Երևան, 02.Հունիս.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էրդողանի վերընտրման տարածաշրջանային հետևանքները. «Փաստ» «Փաշինյանի դիրքորոշումը սպառնում է Հայաստանի գոյությանը». «Փաստ» Հավանական է, որ բանակցությունների այս շարքից հետո խաղաղության համաձայնագրի ուրվագծերն էլ ավելի պարզ երևան. «Փաստ» «Գնաճն ու գնանկումը պետք է դիտարկել առաջին անհրաժեշտության ապրանքների դիտանկյունից». «Փաստ» «Մարիին կասես, որ պապան պատերազմ է գնացել...». Արման Աբրահամյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին, տուն «վերադարձել»՝ վեց ամիս անց. «Փաստ» Արևմուտքի իրական ծրագրերն ու հերթական աչքկապոցին. «Փաստ» «Հանձնվողական, պարտվողական կեցվածքով իշխանությունները չեն մտածում հայ ազգի շահի մասին». «Փաստ» Ընկալման ու տեսողության փառերն է պետք քերել՝ «մգեցված ապակիների» հետ. «Փաստ» Լավագույնը, որ կարողանում են, ամեն ինչ փակելն ու ոչնչացնելն է. «Փաստ» Արդեն իսկ մոտ 400 հազար ստորագրություն է հավաքվել. «Փաստ»


Արցախի Սղնախ գյուղն է, որը Նիկոլի շնորհիվ գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո. Արտակ Զաքարյան

Հասարակություն

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է

ՍՂՆԱԽ, գյուղ է Արցախի Ասկերանի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
«Սղնախ» բառացի նշանակում է «ամրություն», կամ որ նույնն է՝ «ապահով վայր» կամ «ապաստարան»։ Ի դեպ՝ քչերին է հայտնի, որ հենց Սղնախ գյուղի անունից է առաջացել ներկայիս Վրաստանի Կախեթի մարզի Սիղնաղի (Սղնախ) քաղաքի անվանումը։
 
Գյուղը գտնվում է Արցախի կենտրոնական հատվածում, շրջկենտրոնից 35 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 19 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 821,4 հա տարածք, որոնցից 261,43 հա-ը անտառային է։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։
Սղնախում կան մի շարք պատմամշակութային հուշարձաններ, որոնցից երեքը հաշվառված էին պետության կողմից։ Խոսքը «Խաչին տակ» գյուղատեղիի, «Շամիրեն կարան» քարանձավի և «Խաչին տակ» խաչքարի (14-15 դդ․) մասին է։
Սղնախում գտնվում է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին, հին գերեզմանատուն, շուրջ 10 աղբյուրներ՝ «Գյուղի աղբյուր», «Մկրտիչի», «Պեց», «Նավաթխան», «Քշմըրոր», «Մարանդի», «Պտրուսանց», «Ճոթի», «Ռուսեն», «Փըրվըզար»։
 
«Խաչին տակ» գյուղատեղին թվագրվում է 13-18 դարերով։ Համանուն խաչքարը գտնվում է գյուղատեղիում և թվագրվում է 14-15 դարերով։ «Շամիրեն կարան» քարանձավը թվագրվում է վաղ միջնադարով (հստակ թիվ հայտնի չէ)։ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։ Հավելենք, որ նույն դարով է թվագրվում նաև գերեզմանոցը։ Գյուղի տարածքում է գտնվում նաև Կուկուին պյուն (Կկվի բույն) կոչվող եկեղեցին, որը կոչվում է նաև Մզամանց եղցի, ինչպես նաև Պուտ քար, Խնձորի խաչ, Բեդի օջախ սրբավայրերը, իսկ հարավարևելյան մասում կա մեծ քարանձավ։
Մինչ օկուպացիան՝ գյուղում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ հաճախում էր 32 աշակերտ։ Առկա էր մշակույթի տուն, բուժկետ և գյուղապետարան։ Համայնքային հիմնական ճանապարհները ասֆալտապատ էին, գրունտային և խճապատ։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Սղնախն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ։
 
Համայնքի բնակչության թվաքանակը 2015 թվականի դրությամբ 292 մարդ էր (59 տնտեսություն)։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Բնակավայրի տարածքի 491,38 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են։
 
 

 

 
Հերոսներն անմահ են«Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցավ «Փոքրիկ վարորդ» մրցույթըՀունիսմեկյան տրամադրությունն անգլիական այգումՄանե Թանդիլյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրը յուրահատուկ ձևով է արժևորել՝ ասուլիս անցկացնելով փոքրիկների հետՄեսրոպ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հունիսի 1-ը երեխաների համար տոն դարձրին TMM «Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնում Netto-ն, Aldi-ն և Lidl-ը վաճառում են պատշգամբային էլեկտրակայաններ Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2023-2024թթ. անվճար ծրագիրը Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու. այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան Արագաչափեր, կարմիր գծեր և կենցաղային այլ ստեր՝ ըստ Նիկոլի Մեր երեխաները պետք է ապրեն անհոգ ու երջանիկ, սիրո ու ջերմության մեջ Մանե Թանդիլյանն ասուլիս է հրավիրել և պատասխանել երեխաների հարցերին «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանի ուղերձը նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան Գոյություն ունեցող և նախկինում եղած բոլոր խաղերի սկզբնաղբյուրը. «Փաստ»«Հայաքվեն» սկսել է խիստ անհանգստացնել թշնամուն. Ավետիք Չալաբյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈՒՆԻՍԻ). Երեխաների պաշտպանության միջազգային օր. «Փաստ»Էրդողանի վերընտրման տարածաշրջանային հետևանքները. «Փաստ»«Փաշինյանի դիրքորոշումը սպառնում է Հայաստանի գոյությանը». «Փաստ»Արցախում արդեն շուրջ վեց ամիս շարունակվող շրջափակման պայմաններում 30 հազար երեխա է ապրում. Ռուբեն Վարդանյան Հունիսի 1ը՝ Երեխաների պաշտպանության օր Հավանական է, որ բանակցությունների այս շարքից հետո խաղաղության համաձայնագրի ուրվագծերն էլ ավելի պարզ երևան. «Փաստ»«Ամեն ինչ արվում է, որ կիրառվի համաշխարհային լավագույն փորձը». «Փաստ»Կոնվերս Բանկը Leasing Expo 2023-ին կներկայանանա «Կոնվերս լիզինգ» պրոդուկտով Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ «Գնաճն ու գնանկումը պետք է դիտարկել առաջին անհրաժեշտության ապրանքների դիտանկյունից». «Փաստ»«Մարիին կասես, որ պապան պատերազմ է գնացել...». Արման Աբրահամյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին, տուն «վերադարձել»՝ վեց ամիս անց. «Փաստ»Ներկա էի ֆուտբոլի Հայաստանի կանանց առաջնության վերջին տուրի «Ուրարտու» - «Լեռնային Արցախ» հանդիպմանը․ Մանե Թանդիլյան Արևմուտքի իրական ծրագրերն ու հերթական աչքկապոցին. «Փաստ»«Հանձնվողական, պարտվողական կեցվածքով իշխանությունները չեն մտածում հայ ազգի շահի մասին». «Փաստ»Ընկալման ու տեսողության փառերն է պետք քերել՝ «մգեցված ապակիների» հետ. «Փաստ»Լավագույնը, որ կարողանում են, ամեն ինչ փակելն ու ոչնչացնելն է. «Փաստ»Արդեն իսկ մոտ 400 հազար ստորագրություն է հավաքվել. «Փաստ»Հնարավոր կլինի՞ հասնել գազի սակագնի նվազեցման. «Փաստ»Ի՞նչ նպատակով է ստորագրվել «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիրը. մանրամասներ. «Փաստ»Բնապահպանական նպատակներով միլիոնավոր դրամներ կծախսվեն. «Փաստ»Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցը 60 տարեկան էՀայկական MetaGait նորարարական սարքով կկատարվեն գիտական բացառիկ հետազոտություններIDBank-ի Visa Business Platinum քարտն այժմ ավելի շահավետ պայմաններովԱլեն Սիմոնյանն ընդունել է Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանըԶանգակատան նոր գունավոր անկյունըԳեղհովիտ բնակավայրում տեղի ունեցավ Գեղարքունյանց բռնցքամարտի գավաթի խաղարկությունըՌուբեն Ինջիկյանն ընտրվել է Յունիբանկի խորհրդի անդամ Կառավարությունը պետք է բարենպաստ դաշտ ստեղծի գործարարության զարգացման համար Աշխարհը ահռելի քայլերով առաջ է գնում էներգետիկայի ոլորտում Սլովենիան կարող է Հայաստանի համար կամուրջ դառնալ դեպի Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպա. Ալեն Սիմոնյանն ընդունել է սլովենացի գործընկերոջը Արթիկի հնագույն վանքն արդեն տեղեկատվական վահանակ ունի Ադրբեջանն ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածում. Ռուբեն ՎարդանյանՀՀ-ն կորցնում է ազդեցությունը արցախյան հարցի վրա, կան բաներ, որոնք անդառնալի են. Տիգրան Սահակյան ԵՄ ֆինանսավորմամբ կառուցված մանկապարտեզն է, մուտքի հատվածը՝ անորակ ասֆալտապատված․ Մեսրոպ Առաքելյան Հունիսի 6-ին երևանյան ու երիտասարդական, հետաքրքիր և շատ կոլորիտային երեկո է սպասվում. Մանե Թանդիլյան