Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած


Երկիրը կործանելու բացառիկ «գրոսմայստերը». «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Միջազգային պրակտիկայում չորս տարին բավարար ժամանակահատված է պետության համար զարգացման ուղի հարթելու տեսանկյունից։ Եվ բազմաթիվ են այն դեպքերը, երբ այդ ժամանակահատվածի ընթացքում էական դրական փոփոխություններ և տեղաշարժեր են տեղի ունենում։ Բայց մեզ մոտ ճիշտ հակառակն է: Նիկոլ Փաշինյանն արդեն չորս տարի իշխանության ղեկին է, և այս տարիների ընթացքում նա հաջողել է միայն մեկ հարցում՝ երկիրը կործանելու: Սկզբնական շրջանում Փաշինյանը, որպես կանոն, պարբերաբար ասուլիսներով էր հանդես գալիս և 100 փաստ էր ներկայացնում իր պաշտոնավարման արդյունքների մասին, սակայն որոշ ժամանակ անց՝ հատկապես պատերազմից հետո, 100 փաստերն էլ, ամփոփիչ ասուլիսներն էլ պատմության գիրկն անցան։

Չնայած, դա հասկանալի է. ի՞նչ կարող է Փաշինյանը ներկայացնել, երբ իր իշխանության ընթացքում ընդհանրապես մարել են զարգացման վերջին նշույլները, և միայն հետընթացն ու լճացումն է տեսանելի։ Հայաստանի համար այդքան կարևոր նշանակություն ունեցող անվտանգության համակարգը, որը ստեղծվել էր տարիների համառ աշխատանքի ու ջանքերի արդյունքում, ամբողջովին փլուզված է։ Եվ նույնիսկ այն փշրանքները, որոնք ինչ-որ կերպ մնացել են անվտանգության համակարգից, ոչ թե հավաքվում ու վերականգնվում են, այլ Փաշինյանի ու նրա թիմակիցների ձեռքով հետևողականորեն վերջնականապես քայքայվում և անէանում են։ Մի խոսքով՝ մի քանի հատորով կարող է ներկայացնել 100-ավոր փաստեր ձախողումների մասին: Սրան զուգահեռ, թշնամական երկրի ղեկավարը սանձարձակության այնպիսի աստիճանի է հասել, որ արդեն հայտարարում է, թե արգելելու է Հայաստանին բանակ ունենալ կամ ներդրումներ կատարել անվտանգության ոլորտում։ Սա բառացի նշանակում է Հայաստանին զրկել իր ինքնիշխանության առանցքային բաղադրատարրից, իսկ մեր իշխանությունների կողմից որևէ արձագանք չկա, այսինքն՝ ինչպես Հայաստանին թելադրի հակառակորդը, այնպես էլ պետք է լինի։

Փաշինյանի կառավարման տարիները նաև նշանավորվեցին նրանով, որ մսխվեցին Արցախյան ազատամարտի հաղթանակները, պետության ինքնիշխանությունը հասցվեց զրոյական մակարդակի, կորցրեցինք հսկայական տարածքներ, ունեցանք հազարավոր զոհեր, վիրավորներ ու հայրենազրկված մարդիկ։ Միևնույն ժամանակ, Փաշինյանի կառավարման արդյունքում Հայաստանի տնտեսությունը ոչ միայն չզարգացավ, այլև ուղղակի աղետալի վիճակում է հայտնվել։ Ահավոր գնաճի պարագայում սրվում է սոցիալտնտեսական վիճակը, երբ մարդկանց աշխատավարձերի ու թոշակների նույնիսկ չնչին բարձրացում չկա։ Ու ընդհանրապես, չորս տարվա ընթացքում որևէ քայլ չի կատարվել տնտեսությունը արտադրական ռելսերի վրա դնելու ուղղությամբ, այն գոյատևել է ընդամենը հանքարդյունաբերության ու տրանսֆերտների հաշվին։ Ժողովրդագրական տեսանկյունից ևս Հայաստանի վիճակը, մեղմ ասած, ծանր է, բնակչության թիվը տարիներ շարունակ անընդհատ նվազում է։

Հասարակությունը շարունակում է մնալ պառակտված ու երկփեղկված։ Մարդկանց շրջանում հուսահատություն և հիասթափություն է տիրում, և շատերը նախընտրում են վերցնել արտագաղթի ցուպն ու հեռանալ։ Իսկ պետական կառավարման համակարգը բարենորոգվելու փոխարեն չորս տարվա ընթացքում վերածվել է ամորֆ կառույցի, երբ ցանկացած ոք, առանց որևէ սահմանափակումների՝ նույնիսկ փողոցից, կարող է հայտնվել ամենապատասխանատու պաշտոններից մեկում, կարևորը հլու-հնազանդ լինի մեկ անձի, իսկ պետության ու պետականության վրա՝ թքած: Վերջապես Փաշինյանի կառավարման ընթացքում ամենացածր մակարդակի է իջեցվել ազգային արժեքների ու կրթության դերակատարությունը: Դրան մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք:

Մի խոսքով, եթե հետահայաց նայում ենք, ապա նույնիսկ զարմանալի է թվում, թե ինչպես է Փաշինյանը հասցրել բոլոր ուղղություններով քանդել և ապամոնտաժել մեր ունեցածը։ Ու եթե Փաշինյանի պաշտոնավարման շրջանը կարճ բնութագրենք, ապա դա այն մասին է, թե ինչպես «վարպետությամբ» չորս տարում կործանել երկիրը։ Վերջինիս պաշտոնավարման շարունակության դեպքում կարելի է պատկերացնել, թե Հայաստանից ինչ կմնա կարճ ժամանակ անց՝ միայն ավերակներ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից