Երևան, 27.Մայիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Օրենքով պաշտպանված գարեջուր, որ կարելի է պահել մինչև հինգ տարի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ). Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է համաներման մասին օրենք. «Փաստ» Գործընթացի՝ երկու ձևաչափով շարունակության վտանգները. «Փաստ» Դաշնակիցները թաքնվել են թփերի մեջ, իսկ հետո դանակ են խրելու թիկունքին. «Փաստ» Երգչախումբը օրինակ է դարձել և ուղի հարթել նոր երգչախմբերի համար. «Փաստ» Բնապահպանը ջրառի հարցում դավադրության խնդիր է տեսնում. «Փաստ» «Արցախն անմասն չէ պայքարից. սա ոչ միայն ՀՀ-ում բնակվող մեր հայրենակիցների, այլև ողջ հայ ազգի շարժումն է». «Փաստ» Ինչո՞ւ են մեր երկրի հետ այսպես վարվում իշխանությունները. «Փաստ» Քաղաքական հետապնդումները՝ գործող իշխանության հիմնական գործիք. «Փաստ» «Արդեն այսօր ունենք Արցախի հարցում նշաձողի արձանագրված իջեցում». «Փաստ»


Ջրի սակագնի «մուտիլովկաների» մասին

Վերլուծական

Բոլորիս հիշողություններում բավականին թարմ են, թե ինչպես էր ժամանակին Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն ամեն հարմար առիթն օգտագործում՝ մեղադրելու նախկիններին՝ հանրային ծառայությունների չհիմնավորված բարձր գներ սահմանելու, սպառողներին թալանելու, ոլորտում ֆինանսական չարաշահումների, ծախսերն ուռճացնելու, միլիոնների հասնող կորուստների համար։ Քանիցս հայտարարվել է սակագները նվազեցնելու հնարավորությունների մասին։

Ինչ խոսք այդ հայտարարությունները շատերի մոտ սպասումներ էին ձևավորել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո հանրային ծառայությունների սակագները կնվազեն։ Սակայն իշխանափոխությունից հետո հասարակությունն այդպես էլ չտեսավ սակագների որևէ նվազում։ Փաստն այն է, որ ոչ մի ոլորտում սակագներն այս ընթացքում չեն նվազել։ Ընդհակառակը՝ դրանք շարունակեցին բարձրանալ և այս տարի էլ կբարձրանան։

Իրականում խնդիրն այնքան այն չէ, որ հանրային ծառայությունների սակագները բարձրանում են, դրա համար գուցե կան օբյեկտիվ պատճառներ, սակայն այդպիսի պատճառներ, անշուշտ, կային նաև նախկինում, բայց դա չէր խանգարում, որպեսզի որոշ քաղաքական ուժեր տեղի-անտեղի շահարկեին սակագների բարձրացման թեման։ Դա ցույց տվեց նաև այն, որ իշխանազավթումից հետո այդպես էլ սակագների որևէ նվազում տեղի չունեցավ։ Եթե դրանք ուռճացված էին, ենթադրվում էր, որ պիտի նվազեցվեին, սակայն նվազում տեղի չունեցավ։ Որոշ դեպքերում էլ սակագների բարձրացումը փորձ արվեց կանխել պարզապես պետության հաշվին։

Նման մի պատմություն տեղի ունեցավ խմելու ջրի սակագնի հետ կապված։ Սակագնի բարձրացումը, որը պիտի տեղի ունենար արդեն իշխանափոխության հաջորդ տարում, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, կանխվեց գործող պայմանագրի փոփոխությամբ։ Քաղաքական նպատակներով, իշխանությունները վերանայեցին պայմանագիրը և սակագների նախատեսված բարձրացումը մի քանի տարով տեղափոխեցին։ Դրա դիմաց վճարեց պետությունը՝ այն գումարներից, որոնք պիտի ստանար պետական բյուջեն՝ ջրային համակարգի վարձակալության պայմանագրի շրջանակներում։

Եվ միայն այն բանից հետո, երբ հասկացան, թե ինչ սխալ են արել և ինչպիսի բեռ են վերցրել, որոշեցին հրաժարվել։ Կրկին վերանայեցին վարձակալության պայմանագիրը ու փոխեցին նաև սակագնային քաղաքականությունը։ Ընդհանրապես հրաժարվեցին սակագների այն նվազեցումից, որը պիտի տեղի ունենար ջրային համակարգի վարձակալության վերջին տարիներին։ Ըստ էության, անգամ դա բավարար չեղավ գործող սակագները կայուն պահելու համար։ Դրանք բարձրացվեցին ևս 11 տոկոսով կամ 20 դրամով, ինչը տարեսկզբից արդեն գործում է։

Զավեշտալին այն է, որ իշխանությունները փորձում են համոզել, որ սրանով մեծ լավություն են արել սպառողներին։ Բայց այդ «լավության» արդյունքում չենք ունենա սակագների այն իջեցումը, որն ակնկալվում էր արդեն 2024թ. հետո, և երկրորդ՝ ստիպված ենք այս տարվանից 11 տոկոսով ավելի շատ վճարել, քան վճարում էինք մինչ այդ։  Այնպես չէ նաև, որ առաջիկա 10 տարիներին խմելու ջրի սակագներն այլևս չեն բարձրանա։ Դրանում կհամոզվենք արդեն այս տարվա երկրորդ կեսին, երբ «Երևան ջուրը» կներկայացնի սակագների ճշգրտման հայտ։

Փաստացի, պահպանվում են այն բոլոր գործոնները, որոնք սովորաբար ազդում են սակագների ճշգրտման վրա, և տրամաբանական է, որ դրանք, ամենայն հավանականությամբ, արդեն հաջորդ տարի կբերեն սակագների բարձրացման։ Գուցե բարձրացումն այնքան չլինի, որքան այս տարվա սկզբից է, բայց դրանից հազիվ թե հաջողվի խուսափել։

Չմոռանանք նաև, որ ջրամատակարարման սակագների ճշգրտման վրա ազդող գործոններից մեկն էլ էլեկտրաէներգիայի սակագինն է, որը, ինչպես հայտնի է, փետրվարի 1-ից կբարձրանա միջին հաշվով 4,7 դրամով։ Ջրամատակարարման ոլորտում այս բարձրացումը, իհարկե, ավելի մեծ կլինի՝ 5,5 դրամի չափով։

Համաձայնեք, որ դժվար չէ պատկերացնել, թե հիմա ինչ վայնասուն էին բարձրացրել, եթե կառավարման այսպիսի խայտառակ իրավիճակ ստեղծվեր նախկինների օրոք։

 

Սուրեն Սիմոնյան

Բեռնափոխադրում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները դիմում են ներկայացրել վարչապետին Իշխանությունները մեկուսացնում են նրանց, ովքեր առանձնահատուկ վտանգ են ներկայացնում իրենց համար Սամվել Բաբայանին դուր գալու գայթակղությամբ տարված Հայրապետյանը կորցրել է իրականության զգացումը Մյուս անգամ ծխնելույզից մտցրա հյուրերիդ ներս, Նիկոլ․ Արմեն ԱշոտյանԵրաժշտական պրոդյուսեր Պռոֆֆը` նոր նախագծերի, համերգային շրջագայությունների և Թաթա Սիմոնյանի հետ համագործակցության մասին Ինեկոբանկն Android օգտատերերի համար գործարկում է Mastercard քարտերով NFC վճարումները Մի ստվար զանգված դեռ շարունակում է բարբաջել այն մասին, որ ՝ բանակը թալանված էր, նախկինները զենք չէին գնել 80֊ականների զենքեր էին․ Արմեն ԱմիրջանյանԲուհի տված գիտելիքներով անհնար է աշխատել մասնագիտությամբ․ Նաիրի Սարգսյան Ո՞վ է պատասխան տալու Հայաստանում ռուսների ձախողման համար Հայ գործարարների ասոցիացիան Մոսկվայում ներկայացրեց Buissup նախագծի շրջանակում կայանալիք միջոցառումներըԱվետիք Չալաբյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել 5 պատգամավոր եւ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Օրենքով պաշտպանված գարեջուր, որ կարելի է պահել մինչև հինգ տարի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ). Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է համաներման մասին օրենք. «Փաստ» Ամբողջ ճշմարտությունը Մադրիդյան սկզբունքների մասին. Արմեն ԱշոտյանԳործընթացի՝ երկու ձևաչափով շարունակության վտանգները. «Փաստ» Դաշնակիցները թաքնվել են թփերի մեջ, իսկ հետո դանակ են խրելու թիկունքին. «Փաստ» Հայկական կողմը մոտենում է բանակցային հարցին՝ առանց հստակ տեսլականի. ադրբեջանագետ Երգչախումբը օրինակ է դարձել և ուղի հարթել նոր երգչախմբերի համար. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հիմքում 44-օրյա պատերազմի դավաճանությունների վերաբերյալ նրա փաստարկված ելույթն է. Զարուհի Փոստանջյան Բնապահպանը ջրառի հարցում դավադրության խնդիր է տեսնում. «Փաստ» Ավետիք Չալաբյանի գործը Փաշինյանի ստեղծած կալանքի դատարանների խայտառակության դրոշակն է. պաշտպան «Արցախն անմասն չէ պայքարից. սա ոչ միայն ՀՀ-ում բնակվող մեր հայրենակիցների, այլև ողջ հայ ազգի շարժումն է». «Փաստ» Ինչո՞ւ են մեր երկրի հետ այսպես վարվում իշխանությունները. «Փաստ» Քաղաքական հետապնդումները՝ գործող իշխանության հիմնական գործիք. «Փաստ» «Արդեն այսօր ունենք Արցախի հարցում նշաձողի արձանագրված իջեցում». «Փաստ» «Բաբայանականները»՝ երկու քարի արանքում. «Փաստ» Աշակերտներն էլ են «կանտրոլի» տա՞կ. «Փաստ» «Ցանկացած ավտորիտար իշխանության խնդիրն այլակարծությունն ու ոչ իրենց նմաններին քաղաքական դաշտից մեկուսացնելն է». «Փաստ» Լույս չի լինելուԵթե Ալիևից չեք վախենում, ապա եկեք ԱԺ արտահերթ նիստին և ստորագրեք․ Սաղաթելյանը ընթերցեց հայտարարության տեքստըԵրևանում Prado-ով վրաերթի են ենթարկել 23-ամյա աղջկաԲողոքի ցույցերի ժամանակ Երևանի երկնքում կործանիչներ են նկատվել. ՌԻԱ ՆովոստիՊուտինը նոր հրամանագիր է ստորագրելՌուսաստանը ցանկացած միջոցով փորձում է հակադարձել սանկցիաներին. Նաիրի ՍարգսյանՀայտնի են Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման մրցույթի հաղթողներըՉալաբյանի կալանավորման հիմքում 44-օրյա պատերազմի դավաճանությունների վերաբերյալ նրա փաստարկված ելույթն է. Զարուհի ՓոստանջյանԱվետիք Չալաբյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազին՝ Ա. Չալաբյանին վերագրվող հանցակազմը սահմանող հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համարԱմերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակինՄենք ջունգլիներում չենք ապրում, պատերի տակ ոչ մեկին չենք «գյուլլելու». Իշխան ՍաղաթելյանՍիրտս կիսատ է առանց քեզ, անվստահ էս աշխարհում իմ ամրությունն էիր. Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը՝ հայրիկի հետԲացվելիք բոլոր ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և օրենսդրություններով, որոնցով անցնում են. Արարատ ՄիրզոյանԱդրբեջանն այս շաբաթ Հայաստանին կհանձնի գերեվարված Էդուարդ ՄարտիրոսովինՄաքրվել է Աթենքի փողոցի աջակողմյան լանջը և չեզոքացվել է քարաթափման հնարավոր վտանգըԴոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվելԻնքը հայերեն ու Հայաստանի մասին մեզ նման գիտի. ինչպիսի՞ն է Մուստաֆաևը հայ դասընկերոջ հիշողություններում ԱԳՆ ներսում լուրջ դիմադրություն-բունտ է հասունանում Նիկոլ դավաճանը չի գործում միայնակ. նախագահականում և ԱԽ շենքում ևս ծախում են Արցախը. Արմեն ԱշոտյանԱրցախը այդ բանակցություններին կողմ չէ. Բրյուսելում ձեռք բերված համաձայնությունների մասին Արցախում որևէ տեղեկատվություն չունեն Ի՞նչ «մեսիջներ» է ուղարկում Ավետիք Չալաբյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հրավերով հանդիպեցի ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ. Թագուհի Թովմասյան