Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 24-ից 30-ը
LifestyleԽՈՅԵՐ
Դժվարին իրավիճակից դուրս գալու միակ ելքը կամքի ուժ ունենալն ու սիրելիի աջակցությունը զգալն է։ Առանց այս երկուսի անհնար կլինի խնդիրներից ազատվել։ Այո, դուք ստիպված եք զգոն եւ զգույշ լինել։ Ի դեպ, սա ունի նաեւ իր դրական կողմերը։ Եթե ձեզ հաջողվի հաղթահարել այս փորձությունը, վաղը Նա ավելի մեծ սեր ու հարգանք կտածի ձեր հանդեպ։
ՑԼԵՐ
Ձեր սիրելի անձնավորությունը մոռացկոտ, ցրված եւ շփոթված կլինի, ինչը հունից կհանի ձեզ։ Բայց պետք չէ մանրուքների պատճառով նյարդայնանալ։ Թույլ մի տվեք, որ դրանք բացասական հետեւանքներ ունենան ձեր հարաբերությունների վրա։ Ավելի հանդուրժող եղեք. չէ՞ որ դուք նույնպես ժամանակ առ ժամանակ սխալվում եք։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելի անձնավորությունը իրեն այնքան էլ հարմարավետ չի զգա ձեր կողքին։ Ուստի, փորձեք մի որոշ ժամանակ հանգիստ թողնել նրան՝ հասկանալով, որ վաղը նա նորից կլինի այնպիսին, ինչպիսին դուք եք նրան պատկերացնում։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելի էակը մեծ ցանկություն կունենան օգնել ձեզ հաջողության հասնելու գործում եւ աջակցել ձեր նպատակներից մեկը իրականացնելու հարցում։ Եվ նա կսատարի ձեզ ոչ միայն իր խոսքերով, այլեւ գործով։ Գնահատեք նրա ջանքերը։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Միմյանց հետ շփվելու հստակ սահմաններ գծեք եւ փորձեք պահպանել դրանք։ Իհարկե, կլինեն իրավիճակներ, որոնք կստիպեն վերանայել այդ սահմանները, սակայն պետք չէ չմտածված քայլեր անել։ Հակառակ դեպքում ձեր եւ Նրա միջեւ եղած սերն ու ջերմությունը կմարի եւ հնարավոր է, որ հայտնվեք բաժանման եզրին։
ԿՈՒՅՍԵՐ
Զգացմունքները զսպելու եւ կառավարելու ժամանակ չէ։ Ասեք, խոստովանեք ձեր սերը Նրան։ Բարձրաձայնեք, որ ցանկանում եք միշտ ձեր սիրելի էակի կողքին լինել։ Համեստության զոհ մի դարձեք։
Ավելին՝ այստեղ