РИА Новости-ն Էդմոն Մարուքյանին նշել է որպես ՀՀ նախագահի հավանական թեկնածու
ՔաղաքականՈ՞վ է լինելու ՀՀ հաջորդ նախագահը․ մինչ հայկական համացանցը զբաղված է թեկնածուների փնտրտուքով՝ ռուսական РИА Новости-ն սրում է ինտրիգը։
Հեղինակավոր լրատվամիջոցը, հղում անելով հայկական ԶԼՄ-ներին, չի բացառում, որ ՀՀ նախագահի պաշտոնում իշխանության թեկնածուն կլինի Էդմոն Մարուքյանը։
Ավելին, հայկական մի շարք ԶԼՄ-ներ որպես ներիշխանական քննարկումների արտահոսք են տարածել այդ տեղեկատվությունը։