Երևան, 04.Հուլիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եղանակն՝ առաջիկա օրերին Քրեական պատասխանատվություն՝ երեխայի դաստիարակության պարտականությունը չկատարելու համար Կարող են դիտվել կարկուտ, անձրևներ և ուժեղ քամիներ․ հուլիս ամսվա կլիմայական բնութագիրը Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈՒԼԻՍԻ). Հարձակվել են «քաղաքական զբոսանք» իրականացնողների վրա. «Փաստ» Ե՞րբ կկառուցվի այլընտրանքային ճանապարհը. «Փաստ» Ովքե՞ր են Երևանին հարկադրում կապիտուլյացիայի. դատելով Փաշինյանի քաղաքականությունից՝ նրա կարծիքն այլևս ոչ ոք չի էլ հարցնում. «Փաստ» «Ես անմահ եմ ու կամ». «Ախր բոլորն են յուրահատուկ, կարծես թե ընտրված լինեն, մի ամբողջ սերունդ գնաց». «Փաստ» Ինչո՞ւ է գյուղատնտեսությունը բախտի քմահաճույքին հանձնվել. «Փաստ» «Վայելքների դաշտում են՝ ի հաշիվ աղքատ ժողովրդի». «Փաստ»


Տեր Խոսրով քահանան Տիկ-Տոկ-ում մինչև 300 հազար դիտում ունի

Հարցազրույց

Hraparak.am-ը գրում է.

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Լատվիայի թեմի հոգեւոր սպասավոր տեր Խոսրով քահանա Ստեփանյանը վերջերս հայտնվել է քննադատությունների թիրախում՝ Տիկ Տոկում ծավալած գործունեության համար։ Մեր հարցազրույցն այդ գործունեության շուրջ է։

- Տեր Հայր, վերջերս համացանցում բուռն քննարկվում են սոցիալական հարթակներում Ձեր տեսագրությունները: Ոմանք դրական են վերաբերվում դրանց՝ զվարճալի, արտասովոր, նորարարական են համարում, իսկ ոմանք քննադատում են, դժգոհում: Ինչպե՞ս որոշեցիք սոցհարթակներում այդքան ակտիվ լինել:

- Մարդկության ամբողջ պատմության ընթացքում իշխող են եղել խոսքի փոխանցման, շփման տարբեր մեթոդներ: Համայնքային վաղ փուլերում մարդիկ հավաքվել են հրապարակներում և լսել խոսնակին, այնուհետև մարդիկ հավաքվել են թատրոններում, եկեղեցիներում, իսկ գրավոր խոսքի, տպագրության զարգացման հետ զուգահեռ, իշխող է դարձել տպագիր մամուլը և այլ գործիքներ, այնուհետև` ռադիոն, հեռուստատեսությունը և հիմա էլ` համացանցը և սոցկայքերը: Եկեղեցին միշտ օգտվել է խոսքի փոխանցման նոր գործիքներից: Այդ միջոցի անհրաժեշտությունը ես հատկապես զգացի, երբ համավարակի ընթացքում ստիպված էի ֆիզիկապես չհանդիպել հավատացյալներին: Հայաստանում ապրող մարդկանց համար երևի դժվար է պատկերացնել բալթյան երկրներում, մասնավորապես՝ Լատվիայում սահմանված հակահամաճարակային միջոցառումների խստությունը: Շուրջ 3 ամիս հաստատված էր պարետային ժամ, և որևէ մեկը իրավունք չուներ եկեղեցի գալու՝ դրա համար սահմանված էր մեծ տուգանք և՜ հավատացյալին, և՜ եկեղեցուն, արգելված էին անգամ տնայցերը և առհասարակ յուրաքանչյուր հավաք: Այս նախաձեռնությունը ծնվեց կենսական անհրաժեշտությունից՝ շարունակելու մարդկանց փոխանցել Աստծո խոսքը և եկեղեցու ավանդույթները: Սա է հիմնական պատճառը, որ բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Վարդան եպս. Նավասարդյանի օրհնությամբ ձեռնամուխ եղա այս գործին:
Ինչ վերաբերում է դժգոհություններին, իհարկե, ինչպես յուրաքանչուր խոսք, իմն էլ կարող է ոմանց դուր գալ, իսկ ոմանց՝ հակառակը: Սա նման քարոզչության իմ առաջին փորձն էր, թերևս եղել են որոշակի սայթաքումներ, որոնք հանրության կողմից բացասական են ընկալվել, ինչի համար ես խորապես ցավում եմ: Սակայն յուրաքանչյուր գործընթաց հղկվում է փորձով:
 
-Սոցիալական հարթակներում քիչ չեն հոգևոր բովանդակությամբ էջերը, որոնք վարում են նաեւ հոգևորականները, սակայն քչերն են նման քանակի դիտումներ, կիսումներ և հաջողություն ունենում՝ ինչպես Դուք: Մինչեւ 300 հազար դիտում ունեք՝ կարծեմ։ Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:
 
-Այստեղ որևէ գաղտնիք չկա: Յուրաքանչյուր տեսագրություն պատրաստելու համար ջանք և աշխատանք է տարվում: Մենք մտածում ենք հնարավորինս մատչելի և հետաքրքիր տեսագրություններ պատրաստելու մասին, որոնք իրենց մեջ կկրեն նաև ուսուցողական, ինֆորմատիվ բնույթ: Իհարկե, օգտագործում ենք նաև այդ շրջանակներում հայտնի երաժշտական ստեղծագործություններ, որոնք չափազանց տարբերվում են եկեղեցական և ազգային երաժշտությունից, սակայն միևնույն ժամանակ գրավում են ժամանակակից հնչողությունների սիրահարներին:

Շատերը, օրինակ, անծանոթ են քահանայական զգեստներին, որոնք մեր եկեղեցական ավանդության կարևոր մասն են: Յուրաքանչյուր նման տեսանյութ ունի իրեն ուղեկցող պարզաբանող հատված, որը, ցավոք, չի շրջանառվում այլ սոցկայքերում: Միևնույն ժամանակ թրենդային տեսանյութերը ունեն իրենց հատուկ կանոնները՝ հստակ տևողություն և ձևաչափ: Մարդիկ հաճախ թյուրիմացության մեջ են ընկնում՝ ենթադրելով, որ ես անհարգալից եմ վերաբերվում քահանայական զգեստներին կամ Սուրբ Գրքին, սակայն այդ կարծիքները արդյունքն են ընդհանուր պատկերը չտեսնելու, որովհետև իմ յուրաքանչյուր տեսանյութ ունի իր բացատրությունը: Մենք փորձում ենք համադրել անխոս տեսագրությունները և բովանդակային համառոտ խոսքը, որպեսզի ընկալվի վերջնանպատակը:
 
-Դատելով տեսագրություների բովանդակությունից, կարելի՞ է ենթադրել, որ դրանք նախատեսված են հատկապես երիտասարդ լսարանի համար:
 
-Սոցիալական կայքերում գրանցված են և օգտագործում են տարբեր տարիքային խմբեր, որոնք հաճախ հավասարապես անտեղյակ են Հայ Եկեղեցու ավանդույթից և քրիստոնեական ճշմարտությունից: Մենք փորձում ենք հետաքրքրել բոլորին, որպեսզի մեր տեսագրությունները առիթ հանդիսանան եկեղեցին և քրիստոնեությունը ճանաչելու:
Ես իրապես տեսնում եմ այդ արդյունքը, որովհետև նամակներ եմ ստանում աշխարհի տարբեր ծայրերից՝ դեռահասներից մինչև հասուն մարդիկ ինձ դիմում են խորհրդի ակնկալիքով: Սա լավագույն գնահատականն է իմ արածի, քանի որ իմ նպատակը մարդկանց հետաքրքրելն է, բայց ոչ ինձնով, այլ՝ քրիստոնեությամբ, Հայ Եկեղեցով: Հազարավոր նամակները և հարցադրումները այդ հետաքրքրության վառ ապացույցն են:

-Ինչպե՞ս են Ձեր գործունեությանը վերաբերվում հավատացյալները և հոգևորականները:

-Դժվար է միանշանակ և ընդհանրական պատասխան տալ: Մարդկանց պատկերացումները տարբեր են: Ոմանք դեռևս չեն ընդունում, որ սոցիալական հարթակները լայն հնարավորություն են տալիս շփվելու մարդկանց հետ և ասելիք փոխանցելու, անկախ նրանց գտնվելու վայրից: Իրականում, ամենակարևորը սեփական ընկալումն է, երբ գործիքը գերագնահատում են, գործը կիսատ է մնում, որովհետև մարդն է, որ այն օգտագործում է: Խոսքի տարածման որևէ միջոց չի կարող մեղավոր կամ անմեղ լինել, այդ իսկ պատճառով կարևոր է, թե ինչպես ես դու վերաբերվում դրան:

-Ի՞նչ կասեք Ձեզ քննադատողներին:

-Ես շատ ուրախ եմ, որ մարդկանց հետաքրքրում է իմ գործունեությունը, և ըմբռնումով եմ մոտենում յուրաքանչյուր բովանդակային քննադատության: Փառք Աստծո, այսօրվա տեղեկատվական հարթությունը մարդկանց լայն հնարավորություններ է ընձեռում` ծանոթանալ Աստծո խոսքին՝ սեփական ընկալումներին և ճաշակին համաձայն ձևերով: Տեղեկատվական բազմազանության մեջ ես առաջարկում եմ իմ տարբերակը և ցանկանում եմ, որպեսզի մարդիկ սոցկայքերը օգտագործեն ոչ միայն անպտուղ ժամանցի, այլև հոգևոր լիցքեր ստանալու, եկեղեցում իրենց ներկայությանը կամ բացակայությանը ևս մեկ անգամ անդրադառնալու համար:

 

Եղանակն՝ առաջիկա օրերինԱրևային բում. անցումը կարժենա տրիլիոն եվրո5 ամիս անիմաստ կալանքի տակ են պահել․ լրտեսության և պետական դավաճանության գործը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով․ Գարիկ Էլոյանը մանրամասներ է ներկայացրել. Տիգրան Աբրահամյան Ավտովթար Արարատի մարզում. 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գազախողովակներին ու հայտնվել դաշտումՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՔիմ Քարդաշյանը երկրպագուներին զարմացրել է իր նոր կերպարով (լուսանկարներ)Տղերքը գիտեն` ինչի համար են այս պահին անազատության մեջ, իսկ Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. ՍաղաթելյանԹափառող շները հիվանդանոցից գողացել են երեխային ու սպանել նրանԵրևան-Գյումրի ավտոճանապարհի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլխիվայր շրջվել և բռնկվելՎրաերթ Երևանում. թաղապետարանի աշխատակիցը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնինՀայկ Պապիկյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ Եվրոպայի չեմպիոնՄահացել է է «Չեբուրաշկա» և «Ալվան ծաղիկը» մուլտֆիլմերի հեղինակ Լեոնիդ ՇվարցմանըՀայտնի է դարձել Արևմուտքի և Ճապոնիայի միջև էներգետիկ ռեսուրսների համար առաջիկա պայքարի մասինՀուլիսի 4-ին՝ 10:30-ին, հավաքվենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի այգում. Արամ ՎարդևանյանՔրեական պատասխանատվություն՝ երեխայի դաստիարակության պարտականությունը չկատարելու համարԿրեմլը պատասխանել է ՆԱՏՕ-ի հայտարարություններինԱդրբեջանցի զինծառայող է մահացելԻվետա Տոնոյանը ստանձնեց ԲՀԿ աշխատակազմի ղեկավարի պաշտոնըԿարող են դիտվել կարկուտ, անձրևներ և ուժեղ քամիներ․ հուլիս ամսվա կլիմայական բնութագիրըԵրկրաշարժ վրաց-ռուսական սահմանինՀուլիսի 5–ին երթ, իսկ հուլիսի 8–ին՝ հանրահավաք. Սաղաթելյանը ներկայացրեց առաջիկա անելիքներըԵրևանում 34-ամյա վարորդը BMW-ով Երևանի ոստիկանության դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնիԻրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալԱռաջիկա տարիներին ակտիվ ռազմական բախումների փուլում կապրենք. Բորդաչյով«Ամեն վայրկյան պետք է սիրել իրար, վայելել իրար միմյանց ներկայությունը»․ Վահե Խաչատրյանի շնորհավորանքը՝ Արմինե Ճաղարյանի տարեդարձինՊատգամավորական աշխատանքն ինձ համար նոր չէ, ես իմ գործառույթները շատ լավ գիտեմ. Մարտուն ԳրիգորյանԴադիվանք կորցրած մարդկանց փորձում են սպառնալ ինչ-որ պաշտոններից զրկելովՄոտ օրերս Չալաբյանի խափանման միջոցի փոփոխության հարցը կարող է լուծվելՔաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»Որպես պատժիչ միջոց են դիտում նույնիսկ եռամսյա հավաքների զորակոչը. «Փաստ»Մեր հայրենիքը մաս-մաս հանձնելու ֆոնին մեզ` պաշտոններից ազատելը ոչինչ է. Վահե ՀակոբյանՀերթական ապօրինությունն է գրանցվել Ավետիք Չալաբյանի գործի քննության հարցում. պաշտպանական խումբ Իրավական կազուս Ավետիք Չալաբյանի գործովԵվրոյի ճանապարհը՝ ի հակակշիռ դոլարի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈՒԼԻՍԻ). Հարձակվել են «քաղաքական զբոսանք» իրականացնողների վրա. «Փաստ»Բարդ ժամանակահատվածում ՊՊԾ-ն իր առջև դրված խնդիրը կատարել է, ինչն արժանի է գնահատանքի. ՓաշինյանԱրևային մարտկոցները գերմանացիներին օգնում են խնայել և վաստակելԵ՞րբ կկառուցվի այլընտրանքային ճանապարհը. «Փաստ»Արցախը չի փակել իր լինելիության էջը, պայքարը շարունակվում է․ Սեյրան ՕհանյանԻրավական կազուս Ավետիք Չալաբյանի գործովՈվքե՞ր են Երևանին հարկադրում կապիտուլյացիայի. դատելով Փաշինյանի քաղաքականությունից՝ նրա կարծիքն այլևս ոչ ոք չի էլ հարցնում. «Փաստ»«Ես անմահ եմ ու կամ». «Ախր բոլորն են յուրահատուկ, կարծես թե ընտրված լինեն, մի ամբողջ սերունդ գնաց». «Փաստ»Ինչո՞ւ է գյուղատնտեսությունը բախտի քմահաճույքին հանձնվել. «Փաստ»«Վայելքների դաշտում են՝ ի հաշիվ աղքատ ժողովրդի». «Փաստ»Հերթական «լավությունը». ինչպե՞ս են ծաղրում «հպարտ քաղաքացիներին». «Փաստ»«Բերձորի հանձնումից հետո հայապատկան Արցախի մասին խոսելն ավելի բարդ է լինելու». «Փաստ»Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»Որպես պատժիչ միջոց են դիտում նույնիսկ եռամսյա հավաքների զորակոչը. «Փաստ»Սահմանամերձ համայնքում մեծաթիվ հյուրերի են սպասում. մրգօղու փառատոնը կկայանա Կողբում. «Փաստ»Ի՞նչ կփոխվի ռուսների կյանքում հուլիսի 1-ից