Երևան, 01.Հուլիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան Տարադրամի փոխարժեքներն այսօր Ադրբեջանի ողջ օրակարգը իրական խաղաղության հետ կապ չունի. ի՞նչ առաջընթացի մասին է խոսում Լավրովը. «Փաստ» Նոր նախագծով ամսական 3000 դրամ պարգևավճար կստանան. «Փաստ» «Պաշտոնյաներն իրենց տեղում չեն. կառավարությունում պետք է գլուխներն աշխատեցնեն». «Փաստ» Ամփոփվեցին «լավագույն ֆուտբոլիստ» և «լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները. ինչպե՞ս է քվեարկել «Փաստը». «Փաստ» Նոր զիջումներով՝ նոր ռումբեր մեր պետականության տակ. «Փաստ» Պաշտոնամանդատացավության մոլուցքն ու նոպաները. «Փաստ» «Իշխանությունը պահելու համար ինչ գին ասես՝ կվճարեն». խոսելով պատերազմի վտանգի մասին՝ այս կերպ շանտաժ է անում բնակչությանը. «Փաստ»


Ջրի սակագնի «մուտիլովկաների» մասին

Վերլուծական

Բոլորիս հիշողություններում բավականին թարմ են, թե ինչպես էր ժամանակին Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն ամեն հարմար առիթն օգտագործում՝ մեղադրելու նախկիններին՝ հանրային ծառայությունների չհիմնավորված բարձր գներ սահմանելու, սպառողներին թալանելու, ոլորտում ֆինանսական չարաշահումների, ծախսերն ուռճացնելու, միլիոնների հասնող կորուստների համար։ Քանիցս հայտարարվել է սակագները նվազեցնելու հնարավորությունների մասին։

Ինչ խոսք այդ հայտարարությունները շատերի մոտ սպասումներ էին ձևավորել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո հանրային ծառայությունների սակագները կնվազեն։ Սակայն իշխանափոխությունից հետո հասարակությունն այդպես էլ չտեսավ սակագների որևէ նվազում։ Փաստն այն է, որ ոչ մի ոլորտում սակագներն այս ընթացքում չեն նվազել։ Ընդհակառակը՝ դրանք շարունակեցին բարձրանալ և այս տարի էլ կբարձրանան։

Իրականում խնդիրն այնքան այն չէ, որ հանրային ծառայությունների սակագները բարձրանում են, դրա համար գուցե կան օբյեկտիվ պատճառներ, սակայն այդպիսի պատճառներ, անշուշտ, կային նաև նախկինում, բայց դա չէր խանգարում, որպեսզի որոշ քաղաքական ուժեր տեղի-անտեղի շահարկեին սակագների բարձրացման թեման։ Դա ցույց տվեց նաև այն, որ իշխանազավթումից հետո այդպես էլ սակագների որևէ նվազում տեղի չունեցավ։ Եթե դրանք ուռճացված էին, ենթադրվում էր, որ պիտի նվազեցվեին, սակայն նվազում տեղի չունեցավ։ Որոշ դեպքերում էլ սակագների բարձրացումը փորձ արվեց կանխել պարզապես պետության հաշվին։

Նման մի պատմություն տեղի ունեցավ խմելու ջրի սակագնի հետ կապված։ Սակագնի բարձրացումը, որը պիտի տեղի ունենար արդեն իշխանափոխության հաջորդ տարում, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, կանխվեց գործող պայմանագրի փոփոխությամբ։ Քաղաքական նպատակներով, իշխանությունները վերանայեցին պայմանագիրը և սակագների նախատեսված բարձրացումը մի քանի տարով տեղափոխեցին։ Դրա դիմաց վճարեց պետությունը՝ այն գումարներից, որոնք պիտի ստանար պետական բյուջեն՝ ջրային համակարգի վարձակալության պայմանագրի շրջանակներում։

Եվ միայն այն բանից հետո, երբ հասկացան, թե ինչ սխալ են արել և ինչպիսի բեռ են վերցրել, որոշեցին հրաժարվել։ Կրկին վերանայեցին վարձակալության պայմանագիրը ու փոխեցին նաև սակագնային քաղաքականությունը։ Ընդհանրապես հրաժարվեցին սակագների այն նվազեցումից, որը պիտի տեղի ունենար ջրային համակարգի վարձակալության վերջին տարիներին։ Ըստ էության, անգամ դա բավարար չեղավ գործող սակագները կայուն պահելու համար։ Դրանք բարձրացվեցին ևս 11 տոկոսով կամ 20 դրամով, ինչը տարեսկզբից արդեն գործում է։

Զավեշտալին այն է, որ իշխանությունները փորձում են համոզել, որ սրանով մեծ լավություն են արել սպառողներին։ Բայց այդ «լավության» արդյունքում չենք ունենա սակագների այն իջեցումը, որն ակնկալվում էր արդեն 2024թ. հետո, և երկրորդ՝ ստիպված ենք այս տարվանից 11 տոկոսով ավելի շատ վճարել, քան վճարում էինք մինչ այդ։  Այնպես չէ նաև, որ առաջիկա 10 տարիներին խմելու ջրի սակագներն այլևս չեն բարձրանա։ Դրանում կհամոզվենք արդեն այս տարվա երկրորդ կեսին, երբ «Երևան ջուրը» կներկայացնի սակագների ճշգրտման հայտ։

Փաստացի, պահպանվում են այն բոլոր գործոնները, որոնք սովորաբար ազդում են սակագների ճշգրտման վրա, և տրամաբանական է, որ դրանք, ամենայն հավանականությամբ, արդեն հաջորդ տարի կբերեն սակագների բարձրացման։ Գուցե բարձրացումն այնքան չլինի, որքան այս տարվա սկզբից է, բայց դրանից հազիվ թե հաջողվի խուսափել։

Չմոռանանք նաև, որ ջրամատակարարման սակագների ճշգրտման վրա ազդող գործոններից մեկն էլ էլեկտրաէներգիայի սակագինն է, որը, ինչպես հայտնի է, փետրվարի 1-ից կբարձրանա միջին հաշվով 4,7 դրամով։ Ջրամատակարարման ոլորտում այս բարձրացումը, իհարկե, ավելի մեծ կլինի՝ 5,5 դրամի չափով։

Համաձայնեք, որ դժվար չէ պատկերացնել, թե հիմա ինչ վայնասուն էին բարձրացրել, եթե կառավարման այսպիսի խայտառակ իրավիճակ ստեղծվեր նախկինների օրոք։

 

Սուրեն Սիմոնյան

Ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրըԳեղամա գեղեցկուհին այսօրվանից պատրաստ է ընդունել այցելուներինԸմբիշ Մուշեղ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչԸնդդիմությունը հանրահավաք և երթ է իրականացնում Երևանի կենտրոնում. ուղիղՀայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել«Կփորձեմ երկար չսպասեցնել…»․ Լիլիթ Հովհաննիսյանը չեղարկել է երգի այսօրվա պրեմիերանՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստՀուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջանՀռոմի պապը հայտարարել է, որ ՄԱԿ-ն ի վիճակի չէ վերջ դնել ռազմական հակամարտություններին«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տաՊառլամենտարիզմի վախճանը՝ պետականությունը սպանողների ծափահարությունների ներքո. Ռոբերտ ՀայրապետյանԼույս աշխարհ է եկել հանուն հայրենիքի կյանքը տված ոստիկանների եղբայրըԳագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվելԳիշերը ռուսական ավիացիան հարվածել է Օդեսայում բնակելի շենքին․ կան զոհերՏարադրամի փոխարժեքներն այսօրՄոտ օրերս Չալաբյանի խափանման միջոցի փոփոխության հարցը կարող է լուծվելՆվիրվում է այսօր ԱԺ-ում տեղի ունեցած հերթական խուլիգանությանը. Նաիրա ԶոհրաբյանՎաղը նորություններ կլինեն․ ԶելենսկիՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրելՈւ այս միտքը փակի տակ է. երևի վտանգավո՞ր էCodeSignal-ը բոլորին հրավիրում է մասնակցել Gyumri Tech Week միջոցառմանըՑուցարարները Բերձորի լուսանկարները թողեցին Ազգային ժողովի շենքի մոտՓաստ է, որ օրվա իշխանությունները տևական ժամանակ է՝ ջրբաժան են գծել Սահմանադրությունից, Անկախության հռչակագրից ու օրինականությունից. Հռիփսիմե ՍտամբուլյանԻշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը զրկվեցին պաշտոններից. ՔՊ–ն միաձայն կողմ է քվեարկել նախագծերինՈստիկանական մեծաթիվ ուժեր ԱԺ մոտ․ ՔՊ-ն քննարկելու է Սաղաթելյանին և Հակոբյանին պաշտոնանկ անելու հարցըԱրտահանման 80 տոկոսը` ԵԱՏՄ երկրներ. AquaYan ջրերի գործարանը նվաճում է շուկանԱվետիք Չալաբյանին փակի տակ պահելու համար գաղտնի փոխել են օրենքըԵթե Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի գործողության համար պատժվեր, Ավետիք Չալաբյանի նկատմամբ այդպիսի լկտիություն իրեն թույլ չէր տա Ու այս միտքը փակի տակ է. երևի վտանգավո՞ր էԿոնվերս Բանկը կհոգա ապահովագրության ծախսերը ծրագրային վարկավորման շրջանակում Ինձ համար միևնույնն է, իսկ իրենց կյանքում ամեն ինչ ավելի վատ է լինելու. Վահե Հակոբյանը՝ պաշտոնից զրկվելու լուրերի մասին«Միս ընդհանրապես չեմ առնում, որ առնեմ հետո սոված կմնամ».քաղաքացին` գնաճի մասին40 մլն դոլարի չարաշահումներ 2018-2021թթ. Երևանի քաղաքապետարանումՕրվա իշխանությունների լկտի պահվածքն ունի մեկ նպատակ՝ իրար հույս են տալիս, որ լավ է լինելու. Արմեն Աշոտյան Այս իրականությունը մի քանի տարի առաջ ֆանտաստիկա կթվար նույնիսկ մեր թշնամիների համար. Էդուարդ Շարմազանով«ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի հետ քննարկել ենք երեխաների հետ կապված խնդիրները, գնահատել առաջնահերթությունները և որոշել դրանց լուծման համատեղ քայլեր իրականացնել. Թագուհի ԹովմասյանԵթե Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի գործողության համար պատժվեր, Ավետիք Չալաբյանի նկատմամբ այդպիսի լկտիություն իրեն թույլ չէր տաՆիկոլի ․․․ իրա մարդն էր, հերոսի ծնողին խփեց, գետնին գցեց․ 30 ոստիկանով չկարացան մեկի ձեռքը բռնենԵրկու դիտարկում Ավետիք Չալաբյանի հոդվածի շուրջԼաչինում հավեսի կամ թալանի համար կտրում են մալուխային գիծը եւ մնում ենք առանց կապի. Արցախի նախագահՊատվիրեք Mastercard Standard և Mastercard Gold և օգտվեք արտոնյալ պայմաններով վարկային գծից«Իշխանությունը պահելու համար ինչ գին ասես՝ կվճարեն». «Փաստ»Ուզում են ավելի մասնագիտանալ մանիպուլյացիայի գործում. «Փաստ»Մեր պահանջն է, որ Նիկոլ Փաշինյանը նստի մեղադրյալի աթոռին. զոհված կամավորականի մայր«Green land». երազանքների էկոբնակավայր` «Good realty» անշարժ գույքի գործակալությունիցԻրենք ինչ արել են, արել են ի օգուտ մեզ. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրների մասինԻրենք նույնիսկ իրենց արածները չեն կարողանում կանխել. Ալեն ՍիմոնյանՈվ գնաց Վարդազարյանի հետ հաց ուտելու, մտածելու է, որ ձայնագրում է. ՍիմոնյանԻնչու՞ են ընդդիմադիր պատգամավորներն աշխատավարձ ստանում. Ալեն ՍիմոնյանBarcamp Yerevan միջոցառման ժամանակ կազմակերպված ծրագրավորման մեր մրցույթի լավագույն մասնակիցը