Yerevan, 07.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Սթափվելու հրամայականը

Analysis

Յուրաքանչյուր պետության պատմության մեջ լինում են ճակատագրական, եթե կուզեք, շրջադարձային շրջաններ, երբ վճռվում է նրա ապագայի, լինել-չլինելու հարցը։ Նմանօրինակ դեպքերի պակաս արդի պատմագրության մեջ շատ են, և հենց այդ օրերին են ուրվագծվում քաղաքական և պետական գործիչների իրական դեմքերը, քանի որ ինչպես հայտնի խոսքն է ասում, եթե քաղաքական գործիչը մտածում է գալիք ընտրությունների մասին, ապա պետական գործիչը միանշանակ մտածում է գալիք սերունդների մասին։ Փաստեք, որ մենք ներկայումս հայոց նորագույն պատմության ամենաողբերգական ու դրամատիկ շրջափուլում ենք, և հայ պետականության գոյության հարցը, ըստ էության, դրված է կասկածի տակ, ու ավելի դաժան է այն, որ նման դրության հասցրել է ներքին թշնամին, ով արդեն չորս տարի է ՀՀ-ում տապալել է պետական կարգը և երկիրը քաոսի վերածելուց հետո այն գլորել անդունդը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։

Չնայած պաշտոնական սուղ տեղեկատվություն պարունակող ռելիզին, միանշանակ է, որ իրավիճակը Արցախում և Արցախի շուրջ լուրջ է և լրջանում է ժամ առ ժամ։ Ակնհայտ է նաև, որ այդ օրհասականությունը գիտակցում են նաև Արցախում, ու անգամ Արայիկ Հարությունյանը, ով Նիկոլ Փաշինյանին համազոր պատասխանատվություն ունի բոլոր ողբերգությունների հարցում, այդուհանդերձ, իրավիճակից դուրս գալու ելքեր է փնտրում՝ չխորշելով անգամ հանդիպել Արցախի նախկին ղեկավարներին, որոնցից նախկինում խուսափում էր՝ Նիկոլ Փաշինյանի զայրույթը չհարուցելու նպատակով։

Վերջին երկու օրերին խորհրդարանի ամբիոնից իր ելույթներում Նիկոլ Փաշինյանը պարզորոշ հայտարարեց, որ պատրաստվում է ամբողջությամբ հրաժարվել Արցախից՝ ըստ ամենայնի  այն Ադրբեջանի կազմում թողնելու մասին համաձայնագիր ստորագրելով։ Արդեն երկու օր է՝ իշխանական պատգամավորները, իրար հերթ չտալով, խոսում են Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակի, «Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի» թեզի սխալ լինելու մասին։ Կասկածից վեր է, որ նրանք այդ կերպ կատարում են Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը՝ աստիճանաբար տիրաժավորելով նրա կողմից արդեն իսկ հնչեցրած թեզերը։

Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի իշխանությունը, մի կողմ թողնելով բոլոր ձևականությունները, հայտարարում է, որ հնարավորինս արագ ժամկետներում Արցախից հրաժարումը պատրաստվում է արձանագրել նաև դե յուրե՝ վերջնականապես փակելով Արցախի հայկականության հարցը ու Արցախը դատապարտելով, լավագույն դեպքում՝ ամբողջական հայաթափման, իսկ որ ավելի վատ է՝ ընդհուպ ցեղասպանության վտանգի։ Ի դեպ՝ սա ասվում է առանց դույզն-ինչ քաղաքական նուրբ փաթեթավորմամբ անգամ, բաց ու թափանցիկ, որ ընկալելի լինի ամենասովորական մարդուն։ Ողբերգությունն այն է, որ հանրային դժգոհություններն ու հուզումները ֆեյսբուքյան տիրույթից այն կողմ առայժմ դեռ չեն անցել․ ամենուր անեծքների տարափ, մարդկանց հուզումնալից ու պաթոսախառը տեքստեր՝ ուրիշ ոչինչ։

Դժբախտաբար պետք է փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես հատել է բոլոր կարմիր գծերը։ Հիմա մի կողմում ինքն է՝ հակահայկական իր խմբավորմամբ, մյուս կողմում՝ Հայաստանի ու Արցախի ճակատագրով իրապես մտահոգ բոլորը՝ շինականից մինչև մտավորական, քաղաքական գործչից մինչև մանկավարժ։

Վստահաբար կարող ենք ասել, որ հենց այսօր, առանց չափազանցության, որոշվում է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի լինելիության հարցը։ Իսկ դա նշանակում է, որ ժամ առաջ պետք է հանդիպեն նաև ՀՀ նախկին նախագահները, քանի որ հենց նրանք են, որ այս ճգնաժամային վակուումային պարագայում կարող են ելքային ինչ-որ տրամաբանություն գտնել, հատկապես այն պարագայում, երբ երեքն էլ փայլուն գիտակցում են պահի լրջությունն ու խնդրի խորքայնությունը։ Ավելին, հենց նրանք պետք է հանրությանը հանեն խորը թմբիրից՝ ցույց տալով Փաշինյանի հակահայկական իրական կերպարը։ Գաղտնիք ասած չեմ լինի, որ երեք նախագահներն էլ ունեցել են և ունեն տարբեր, հաճախ հակասող դիրքորոշումներ, հայեցակարգեր, մոտեցումներ, բայց երեքի համար էլ Արցախի հարցը եղել է կյանքի ու մահու հարց, երեքն էլ որպես պետական ու քաղաքական գործիչներ՝ կայացել են արցախյան շարժման, հետագայում՝ Արցախի իրավունքների պաշտպանության առանցքի հիման վրա, Արցախի հարցը եղել է երեքի քաղաքական կյանքի իմաստը։

Ներկայումս առաջացել է մի իրադրություն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հողին հավասարեցնել երեք նախագահների գործունեությունների իմաստը, նորանկախ Հայաստանի ստեղծման ու կայացման անկյունաքարը։ Սա ավելի քան բավարար պատճառ է երեք նախկին նախագահներին՝ հանդիպելու և Փաշինյանի հայաստանակործանությանը դիմագրավելու համար (ի դեպ՝ հավելենք, որ նման նախադեպ արդեն ունեցել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ)։

Ամփոփելով ցավով պետք է արձանագրենք, որ հիմա էլ իրավիճակը պակաս պատային ու կործանարար չէ, քան պատերազմի օրերին, և Հայաստանի նախկին ղեկավարները պետք է անեն առավելագույնը՝ Նիկոլին կանգնեցնելու համար։ Հակառակ դեպքում նրանք դիտորդի կարգավիճակում հետևելու են, թե ինչպես է փոշիանում իրենց կյանքի ու քաղաքական պայքարի 30-ամյա ճանապարհը, որը նաև ՀՀ ու Արցախի նորագույն պատմությունն է։

Արմեն Սիմոնյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal