Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Օդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ


Ուկրաինական «կրոսվորդ»

Վերլուծական

Որքան էլ տարօրինակ է, գուցե նաև որոշակի տարակուսելի, բայց մինչ ՀՀ Ազգային ժողովում քննարկում են, փորձում ծաղրել պատգամավորների ազգանունները, քաղաքական դիսկուրսի մակարդակն իջեցնելով աննախադեպ ցածր՝ գավառական նշաձողի, լուրջ գեոպոլիտիկ կրքեր են բորբոքվում հետսովետական ամենաթեժ օջախներից մեկում՝ ուկրաինական թատերաբեմում, որի զարգացումը կարող է դրամատիկ հետևանքներ ունենալ հետսովետական ողջ տարածաշրջանի, հետևաբար՝ նաև Հայաստանի համար:

Ղազախական ճգնաժամի կարգավորումից հետո Արևմուտքից անվտանգային երաշխիքներ ստանալու ռուսական նախաձեռնությունը, ՌԴ-Արևմուտք վերջին եռափուլ բանակցությունների տապալումը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում են մնալ միջազգային դիվանագիտության ուշադրության կենտրոնում։

Ինչպես հայտնի է՝ հունվարի 10-ին Ժնևում կայացավ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության շուրջ բանակցությունների առաջին փուլը: Կողմերը քննարկեցին ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարվելու` Մոսկվայի պահանջները, որոնք Մոսկվան անվանում է անվտանգության երաշխիքների փաթեթ: Ռուսաստանը ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից պահանջում է անվտանգության երաշխիքներ և իրավական ուժ ունեցող միջազգային փաստաթղթով ամրագրված հստակ խոստում առ այն, որ նախկին խորհրդային երկրները, մասնավորապես՝ Ուկրաինան և Վրաստանը, չեն անդամակցի ՆԱՏՕ-ին: Բացի այդ, ՌԴ-ն ՆԱՏՕ-ից պահանջում է հեռացնել ռազմական ենթակառուցվածքներն այն երկրներից, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցել են 1997 թվականից հետո: Ընդ որում՝ Մոսկվան պնդում է, որ այդ պահանջները վերանայման ենթակա չեն: Արևմուտքում «վերջնագիր» են որակում ՌԴ իշխանությունների պահանջները` իրենց հերթին պահանջելով Ռուսաստանից հեռացնել զորքերն Ուկրաինայի սահմաններից:

Այս հանդիպումից պարզ դարձավ, որ եռափուլ բանակցությունները դատապարտված են տապալման. հունվարի 12-ին Բրյուսելում տեղի ունեցած «Ռուսաստան-ՆԱՏՕ» խորհրդի նիստը, հունվարի 13-ին` Վիեննայում ԵԱՀԿ շրջանակներում բանակցությունները դա ապացուցեցին, քանի որ կողմերն արձանագրեցին կոնսենսուսի բացակայությունը:

Տեղի ունեցող գործընթացին զուգահեռ, Մոսկվան նոր զորավարժություններ սկսեց Ուկրաինայի հետ սահմանակից մարզերում՝ արևմտյան ռազմական օկրուգը հայտարարեց Ուկրաինային սահմանակից Վորոնեժի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերում զորավարժությունների սկիզբը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մոսկվա և Կիև էր գործուղվել Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը՝ կրկին նույն թեմաների շուրջ կողմերի հետ բանակցություններ վարելու նպատակով: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան նրա հետ հանդիպմանն ընդգծել է, որ Ուկրաինան և Գերմանիան միասնական են իրենց ցանկության մեջ՝ վերսկսելու քառակողմ խաղաղ բանակցություններն Ուկրաինայի արևելքում պատերազմի ավարտի շուրջ՝ այսպես կոչված, նորմանդական ձևաչափով, որի մասնակիցներն են Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան և Ռուսաստանը։

Փաստենք, որ ուշագրավ է այն, որ ռուս-ուկրաինական լարվածության ներկայիս փուլում այս ճակատում փորձում են աչքի ընկնել նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Օրինակ՝ Իլհամ Ալիևը ՌԴ-Արևմուտք բանակցությունների տապալման ֆոնին հունվարի 14-ին այցելեց Կիև, հանդիպումներ ունեցավ Ուկրաինայի իշխանությունների և նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի հաջորդ օրը հեռախոսազրույց նախաձեռնեց ՌԴ նախագահի հետ, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ քննարկելով ուկրաինական և ղազախական ճգնաժամերը, ՌԴ-Արևմուտք բանակցությունները, Կիևի դիրքորոշումը և միջազգային օրակարգի այլ կարևոր հարցեր: Հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին հրավիրել է Թուրքիա՝ տարաձայնությունները կարգավորելու նպատակով։

Ըստ էության, Ուկրաինայի շուրջ լարվածությունը մտնում է սրման նոր փուլ, երբ սպասվող ռազմական ագրեսիաների մասին հռետորաբանությունը սկսում է անհանգստացնել բոլորին և հատկապես գլխավոր խաղացողներին՝ Կիևին, Մոսկվային, Վաշինգտոնին, Մինսկին, Բեռլինին ու Փարիզին, Անկարային ու Բաքվին: Սակայն Երևանում, դատելով վերջին օրերի քաղաքական դիսկուրսի բովանդակությունից ու մակարդակից, կարծես հարկ չեն համարում հետևել այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում հարևանությամբ և որոնք մեծ կապ ունեն ձևավորվող նոր աշխարհակարգի հետ, որում պետք է դիրքավորվի նաև Հայաստանը:

Արեն Սահակյան

Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԾաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք. Էդուարդ ՇարմազանովՀայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ