Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ» Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն


Թվացիալ անմեղսունակությո՞ւն, թե՞ գիտակցված անբարոյականություն

Վերլուծական

Հայաստանում բնակվող ոչ մի բանական քաղաքացու համար գաղտնիք չէ, որ ՀՀ իշխանությունների, և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի գործողություններն ու հրապարակային հայտարարությունները վաղուց դուրս են պրոֆեսիոնալիզմի կամ ոչ պրոֆեսիոնալիզմի, կոմպետենտության կամ ոչ կոմպետենտության տիրույթներից. դրանք առաջին հերթին ենթակա են մեղսունակության ստուգման։

Բոլորիս աչքի առաջ ընդամենը մեկ տարի առաջ պատերազմում պարտություն կրած, հազարավոր զոհեր տված ու օկուպացված տարածքներ ունեցող պետության ղեկավարը շարունակաբար հրապարակավ հանդես է գալիս այդ ամենի հեղինակ, թշնամական պետության ու դրա նախագահի պաշտպանության դիրքերից, պարբերաբար տիրաժավորում է ադրբեջանական թեզեր, ակնհայտ է, որ դա դուրս է ոչ միայն ոչ պարզագույն քաղաքական տրամաբանության, այլ անգամ մարդկային բանականության ու բարոյականության շրջանակներից։

Ըստ էության, խնդիրը միայն առաջին հայացքից է գտնվում մեղսունակության հարթությունում, որովհետև եթե գործ ունենայինք իշխանության անհատական ու հավաքական մեղսունակության խնդրի հետ, ապա դա պետք է վերաբերեր նաև այլ հարցերի ու ոլորտների։ Մինչդեռ բոլոր այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է սեփական դիրքերի ամրապնդմանը, պարգևավճարներին ու կոռուպցիոն այլ դրսևորումներին, քաղաքական ընդդիմախոսների հետապնդումներին՝ գործող իշխանությունը ոչ միայն չափից ավելի մեղսունակ է, այլև վարվում է առավել քան հաշվենկատ, հաշվարկված ու կշռադատված։

Կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի շահերը սպասարկող հայտարարությունները անմեղսունակությանը վերագրելն ինքնին անմեղսունակություն է. իրականում բոլոր այդ հայտարարությունները չափից ավելի մտածված են, հաշվարկված և կշռադատված։ Իսկ դա նշանակում է, որ Ալիևների փաստաբանությամբ Նիկոլը զբաղվում է ոչ թե անմտորեն, էմոցիոնալ ինչ-ինչ ազդեցությունների ներքո, այլ խիստ հաշվենկատորեն, ինչից բխում է նաև, որ այդ հարցում նա ունի շատ որոշակի շահեր, ու ոչ միայն այն պատճառով, որ երբևէ ոչինչ չի արել առանց սեփական շահի։ Հետևաբար՝ Ալիևի պաշտպանությունը բխում է ոչ միայն հենց Ալիևի, այլ նաև Նիկոլի շահերից։ Այսինքն՝ որքան էլ հակատրամաբանական է ու նողկալի, Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի, Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի շահերը նույնական են և համընկնում են։

Ստացվում է՝ Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է անձ, ով առաջնորդվում է Հայաստանին պարտության մատնած ու Արցախի մեծ մասը օկուպացրած պետության շահով։ Քիչ թե շատ առողջ հասարակությունում այս իրողությունն անխուսափելիորեն կհանգեցներ հանրային հուզումների, ընդվզումների, ամեն ինչի, բայց ոչ՝ անտարբերության։

Ասվածի մեջ մառազմն այն է, որ հայ հասարակությունը լեթարգիական հանգստությամբ հետևում է սեփական պետությունը թշնամուն մատաղ անելու սույն ակտին, որը մատաղ անողին էլ ավելի մեծ վստահություն է ներշնչում իր հակապետական բոլոր գործողություններում հղում անելու «ժողովրդի տված պողպատե մանդատին»։ Սա ավելի է մեծացնում Փաշինյանի ծառայությունների գինն Ալիևի առաջ. նա, փաստորեն, ՀՀ շահերը ոտնատակ է տալիս ոչ միայն անձամբ իր ու իր իշխանության, այլև «պողպատե մանդատ տված ժողովրդի» անունից։

Լիպարիտ Հակոբյան

Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Պելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»«Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն