Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ


«Այսօր ընթերցողը շատ է կարդում, ուղղակի փոխվել են ընթերցման մեթոդները». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարդիկ կան, որոնք այսպես էլ չեն հրաժարվում թղթային տարբերակով գիրք կարդալու սովորությունից, սակայն ժամանակի հետ նորագույն տեխնոլոգիաները սկսում են «ճնշել» տպագիր գիրքը: Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլ յանը կարծում է, որ գիրքն աստիճանաբար դառնում է թանկարժեք իր:

«Դրա արտադրությունը թանկանում է, նկատի ունեմ թուղթը, ժամանակակից տեխնոլոգիաներով համապատասխան նյութերը և այլն: Զուգահեռ զարգանում է գրքարվեստը՝ գրքի ձևավորումը, կազմի ձևավորումը, այսօր արդեն երգող և խոսող գրքեր ունենք: Գրքի թղթային տարբերակը դեռ երկար ժամանակ չի սպառելու իր կյանքը, այլ բան է գիտական գրականությունը: Գիտական միջազգային շատ հանդեսներ այլևս թղթային տարբերակով չեն հրատարակվում, ամբողջությամբ էլեկտրոնային են, ինչը դյուրին է դարձնում տեղեկության հասանելիությունը: Այսօր արդեն Հայաստանում ևս ունենք գիտահետազոտական ամսագրեր, որոնք թղթային տարբերակ չունեն: Կարծում եմ՝ գիտական տեղեկույթն այլևս չի լինելու թղթային տարբերակով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չուլյանը:

Այս պարագայում արդյո՞ք իրենց դերը չեն կորցնում գրադարանները: Նշում է՝ նախ պետք է առանձնացնել գրադարանների տեսակները, հետո խոսել դրանցից յուրաքանչյուրի նշանակության մասին: «Գրադարանները լինում են թղթային, երբ կրում են արխիվի կամ ազգային հավաքածուների գաղափարը, որը ձևավորվում է պարտադիր օրինակներով, որոնք որպես նմուշ պահպանվում են հատուկ պայմաններում: Դրանք գնալով դառնում են հատուկ պահոցներ: Երկրորդն էլեկտրոնային գրադարաններն են, դրանք երբեք թղթային տարբերակներ չեն ունեցել: Կա նաև երրորդ՝ հիբրիդային գրադարանների տարբերակը, երբ դրանք ունեն և՛ թղթային բլոկներ, և՛ էլեկտրոնային բավականին լուրջ հավաքածուներ: Կարծում եմ, որ աշխարհում հիբրիդային տարբերակով գրադարանները դեռ ապրելու են»,-հավելում է մեր զրուցակիցը:

Այս համատեքստում տեղեկացնում է՝ այսօր Ազգային գրադարանը բավականին մեծ քանակով ընթերցողներ ունի:«Գրադարանի գրքի շրջանառությունը մեկ տարվա կտրվածքով, խոսքը 2021 թ.-ի մասին է, երբ երկու անգամ լոքդաունի ենք գնացել, մեկ միլիոն 300 հազարից ավելի է: Սա քիչ չէ, բայց շատ էլ չէ: Մյուս կարևոր ցուցանիշը այցելուների քանակն է: Տարվա կտրվածքով ունեցել ենք 230 հազարից ավելի այցելու, որոնք պատվիրել են գրքերը թղթային տարբերակով: Ընթերցողներն ակտիվորեն օգտվում են նաև մեր շտեմարաններից: Ժամանակակից աշխարհում գրադարանները միայն գիրք կարդալու տեղ չեն, փոխում են իրենց մոդելը, դառնում սոցիալական հարթակներ: Այսօր ընթերցողը շատ է կարդում, ուղղակի փոխվել են ընթերցման մեթոդները, պետք է կարողանանք ապահովել յուրաքանչյուրի կարիքները:

Երազում եմ այն գրադարանի մասին, որտեղ ընթերցողը կբացի մեր կայքէջի որոնման պատուհանը, կնշի, օրինակ՝ Հովհաննես Թումանյանի անունը և կտեսնի, թե այս հեղինակը ինչ ձևաչափերով է մեզ մոտ ներկայացված՝ թղթե, էլեկտրոնային, ֆիլմի, խաղերի և այլ տեսքով, այսինքն՝ կունենանք ամբողջական փաթեթը, որը կարող ենք տարբեր ձևաչափերով հրամցնել մեր ընթերցողին: Գնում ենք դրան: Սա բավականին լուրջ աշխատանք է: Կարծում եմ՝ հայաստանյան գրադարանային համակարգերը դեռ պատրաստ չեն դրան: Ունենք տեխնիկական լուրջ վերազինման խնդիր, տեխնոլոգիաներն արագ են զարգանում, վազում ենք դրանց հետևից: Պետք են ֆինանսական բավականին լուրջ ներդրումներ տեխնոլոգիական բլոկը վերազինելու համար: Այդ քայլերն անում ենք: Վերջերս մեծ՝ 50 միլիոնի չափով տեխնիկա ենք նվիրատվություն ստացել Հայկական կրթական հիմնարկությունից: Այդ տեխնիկան փակում է մեր կարիքների ընդամենը 30 տոկոսը»,-ասում է գրադարանի տնօրենը և ընդգծում՝ մյուս կողմից լուրջ խնդիր ունեն հեղինակային իրավունքի հետ:

«Այսօր թվայնացնում ենք այն ամենը, ինչն ազատ է հեղինակային իրավունքից: Հեղինակի մահից 70 տարի հետո դեռ պահպանվում են հեղինակային իրավունքները, շատ դեպքերում անցնում են նրանց ժառանգներին: Հետաքրքիր մոդել ենք մշակել՝ Համագործակցության պայմանագիր, եթե հեղինակը իրավատեր է, նա թույլ է տալիս, որ իր գիրքը թվայնացնենք և զետեղենք մեր շտեմարաններում: Դրա դիմաց Ազգային գրադարանը թվայնացնում է նյութը համապատասխան ձևաչափով, ապահովում դրա նկարագրությունը համահավաք գրացուցակում և զետեղումը շտեմարաններում, ինչպես նաև մշտական հասանելիություն ընթերցողներին: Հատկապես Սփյուռքի մեր հայրենակիցներն այս պայմանագրերով պատրաստակամությամբ մեզ են տրամադրում իրենց գործերը: «Մտավոր սեփականության և հարակից իրավունքների մասին» օրենքը լուրջ փոփոխության կարիք ունի, այն ոչ մի ձևով չի արձագանքում թվային միջավայրում ապրելու մեր կարիքներին»,-նշում է մեր զրուցակիցը:

Գրադարանի ֆինանսական ծախսերը, ըստ տնօրենի, չորս ուղղությամբ են: «80 տոկոսի չափով աշխատավարձային ֆոնդն է: Երկրորդը համալրման ֆոնդն է, պետությունից այդ նպատակով ստանում ենք գումար, որը քիչ չէ, բայց բավարար էլ չէ, որ կարողանանք ըստ արժանվույն մեր ֆոնդը համալրել: Երրորդը տեխնիկական վերազինման հարցն է, այս առումով անընդհատ ծախս ունենք: Չորրորդը շենք-շինությունները պահելն է, կոմունալ ծախսերը բավականին շատ են, բացի այդ, շենքերը հին են, անընդհատ նորոգման խնդիր կա, կապիտալ նորոգման անհրաժեշտություն ևս ունենք:

Հայաստանի Ազգային գրադարանն այն կառույցն է, որը միշտ պետք է լինի պետական հոգածության ներքո՝ հաշվի առնելով, որ մի մեծ մասնաշենք նաև մշակութային ժառանգության հուշարձան է: Ազգային գրադարանն ունի հնարավորություն ինքն էլ գումար վաստակելու և ներդրումներ անելու նույն կառույցում, ինչն անում է, բայց պետությունը պետք է ստեղծի որոշ պայմաններ: Օրինակ՝ գրադարանն ազատվի ինչ-որ հարկերից: Կամ նման մի օրինակ բերեմ: Ներկայումս գրքերը ձեռք ենք բերում գնումների ընթացակարգով: Գիրքն այլ գին ունի, երբ հեղինակից ուղիղ գնում ենք կատարում, այլ գին, երբ հայտարարում ենք մրցույթ, այդ դեպքում գինն ավելանում է և 2030 տոկոս գերծախս ենք ունենում գրքերի համալրման մասով: Եթե պետությունը ցանկանում է, որ ՊՈԱԿ-ները կարողանան ինքնուրույն գումար վաստակել, օրենսդրական դաշտը մեզ համար պետք է ավելի հարմարավետ դարձնի, որ կարողանանք աշխատել»,-հավելում է գրադարանի տնօրենը:

Հետաքրքրվում եմ՝ իսկ այս բոլոր խնդիրների, դրանց լուծումների մասով քննարկումներ եղե՞լ են կառավարության կամ էլ համապատասխան գերատեսչության հետ: «Վերջին 1-1,5 տարվա ընթացքում խնդիրների մասին քննարկում չի եղել: Մինչդեռ այսօր արդիականացման կարիք ունեն և՛ գրադարանների, և՛ պարտադիր օրինակի, և՛ հեղինակային իրավունքների, և՛ ՊՈԱԿ-ների մասին օրենքները: Օրենքները չեն արձագանքում մեր առօրեական խնդիրներին»,-եզրափակում է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ