Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Աշխարհակարգային պայքար կամ նոր էպոխայի սկիզբը

Analysis

Գուցե ոմանց համար անհասկանալի է կամ միևնույն, սակայն արդեն կայացած կարելի է համարել այն իրողությունը, որ նոր աշխարհակարգի համար գերտերությունների «դարակազմիկ ճակատամարտի» ամենաթեժ փուլում փլուզվել է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափը։ Տեղին է նշել, որ դեռևս 1992 թվականից գործող ԵԱՀԿ Մինսկի խումբը 1997 թվականից սկսել էր գործել եռանախագահության ֆորմատով՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ դիվանագետների մասնակցությամբ։ Արդեն 44-օրյա պատերազմին նախորդող շրջանը դարձավ եռանախագահների գործունեության վերջին փուլը, որից հետո Մինսկի խումբը դե յուրե գոյություն ուներ, սակայն դե ֆակտո չկարողացավ վերականգնել իր գործունեությունը, և ուկրաինական պատերազմում ՌԴ-Արևմուտք ծանր առճակատումը դարձավ այս ձևաչափին ուղղված «վերջին կրակոցը»։

Ինչպես հայտնի է օրերս Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հրաժարվել են համագործակցել ՌԴ-ի հետ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում: Լավրովը նշել է, որ Արևմուտքը զոհաբերել է խնդրի կարգավորումը Ռուսաստանի հետ տարաձայնությունների հետևանքով: Տեղի ունեցող գործընթացների մեջ ուշագրավ է այն հանգամանքը, որ հենց շաբաթներ առաջ հայկական կողմը դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ բանակցություններ սկսելու առաջարկով, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբից չեղավ պաշտոնական պատասխան։ Այդ դիմումին հաջորդեց ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Խովաևի միայնակ այցը Երևան։ Ի դեպ՝ ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակն ակնարկել էր, որ Լեհաստանն աշխատում է ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերականգնման ուղղությամբ, սակայն ուկրաինական պատերազմը բնականորեն խնդիրներ է ստեղծել այդ ճանապարհին։

Տեղի ունեցող այս շղթայական գործընթացում կարևոր է առանձնացնել մի առանցքային դրվագ. ապրիլի 5-ին՝ մինչ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել էր Փաշինյանին և Ալիևին։ Հետաքրքրական է, որ հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցում կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը: Սակայն հաջորդ օրը Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով տարածված հայտարարություններում որևէ խոսք չկար ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին։ Հավելենք, որ օրերս տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները, և Պուտինը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցել նշված գործընթացներին:

Ավելին, հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է կատարվել Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը, և այս մասով, ըստ պաշտոնական հայտարարության, Փաշինյանն արտահայտել է հայկական կողմի ակնկալիքը, որ ռուս խաղաղապահները կոնկրետ միջոցներ ձեռնարկեն ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար:

Տեղի ունեցածը խոսում է նրա մասին, որ, ըստ էության, Լավրովի հայտարարությունը բացահայտել է տարածաշրջանում իրադարձությունների իրապես շրջադարձային ընթացք և կանխատեսելի դարձրել այն հանգամանքը, որ սկսվում է մրցակցություն հակամարտության կարգավորման համար, որը կորոշի, թե ով է լինելու տարածաշրջանում «գլխավորը»։ Ըստ էության, տեղի ունեցածն անսպասելի չէր՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ուկրաինական պատերազմի շուրջ ՌԴ-Արևմուտք հարաբերություններն այնպիսի ճգնաժամ են ապրում, որ տարածվում են ամենուր։ Կարող ենք փաստել նաև, որ Արևմուտքը միտումնավոր է հրաժարվում Հարավային Կովկասում առնչվել Ռուսաստանի հետ՝ փորձելով նրան լիովին հեռացնել այդ տարածաշրջանից։

ՌԴ-ում պատրաստ էին նրան, որ Ուկրաինայում տեղի ունեցածին զուգահեռ աշխարհաքաղաքական պայքարը թեժացնելու է ամենուր, որոնցից մեկը հարավկովկասյան ուղղությունն է, որտեղ խնդիր է դրված հնարավորինս թուլացնել ՌԴ գերակայությունը, ինչպես նաև ռազմական ներկայությունը, այս դեպքում՝ խաղաղապահ առաքելությունը։  Ավելին, Մոսկվան փորձելու է այս պահի համար պահել հնարավոր դիրքերը, իսկ Բրյուսելը փորձելու է արագացնել գործընթացները։ Բայց, իհարկե, սա նոր ու մարտահրավերային իրավիճակ է բոլորի համար, և ամենալուրջ պայքարն ընթանալու է ոչ թե՝ հակամարտող կողմերի, այլ՝ ավելի գլոբալ խաղացողների միջև, որը բարդացնելու է հենց կողմերի գործը։ Ըստ էության, Արևմուտքը համարում է, որ ՌԴ դիվանագիտական ներգրավման հարցը լուծել է, այժմ փորձում է թիրախավորել ռազմական ներկայությունը, մնացածը ցույց կտա ժամանակը։

Տիգրան Մկրտչյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal