Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ․ նիստը հետաձգվեց
PoliticsԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ 3-րդ նախագահի և մյուսների գործով քննությունը։ Դատական նիստին ներկա չէին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Ինչպես տեղեկացրեց Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, նախագահի ընտանիքի անդամների մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ, և ինքը՝ որպես կոնտակտավոր անձ, թեստ է հանձնել, որի արդյունքը կլինի այսօր երեկոյան։
Ավելին՝ այստեղ