Երևան, 26.Մայիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Օրենքով պաշտպանված գարեջուր, որ կարելի է պահել մինչև հինգ տարի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ). Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է համաներման մասին օրենք. «Փաստ» Գործընթացի՝ երկու ձևաչափով շարունակության վտանգները. «Փաստ» Դաշնակիցները թաքնվել են թփերի մեջ, իսկ հետո դանակ են խրելու թիկունքին. «Փաստ» Երգչախումբը օրինակ է դարձել և ուղի հարթել նոր երգչախմբերի համար. «Փաստ» Բնապահպանը ջրառի հարցում դավադրության խնդիր է տեսնում. «Փաստ» «Արցախն անմասն չէ պայքարից. սա ոչ միայն ՀՀ-ում բնակվող մեր հայրենակիցների, այլև ողջ հայ ազգի շարժումն է». «Փաստ» Ինչո՞ւ են մեր երկրի հետ այսպես վարվում իշխանությունները. «Փաստ» Քաղաքական հետապնդումները՝ գործող իշխանության հիմնական գործիք. «Փաստ» «Արդեն այսօր ունենք Արցախի հարցում նշաձողի արձանագրված իջեցում». «Փաստ»


Դասական աչքկապոցի՝ անմեղ ձևակերպումներով

Վերլուծական

Օրերս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ ամբիոնից խոստացավ, որ գազի սակագինն անապահովների համար չի բարձրացել։ Միանգամից տրամաբանական հարց է առաջանում, թե որտեղի՞ց Մհեր Գրիգորյանին այդքան վստահություն, որ անապահովների համար գազի գինը չի բարձրանալու։ Չէ՞ որ սակագների սահմանումը բացառապես անկախ ՀԾԿՀ գործունեության տիրույթում է։ Բայց եթե նույնիսկ համարենք, որ հենց այդպես էլ լինելու է և անապահովների համար գազի սակագինը մնալու է անփոփոխ, միևնույն է, ինչ-որ մեկը պետք է վճարի այն գինը, որը «Գազպրոմ Արմենիան» ակնկալում է ստանալ անապահովների համար սակագինը բարձրացնելու արդյունքում։

Նշենք, որ նախկինում այդ գինը վճարել են մյուս սպառողները, չնայած պարտավոր էր վճարել կառավարությունը, եթե ուզում է սոցիալական խնդիր լուծել։ Այլապես հեշտ է սպառողների մի խմբի հաշվին նվազեցնել մյուս խմբի սակագինը և դա ներկայացնել՝ որպես բարեհոգություն անապահովների նկատմամբ։ Մինչև հիմա կառավարությունն անապահովների համար սակագնային ճնշումը թուլացնելու գործում որևէ մասնակցություն չի ունեցել։ Բայց հպարտացել է, թե անապահովների համար ավելի ցածր սակագին է սահմանել։ Հայտնի է, անապահովներն ավելի քիչ են վճարում՝ ինչպես գազի որոշ քանակության, այնպես էլ՝ էլեկտրաէներգիայի և խմելու ջրի սպառման դիմաց։

Ըստ էության, ոչ ոք դեմ չէ, որ հասարակության անապահով խավերի համար հանրային ծառայությունների սակագները պետք է ավելի ցածր լինեն, բայց դրա համար կա պետություն, որը պարտավոր է իր վրա վերցնել և փոխհատուցել այդ ծանրությունը և վարի գնային և տվյալ իրավիճակում ստեղծված դրությունը։ Ի դեպ՝ դա կարող է լինել՝ ինչպես սակագների սուբսիդավորման, այնպես էլ՝ անապահովներին ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրելու ձևով։ Մեր դեպքում ո՛չ մեկը կա, և ո՛չ էլ մյուսը. իշխանությունը գտել է հեշտ տարբերակը՝ բեռը դնել այլ սպառողների վրա ու պարծենալ, թե կարողացել են անապահովների համար ավելի արտոնյալ սակագներ սահմանել։ Պետությունը հենց նրա համար է, որ այդպիսի դեպքերում կիրառի իր սոցիալական քաղաքականությունը։ Սոցիալական քաղաքականությունն այն չէ, որ սակագների ֆինանսական բեռը պարզապես բաշխվի սպառողների տարբեր խմբերի վրա։

Ինչպես երևում է ներկայացված հայտից՝ գազամատակարար ընկերությունը հավասարության նշան է դրել բոլոր սպառողների միջև, իսկ բաշխման ու տարբերակման խնդիրը թողել է ՀԾԿՀ-ին։ Անկախ նրանից, թե ի՞նչ կորոշի ՀԾԿՀ-ն, ինչպե՞ս կբաշխի սակագները սպառողների տարբեր խմբերի միջև, անապահովների համար գազի սակագինը կբարձրացնի՞, թե՞ չի բարձրացնի, երկիրը, միևնույն է, վճարելու է գազի ներմուծման թանկացման գինը։ Ինչքան էլ Գրիգորյանը փորձի մանևրել ու հայտարարել, որ սահմանին գազի գինը մնացել է անփոփոխ, դա ոչ մի արժեք չունի. Հայաստանն ապրիլի 1-ից նույն քանակությամբ գազ ստանալու դիմաց ստիպված է անհամեմատ ավելի բարձր գին վճարել։

Հայաստանը տարեկան ստանում է շուրջ 2,2 մլրդ խորանարդ մետր ռուսական գազ։ Եթե մինչև հիմա այդքան գազի դիմաց սպառողները վճարում էին տարեկան 363 մլն դոլար, ապա ապրիլի 1-ին հաջորդող մեկ տարում կվճարեն ավելի քան 390 մլն դոլար։ Ինչպես տեսնում եք, տարբերությունը հասնում է 28 մլն դոլարի։ Ստացվում է՝ որքան ավել գազ ներմուծենք և սպառենք, այնքան այդ գինը կբարձրանա։

Փաստացի, իշխանություններն ինչքան էլ փորձեն այս ամենն այլ կերպ ներկայացնել և շուռ տալ իրականությունը, միևնույն է, սպառողներն ապրիլի 1-ից ավելի շատ գումար են վճարելու նույն քանակությամբ գազի սպառման դիմաց։ Ոչ մի նշանակություն չունի՝ դա կվճարեն անապահովնե՞րը, բնակչության մյուս խավե՞րը, թե՞ պարզապես տնտեսությունը։ Այդ գումարը դուրս է գալու մեր երկրից, այն էլ առաջին հերթին՝ բնակչության գրպանից։ Նույնիսկ տնտեսության համար գազի թանկացումն անուղղակիորեն դառնալու է քաղաքացու, նաև անապահով քաղաքացու բեռը։ Քաղաքացին է վճարելու այդ գինը՝ ապրանքների ու ծառայությունների թանկացման ձևով։ Փոխարենը՝ սրանից միակ շահողը լինելու է կառավարությունը։ Սակագների բարձրացման արդյունքում ավելանալու են պետբյուջեի եկամուտները։ Բայց նույնիսկ այդ ավել եկամուտները կառավարությունը չի ուզում ուղղել հասարակության խոցելի խավերի, ինչպես նաև տնտեսության առանձին հատվածների սակագնային բեռը թուլացնելուն։

Կարեն Սիմոնյան

Բուհի տված գիտելիքներով անհնար է աշխատել մասնագիտությամբ․ Նաիրի Սարգսյան Ո՞վ է պատասխան տալու Հայաստանում ռուսների ձախողման համար Հայ գործարարների ասոցիացիան Մոսկվայում ներկայացրեց Buissup նախագծի շրջանակում կայանալիք միջոցառումներըԱվետիք Չալաբյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել 5 պատգամավոր եւ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Օրենքով պաշտպանված գարեջուր, որ կարելի է պահել մինչև հինգ տարի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ). Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է համաներման մասին օրենք. «Փաստ» Ամբողջ ճշմարտությունը Մադրիդյան սկզբունքների մասին. Արմեն ԱշոտյանԳործընթացի՝ երկու ձևաչափով շարունակության վտանգները. «Փաստ» Դաշնակիցները թաքնվել են թփերի մեջ, իսկ հետո դանակ են խրելու թիկունքին. «Փաստ» Հայկական կողմը մոտենում է բանակցային հարցին՝ առանց հստակ տեսլականի. ադրբեջանագետ Երգչախումբը օրինակ է դարձել և ուղի հարթել նոր երգչախմբերի համար. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հիմքում 44-օրյա պատերազմի դավաճանությունների վերաբերյալ նրա փաստարկված ելույթն է. Զարուհի Փոստանջյան Բնապահպանը ջրառի հարցում դավադրության խնդիր է տեսնում. «Փաստ» Ավետիք Չալաբյանի գործը Փաշինյանի ստեղծած կալանքի դատարանների խայտառակության դրոշակն է. պաշտպան «Արցախն անմասն չէ պայքարից. սա ոչ միայն ՀՀ-ում բնակվող մեր հայրենակիցների, այլև ողջ հայ ազգի շարժումն է». «Փաստ» Ինչո՞ւ են մեր երկրի հետ այսպես վարվում իշխանությունները. «Փաստ» Քաղաքական հետապնդումները՝ գործող իշխանության հիմնական գործիք. «Փաստ» «Արդեն այսօր ունենք Արցախի հարցում նշաձողի արձանագրված իջեցում». «Փաստ» «Բաբայանականները»՝ երկու քարի արանքում. «Փաստ» Աշակերտներն էլ են «կանտրոլի» տա՞կ. «Փաստ» «Ցանկացած ավտորիտար իշխանության խնդիրն այլակարծությունն ու ոչ իրենց նմաններին քաղաքական դաշտից մեկուսացնելն է». «Փաստ» Լույս չի լինելուԵթե Ալիևից չեք վախենում, ապա եկեք ԱԺ արտահերթ նիստին և ստորագրեք․ Սաղաթելյանը ընթերցեց հայտարարության տեքստըԵրևանում Prado-ով վրաերթի են ենթարկել 23-ամյա աղջկաԲողոքի ցույցերի ժամանակ Երևանի երկնքում կործանիչներ են նկատվել. ՌԻԱ ՆովոստիՊուտինը նոր հրամանագիր է ստորագրելՌուսաստանը ցանկացած միջոցով փորձում է հակադարձել սանկցիաներին. Նաիրի ՍարգսյանՀայտնի են Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման մրցույթի հաղթողներըՉալաբյանի կալանավորման հիմքում 44-օրյա պատերազմի դավաճանությունների վերաբերյալ նրա փաստարկված ելույթն է. Զարուհի ՓոստանջյանԱվետիք Չալաբյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազին՝ Ա. Չալաբյանին վերագրվող հանցակազմը սահմանող հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համարԱմերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակինՄենք ջունգլիներում չենք ապրում, պատերի տակ ոչ մեկին չենք «գյուլլելու». Իշխան ՍաղաթելյանՍիրտս կիսատ է առանց քեզ, անվստահ էս աշխարհում իմ ամրությունն էիր. Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը՝ հայրիկի հետԲացվելիք բոլոր ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և օրենսդրություններով, որոնցով անցնում են. Արարատ ՄիրզոյանԱդրբեջանն այս շաբաթ Հայաստանին կհանձնի գերեվարված Էդուարդ ՄարտիրոսովինՄաքրվել է Աթենքի փողոցի աջակողմյան լանջը և չեզոքացվել է քարաթափման հնարավոր վտանգըԴոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվելԻնքը հայերեն ու Հայաստանի մասին մեզ նման գիտի. ինչպիսի՞ն է Մուստաֆաևը հայ դասընկերոջ հիշողություններում ԱԳՆ ներսում լուրջ դիմադրություն-բունտ է հասունանում Նիկոլ դավաճանը չի գործում միայնակ. նախագահականում և ԱԽ շենքում ևս ծախում են Արցախը. Արմեն ԱշոտյանԱրցախը այդ բանակցություններին կողմ չէ. Բրյուսելում ձեռք բերված համաձայնությունների մասին Արցախում որևէ տեղեկատվություն չունեն Ի՞նչ «մեսիջներ» է ուղարկում Ավետիք Չալաբյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հրավերով հանդիպեցի ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ. Թագուհի ԹովմասյանՀայաստանի ճակատագրական ընտրությունը. Ավետիք Չալաբյան Հայտնի է ռուսական բանակի կողմից գրավված նոր տարածքների մասինԾիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ էՕրվա կադր. «Աթաթուրքը` Երևանում»ԴԱԻՇ-ը ծրագրած է եղել սպանել Ջորջ Բուշ կրտսերինՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին2018 թվականից ի վեր առաջին անգամ դոլարի կուրսն այսօր Մոսկվայում իջել է