Yerevan, 07.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Նիկոլական իրականության թուրքական լեգմոտիվը

Analysis

Այն ինչ վերջին երկու օրերին տեղի է ունենում ՀՀ ներքաղաքական իրականության մեջ հեռու է անգամ ամենադաժան երազում կատարվողից։ Օրվա իշխանությունը առանց դեմքի մի մկանի խաղի խոսում է Արցախը Ադրբեջանին հանձնելու օրակարգի անխուսափելիության մասին ու դա անում է ԱԺ ամբիոնից: Նրանք իրենց ելույթներով «խաղաղության դարաշրջանի» մասին են խոսում։ Ըստ էության, պետք է փաստենք, որ այդ քվազի խաղաղության մասին հայտարարող Նիկոլ Փաշինյանն իրականում պատերազմ է հայտարարել։ Փաստացի, նա պատերազմ է հայտարարել հայ հասարակությանը, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի բոլոր հայերին, ովքեր դեռևս ունեն անհատական ու հավաքական արժանապատվություն և պատրաստ չեն նվաստացուցիչ խաղաղությանը, այնպիսի խաղաղությանը, որի այլընտրանքը, Նիկոլ Փաշինյանի խոսքերով իսկ, «մատաղացու գառ լինելն է»։

Եթե փորձենք գաղտնազերծել Փաշինյանի կոդավորված խոսքը, ապա իրականում հենց դա է նրա ելույթների ու գործողությունների հիմնաքարը՝ Հայաստանը դարձել է «մատաղացու գառ», և որպեսզի տեղի չունենա մատաղի վերջին ռիտուալը, ստիպված է համաձայնել Ադրբեջանի ու Թուրքիայի թելադրած բոլոր կանոններին։ Նիկոլ Փաշինյանը համեստորեն չի խոստովանում, բայց հասկացողը հասկանում է, որ Հայաստանը «մատաղացու գառ է» դարձել հենց իր ձեռամբ։ Այդ հրեշավոր արարքից հետո Նիկոլը Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին, համայն հայությանը գործարք է առաջարկում՝ կա՛մ համաձայնել իր «խաղաղության դարաշրջանին», կա՛մ միջազգային հանրության անհաղորդ հայացքի ներքո Արցախն ու Հայաստանը մատաղ կարվեն իր այն գործընկերների կողմից, որոնց շահերը այդքան ջանասիրաբար ներկայացնելով՝ փորձում է նրանց իսկ շահերից բխող խաղաղություն հաստատել։

Կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը, այսպիսով, մարտահրավեր է նետում բոլոր նրանց, ովքեր դեմ են ստորաքարշության այս համազգային ակտին և պատրաստ են պայքարել դրա դեմ։ Պատերազմը հայտարարված է հասարակությանը, որը նաև պետք է որոշի՝ այդ պատերազմում շարունակելու է պայքարել գործող ընդդիմության հե՞տ, թե՞ այդուհանդերձ փնտրելու ու գտնելու է պայքարի այլ ձևաչափեր։ Հակառակը նշանակելու է Փաշինյանի ու խաղաղության գծով նրա պարտնյորների հաղթանակը և Հայաստանի, Արցախի, ընդհանրապես հայկական ինքնության պարտությունը։

Ըստ էության, Փաշինյանն ազնվորեն ու առանց այլևայլ ձևականությունների հայտարարում է, որ հայրենասիրության իր մոդելը չի ենթադրում հայկական տարածքների պարտադիր պաշտպանություն, նա ասում է, որ հայը կարող է ապրել նաև թուրքական կամ ադրբեջանական տարածքներում։ «Հայաստանի երբեմնի բոլոր հողակտորներն էլ այսօր կան, գոյություն ունեն»,- ըստ ամենայնի, ազդարարելով առաջիկայում հայկական տարածքների թուրքացման իր մտադրությունները, հայտարարում է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ կարևորը ոչ թե տարածքներն են, այլ դրանում բնակվող մարդիկ։

Շատերն ինձ հետ կհամաձայնեն, որ օրինակ՝ կոսմոպոլիտիզմի կամ գլոբալիզացիայի  որևէ խմբակում նման հայտարարությունը կարող է ծափերի արժանանալ, սակայն, երբ այդպիսի միտք է հայտնում պետության ղեկավարը, նշանակում է, որ նա պատրաստ է սեփական երկրի տարածքները զիջել ցանկացածին, անգամ թշնամուն՝ դրանցում ապրելու իրավունքի, «մատաղ չանելու» ողորմածության դիմաց։

Ցավալի է, բայց փաստ, որ նմանօրինակ բացախոս ազնվությամբ «խաղաղության» մունետիկը պատերազմ է հայտարարում սեփական հանրությանը։ Այս պատերազմում նա ունի հզոր դաշնակիցներ՝ ի դեմս Ադրբեջանի, Թուրքիայի և նրա ելույթներին ծափահարող «միջազգային հանրության»։ Նիկոլի հայտարարած այս պատերազմի ելքը կախված է Հայաստանի ու Արցախի հասարակությունից՝ առաջնորդությամբ կամ առանց դրա։ Հակառակ դեպքում, որոշ ժամանակ անց, գուցե ևս մի քանի հազար զոհերից հետո նա՝ հիանալով սեփական ելույթով ու համարելով, որ դրա համար արժեր մարդկային կյանքեր զոհել, կկարողանա Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել՝ «Մեր նահատակները այ էս խոսակցության համար են ընկել»։

Սարգիս Ահարոնյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal