Երևան, 30.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրավական ի՞նչ հետևանք կունենան ստուգումները քաղաքապետարանի ենթակա կառույցներում. «Փաստ» Գագիկ Խաչատրյանի գործով դատավորը Սյունիքի դատարանում նշանակվելուց հետո հետ է գործուղվել Երևան. ի՞նչ են պարզաբանում ԲԴԽ-ից. «Փաստ» Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի


«Երբեմն լավ փոփոխություն անելու ցանկությունը բերում է վատ հետևանքների»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց ավարտական ատեստատներն էլեկտրոնային եղանակով տրամադրելու նախագիծը: Պետական գերատեսչությունը ընդգծում է, որ ներկայումս ուսհաստատությունների կողմից սովորողներին ավարտական փաստաթուղթ տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները պահանջում են մեծ ջանքեր, մարդկային ռեսուրսներ և ժամանակ: Աշխատանքների իրականացման ընթացքում չեն բացառվում անճշտություններն ու վրիպումները:

Այսպիսով, նպատակ կա թվայնացնել ավարտական փաստաթղթերը` կրճատելով աշխատանքի համար ներգրավվող մարդկային ռեսուրսների ծավալը, ինչպես նաև պետբյուջեի միջոցներից ատեստատների գնման համար հատկացվող ֆինանսավորումը: Նախագիծը միանշանակ չընդունվեց. նախ՝ մեզ համար անսովոր է էլեկտրոնային տարբերակով ավարտական փաստաթուղթ ունենալու գաղափարը, երկրորդ` փորձագետներից շատերը խոսեցին նաև այս գործընթացի ռիսկերի մասին: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է` ավարտական վկայականների, վկայագրերի թվայնացումը նույնիսկ կարելի է ասել ուշացած է, քանի որ ողջ առաջադեմ աշխարհը վաղուց արդեն անցել է վկայագրերի, ատեստատների թվայնացմանը:

«Բայց մեր պարագայում այս գործընթացը նախապատրաստված չէ: Նախ՝ այն մասին, որ թվայնացման արդյունքում խնայում ենք որոշակի միջոցներ. դրանք չնչին միջոցներ կարող են լինել, որը կապված է ատեստատների տպագրության և մնացած հարցերի հետ: Իսկ այն ռիսկերը, որոնք կապված են միանգամից թվայնացման հետ, շատ ավելի մեծ են: Նախ և առաջ կապված են ավտանգության խնդիրների հետ: Թվայնացնել փաստաթղթերը նշանակում է, որ դրանք պետք է այնպիսի տեղ «պահես», որ լինեն անվտանգ և զերծ որևէ միջամտությունից, ընդ որում` և՛ ներքին, և՛ արտաքին միջամտությունից: Այդ առումով չեմ կարող ասել, որ մեր անվտանգության համակարգն այժմ այնպիսին է, որ միանգամից կարող ենք անցնել թվայնացման գործընթացի` առանց հաշվի առնելու վտանգները: Տեղեկատվական անվտանգության հարցերը պետք է առաջնային լինեն: Իմ կարծիքով, երկրորդը կոռուպցիոն ռիսկերի վտանգն է: Հնարավոր է` ստեղծվեն թվային կեղծ ատեստատներ և բաժանվեն: Եթե այդ ամբողջը կենտրոնանում է մեկի ձեռքում կամ ինչ-որ կենտրոնում, նշանակում է, որ կենտրոնանում են նաև կոռուպցիոն ռիսկերը, և մեծանում է դրանց հավանականությունը: Սա ևս պետք է հաշվի առնել: Հայաստանն, իհարկե, պետք է անցնի թվայնացման գործընթացին, բայց սկզբնական շրջանում անհրաժեշտ է, որ դրանք կիրառվեն զուգահեռ. և՛ պահպանվեր ատեստատների թղթային տարբերակը, և՛ դրան զուգահեռ լիներ նաև էլեկտրոնային տարբերակը, այս պարագայում տեսանելի կլինեին հնարավոր թերությունները, բացթողումները, դրանք կշտկվեին, և դրանից հետո միայն հնարավոր կլիներ հրաժարվել թղթային տարբերակից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է կրթության փորձագետը:

Ստացվում է, որ հերթական անգամ ցանկություն կա լավ փոփոխություն կատարելու, բայց ամեն ինչ արվում է կտրուկ` առանց նախապատրաստության, արդյունքում մարդիկ տեղեկատվական շոկի մեջ են հայտնվում: Կտրուկ փոփոխություն անելու որոշումը բերում է հակազդեցության մարդկանց շրջանում: Ամեն դեպքում յուրաքանչյուր հասարակություն ունի իրեն բնորոշ մենթալիտետ, և մենք, այո, սովոր ենք կարևոր փաստաթղթերն ունենալ թղթային տարբերակով, ցանկանում ենք, որ դրանք շոշափելի լինեն: «Բազմիցս նշել ենք, որ հատկապես կրթության ոլորտում չի կարելի կտրուկ փոփոխությունների գնալ` առանց նախապատրաստելու դրանք:

Նույնիսկ եթե դրանք լավ փոփոխություններ են, առաջին պահին հակազդեցություն են առաջացնում այն մարդկանց մոտ, որոնք առնչվելու են այդ փոփոխություններին: Նրանց համար անսովոր է, որ աշակերտն ավարտի ուսհաստատությունը և արդյունքում, այսպես ասենք, ոչ մի փաստաթուղթ չստանա, որը կարելի լինի շոշափել: Տասնամյակներ շարունակ թղթային տարբերակով ատեստատ ստանալը մեզ մոտ սովորություն է եղել, ուստի փոփոխություն անելուց առաջ պետք է սա հաշվի առնել: Այդ պատճառով երբեմն լավ փոփոխություն անելու ցանկությունը բերում է վատ հետևանքների, տպավորությունը փոփոխությունների նկատմամբ լինում է շատ ավելի վատը, քան իրականում կարող էր լինել: Մեր որոշում կայացնողները սա հաշվի չեն առնում և ամեն անգամ նույն սխալը կրկնում են»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրավական ի՞նչ հետևանք կունենան ստուգումները քաղաքապետարանի ենթակա կառույցներում. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի գործով դատավորը Սյունիքի դատարանում նշանակվելուց հետո հետ է գործուղվել Երևան. ի՞նչ են պարզաբանում ԲԴԽ-ից. «Փաստ»«Հայկական սփյուռքի կենտրոնի» ղեկավար Ամրամ Պետրոսյանի ջանքերով՝ հայկական գյուղմթերքը կարտահանվի Կամերուն Երևանում կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա, որն իր տեսակով կլինի Հայաստանում առաջինն ու միակը․ Տիգրան ԱվինյանՍահմանապահ Բաղանիսն ամուր է, քան երբևէՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելԱլենը չի վիրավորվում Մարուքյանի «անբարոյականի վաստակ» բառերից,բայց մնացածներին դատի է տալիս.Մկրտչյան Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում