Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ» ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ» «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ» Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»


Մի ձեռքով մերժում, մյուսով՝ տրամադրում

Վերլուծական

Ինչպես հայտնի է նախորդ շաբաթ կառավարությունը մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը՝ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 68 հազարից 100 հազար դրամ դարձնելու մասին։ Մերժման տեքստում մի շարք հիմնավորումներ էր ներկայացվում` մի կողմից հակասելով իր իսկ արած հայտարարություններին, մյուս կողմից` փորձելով արդարացնել նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ չդարձնելու որոշումը։

Շատերս ենք հավանաբար հիշում, որ այս իշխանության ներկայացուցիչները, այդ թվում Նիկոլ Փաշինյանն իշխանության եկան նոր աշխատատեղեր ստեղծելու մասին ամպագոռգոռ խոստումներով, իսկ արդեն իշխանության գալուց մոտ չորս տարի անց բացահայտվում է, որ Հայաստանում գործազրկությունը բարձր մակարդակի է, իսկ քանի որ գործազրկությունը բարձր է, ուստի նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնել հնարավոր չէ, որովհետև այդ դեպքում միջին աշխատավարձը 50%-ով պակաս կլինի, քան այսօր առկա միջին աշխատավարձն է:

Հավելենք նաև, որ գործադիրը նախաձեռնությունը մերժել է՝ հիմնավորելով, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով մինչև 2026 թվականը քայլեր ձեռնարկելու են նվազագույն աշխատավարձը 85.000 ՀՀ դրամ սահմանելու ուղղությամբ: Այսինքն, հինգ տարի ժամկետ են սահմանում, որպեսզի նվազագույն աշխատավարձը շուրջ 20 հազար դրամով բարձրացնեն: Այնինչ այսօր գրանցված գնաճի, կոմունալ ծախսերի՝ էլեկտրաէներգիայի, գազի և ջրի սակագների բարձրացման պայմաններում արդեն քաղաքացին սոցիալական լուրջ խնդիրների է բախվում:

Հատկանշական է, որ իր այդ որոշումը կառավարությունը պայմանավորել է նաև նրանով, որ նվազագույն աշխատավարձի՝ հատկապես մեծ չափով փոփոխությունները պարունակում են էական գնաճային ռիսկեր և, ըստ տարբեր վերլուծությունների, նվազագույն աշխատավարձի յուրաքանչյուր 10% ավելացումը կարող է հանգեցնել 0.3-0.7 տոկոսային կետ լրացուցիչ գնաճի։ Դրան զուգահեռ, սակայն, նույն այդ կառավարությունը որևէ բառով չի պարզաբանել՝ իսկ 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձն այդ դեպքում ի՞նչ տոկոսային կետով է կապվում Հայաստանում արձանագրված 8.4 տոկոս գնաճի հետ, ու եթե տրամաբանությունն այն է, որ աշխատավարձը բարձրացնեն՝ գնաճ կլինի, ապա ինչո՞ւ նույն տրամաբանությամբ չեն առաջնորդվել, երբ բարձրացնում էին՝ նախարարների, ԱԱԾ աշխատողների, և կրկնապատկում՝ ոստիկանության ծառայողների աշխատավարձերը:

Վերջում նշենք, որ նախագծի մերժման նույն օրը և նույն նիստի ընթացքում գործադիրը մի ձեռքով մերժել է նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին նախագիծը, մյուս ձեռքով՝ ընդունել որոշում դիվանագիտական ծառայության մեջ գտնվողների, նրանց ընտանիքի անդամներին հատկացվող բնակվարձի և այլ ծախսերի համար տրվող փոխհատուցումը տարեկան 170 միլիոն դրամով ավելացնելու մասին։

Ռոբերտ Հովսեփյան

Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ ՏավուշիցԶորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա ՍողոմոնյանԿյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ, տեխնիկական բազան. Հրայր ԿամենդատյանԴոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին Չորս գյուղերի համար քավության նոխազ են գտել Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԱԺ պատգամավորներին կոչ է անում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում