Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Չարից անդին

Analysis

Օրեցօր ավելի հստակ է դառնում, որ հանրային օրակարգի առաջնային հարցը դարձյալ ձևավորվում է Արցախի շուրջ։ Թեման առանցքային է, քանի որ ՀՀ ներքին և արտաքին օրակարգերի առանցքը հենց Արցախն է։ Ինչքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն տարբեր ձևախեղումներով արհեստականորեն շեղել հանրային ուշադրությունը, միևնույնն է այն մնում է նույնը, քանի որ իրավիճակը բարդագույններից է։

Նախօրեին տեղեկատվական հոսքերի հիմնական խոսույթը կապված էր Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական ելույթի հետ։ Պետք է նշել, որ այդ ելույթը բազմաթիվ ականներ էր պարունակում Հայաստանի ու Արցախի, և զարմանալիորեն, սեփական իշխանության համար։ Նա լեզվական ձեռնածություններով ու իրեն բնորոշ մանիպուլյացիաներով, գիտակցված կամ ոչ այնքան, երեկ ներկայացրել է իր հրաժարականի հիմքերը՝ առանց հրաժարականի մասին հայտարարության։ Չնայած Նիկոլ Փաշինյանի կողմից «մեղք», «մեղադրանք», «մեղավորություն», «դավաճանություն» հասկացությունների սեփական մեկնաբանությանը, այդուհանդերձ երեկ նա, փաստացի, խոստովանեց ոչ միայն սեփական մեղքն ու մեղավորությունը, այլ նաև ի լուր աշխարհի հայտարարել է, որ Հայաստանը ղեկավարելու իր ամեն մի օրը սպառնալիք է պետության ու հասարակության համար։

Եթե փորձենք բացել Փաշինյանի երեկվա ծավալուն մանիպուլյացիան այն կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ «44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է, կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»,- սա են Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի առանցքային կետերը։ Նիկոլն ամեն կերպ փորձում էր 3825 մարդու մահվան մեղքից մաքրվելու փորձ անել։ «Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե՛ պատերազմի, և թե՛ պարտության համար: Բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020թ. նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու և այդպիսով՝ նաև դավաճանության մեջ»,- այսպես է նա փորձում ներկայացնել իր բառախաղերը՝ իր մեղքը համարելով ոչ թե հողեր հանձնելը, այլ հողեր չհանձնելը:

Չքննարկենք այն, որ Նիկոլն ու իր թիմակիցները տարբեր ժամանակներում զոհերի տարբեր թվեր են ներկայացրել և մինչ օրս պաշտոնապես չեն հրապարակել զոհերի անվանացանկը, դրան զուգահեռ չմոռանանք, թե մոտ մեկ տարի առաջ ինչպես էր նա խոսում ԱԺ ամբիոնից զոհերի թվի մասին. «Զոհերի թիվը կլինի 4 հազարի կարգի՝ պլյուս-մինուս 50»: Թող ինձ ներեն մեր սգավոր ծնողները, բայց ապիկար հակապետականն այնպիսի ձևակերպում է տալիս, ասես խոսքը գնում է ինչ-որ ապրանքի գնի մասին։

Եթե անկեղծ ասեմ, Փաշինյանի երեկվա ելույթում կային բազմաթիվ դրվագներ, որոնք իրավական պետության պարագայում պետք է արժանանան ոչ միայն քաղաքական ու բարոյական, այլ նաև քրեաիրավական գնահատականի։ Բայց մինչև նման պետություն ունենալը, պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը, անկախ իր մեղմասացություններից ու լեզվական մանիպուլյացիաներից, հայտարարում է՝ ինքը կատարել է սխալ, որն ավելին է, քան դավաճանությունը, և ինքը կարող էր կանխել պատերազմը, որ կունենար նույն ելքը, սակայն, «իհարկե, առանց զոհերի»։

Հարգելի՛ հպարտ ու շարքային քաղաքացիներ, հերթական անգամ իմացեք, թե ում եք տվել ձեր քվեն, և ինչ անհայրենիքների կողմից է կառավարվում այսօր մեր երկիրը։ Անհերքելի փաստ է այն, որ Հայաստանը ղեկավարում է մարդ, որը դավաճանությունից ավելի մեծ սխալ է գործել, և որը կարող էր առնվազն 3825 (իր հրապարակած տվյալներով) մարդու կյանք փրկող որոշում կայացնել, բայց չի արել։ Անձնային ու քաղաքական բարոյականության նվազագույն նշաձող ունեցող մարդն այս հայտարարությունից հետո պետք է մի վերջին անգամ ներողություն խնդրեր, հրապարակեր սեփական հրաժարականի տեքստը և սպասեր սեփական դատաստանին։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը բարոյականության հետ ունի նույնքան աղերս, որքան Հայաստանը՝ իրավական պետության, նման բան տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ հերթական ամեն օր Հայաստանում կարող են արձանագրվել դավաճանությունից ավելի կշռող սխալներ և կայացվել որոշումներ, որոնք կարող են հազարավոր կյանքեր արժենալ։

Կարեն Սահակյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal