ը Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի բեմումԼույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում«Միսս ԱՊՀ 2022»-ը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնումՀայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆԵրկուշաբթի օրվանից նոր փոփոխություններ կտեսնեք. Աննա ԳրիգորյանՉալաբյանն իր նվիրումով և պոտենցիալով մրցակից է իշխանության համար. Կարին ՏոնոյանԻշխանության ներկայացուցիչները չեն թաքցնում իրենց աջակցությունը ոստիկանական ագրեսիվ վարքագծի նկատմամբ. Թագուհի ԹովմասյանԿասեցնելու ենք խաղաղության գործընթացի քողի տակ Արցախն Ադրբեջանին հանձնելը. Արտակ Զաքարյան Ռումինիան կարող է հրաժարվել «Եվրատեսիլ»-ին մասնակցելուց` միավորների հետ կապված սկանդալի պատճառովԻրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետումԳերմանիայի բնակչուհին վառելիքի թանկացման պատճառով ձիով է գնում աշխատավայրԲժիշկ Մյասնիկովը նշել է «կապիկ ծաղիկ» հիվանդության ախտանիշներըԻշխան Սաղաթելյանի պատասխանը` ԵՄ դեսպան Անդրեա ՎիկտորինինԺաննա Բուտուլյանն արձագանքել է իր և Առուշ Առուշանյանի սիրավեպի մասին լուրերինԼիա Զախարյանը հայտնի հումորիստ Ազամատ Մուսագալիևի հետ լուսանկար է հրապարակել«Դիմադրություն» շարժման կազմակերպած երթը ավարտվեցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 25-ամյա ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ավազաթմբին և վթարի ենթարկվել. կան վիրավորներ Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ 2022»-ի համար մոտ 40 հազար դոլար է ծախսել. Sputnik ԱրմենիաՀՎԿԱԿ-ը` «կապիկ ծաղիկ» հիվանդության դեպքերի մասին«Այս տոնը կնպաստի, որ մենք կարեւորենք թանգարանը՝ որպես հետաքրքիր ժամանցի ու կրթության վայր». «Թանգարանային գիշեր»-ը՝ Հայաստանի պատմության թանգարանում«Գազպրոմ»-ը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա՝ ռուբլով չվճարելու պատճառովՈ՞վ է այն մայորը, այն ստախոսը, որը կարողացել է հարվածել արցախյան երեք պատերազմների հրամանատարին. Աշոտ ՄինասյանԻնչո՞ւ ոստիկանության զորքերը կամ «պոստ» չեն պահում, կամ ընդհանուր ներուժի 10-15 տոկոսով են պահում․ Տիգրան ԱբրաhամյանՊուգաչովան պատասխանել է Գալկինից բաժանվելու մասին հարցինՀունգարիայի վարչապետը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն «ատոմային ռումբ»է անվանելԱմռանը կապիկի ծաղիկը կարող է տարածվել. ԱՀԿ ներկայացուցիչՀայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված 6 առաջարկները չեն արտահայտում հայ ժողովրդի շահերը. Իշխան ՍաղաթելյանՌոբերտ Քոչարյանը և Յուրի Խաչատուրովը մասնակցում են «Դիմադրության» շարժման հանրահավաքինԵս պատրաստ եմ գնալու Բաքու, բայց դուք պատրա՞ստ եք մեզ տալու մանդատը․ Հրաչ ՋաբրայանԾնվել է Տիրուհի Հակոբյանի առաջնեկը (լուսանկարներ)Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ․ կա վիրավորԱդրբեջանը ոչնչացրել է Մեծ թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը. monumentwatch.orgԲայդենն ու Մորգան Ֆրիմանը այլևս չեն կարողանա այցելել ՄոսկվաՈւկրաինան արգելափակել է թուրքական 21 նավ Օդեսայի նավահանգստում. ԶԼՄԽոշոր վթար Արմավիրի մարզում․ կան վիրավորներՀանրապետությունում մայիսի 22-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4- 6 աստիճանով