Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել


«Հրաշք սերունդ ունենք». «Մինորա» մշակութային կենտրոնը տոնեց հիմնադրման 20-ամյակը. «Փաստ»

Մշակույթ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսի 1-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հաճելի իրարանցում էր: Միջանցքներում այս ու այն կողմ էին շտապում տոնական զգեստներ հագած հյուրերը, պարային խմբերի ներկայացուցիչները: Առիթը տոնական էր: «Մինորա» մշակութային կենտրոնը տոնում էր հիմնադրման 20-ամյակը:

Դեռ տարիներ առաջ Ռոլանդ Աբրահամյանը հիմնադրեց այս կենտրոնը` մեր մշակույթը տարածելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու և աջակցելու նպատակով: Քսան տարվա ընթացքում կենտրոնը բարեգործական բազմաթիվ համերգներ է կազմակերպել զորամասերում, մանկատներում և ծերատներում: Պետական տարբեր գերատեսչությունների կողմից արժանացել է մրցանակների և պատվոգրերի` հայ մշակույթի տարածմանն ու զարգացմանը նպաստելու համար: Կենտրոնը համագործակցում է ԱՊՀ երկրների ամենատարբեր մշակութային կենտրոնների հետ:

«Մինորայի» 20-ամյակին նվիրված գալա-համերգին իրենց կատարումներով հանդես եկան հանրապետության պարային խմբերը, իրենց կատարումները հյուրերին ներկայացրեցին Ռուբեն Սասունցին, որը հանդես եկավ ազգագրական երգերի շարանով, կատարման ընթացքում պարում էին ոչ միայն բեմում, այլ նաև դահլիճում, Գայանե Արզումանյանը, որի կատարմամբ «Արցախը» այլ զգացողություններ առաջացրեց հյուրերի մոտ, և կատարման ավարտից հետո էլ ծափահարությունները չէին դադարում, Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը, որի կատարմամբ «Տոտիկ յար»-ը աշխուժացրեց ու պարային տրամադրություն հաղորդեց ներկաներին, որոնք նաև չդադարող ծափահարություններով շնորհավորեցին Անդրանիկ Սարկավագի ծննդյան օրը, որը համընկել էր կենտրոնի 20-ամյակին նվիրված միջոցառման հետ:

Ու մինչ համերգասրահի փոքր դահլիճի բեմը բառի ամենաուղիղ իմաստով դղրդում էր պարային խմբերի ոտքերի տակ, զրուցեցինք կենտրոնի տնօրեն Ռոլանդ Աբրահամյանի հետ: Այս գալա-համերգը գալիս է ապացուցելու, որ քրտնաջան աշխատանքի արդյունքում կարելի է հասնել ցանկալի հանգրվանի, երբ ցանկությունդ հայկական մշակույթը տարածելն է, պետք է, որ վաստակած արդյունքն էլ ունենաս, սակայն 20 տարվա ընթացքում, վստահաբար, անհնար է եղել առանց դժվարությունների: Իսկ դժվարությունների և դրանց հաղթահարման ճանապարհների մասին խոսելն ավելի կարևոր է, քանի որ դա շարժիչ գործոն է դառնում նաև մյուսների համար: Աբրահամյանն ասում է` դժվարություններ, իհարկե, եղել են, բայց կարո՞ղ ենք որպես օրինակ բերել մեկ աշխատանք, որի կատարման ընթացքում դժվարությունների չենք հանդիպում: «Ամեն ինչ կախված է մարդուց: Ես բնավորությամբ շատ ուժեղ մարդ եմ, ամեն դժվարություն կանցնեմ:

Իհարկե, կարևոր է նաև ուժեղ ու լավ թիմ ունենալը: Եղել են լավ օրեր, հիասքանչ օրեր, երբ առիթ ենք ունեցել լինելու տարբեր երկրներում ու քաղաքներում: Մեր արձանագրած արդյունքների համար շնորհակալ եմ իմ անձնակազմից և իմ աջակիցներից, որոնք արդեն 20 տարուց ավելի է, ինչ իմ կողքին են` Զառա Արամյանը, Աշոտ Ղազարյանը, Նանեն և այլք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է մշակութային կենտրոնի տնօրենը:

Նշում է` ամենավատ տարին 2020 թվականն էր: «Պանդեմիա, իսկ հետո պատերազմ: Համավարակի ժամանակ` երկու-երեք ամսվա ընթացքում, կազմակերպեցինք օնլայն մրցույթներ, որոնց միացան նաև արտերկրից: Ավելի պարզ ասած` այդ ընթացքում մեր մշակույթի գործիչները պարապուրդի չմատնվեցին, չէինք ցանկանում, որ նրանք ընկճվեն: Օնլայն տարբերակով միջոցառումներ էինք կազմակերպում, մրցույթներ, իսկ հաղթողներին ուղարկում էինք մրցանակները, ասենք, փոստով կամ այլ տարբերակով: Դե իսկ պատերազմի ժամանակ մեր թիմը բարեգործությամբ էր զբաղված, որի համար ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորին»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հիշեցնում է, որ իրենց առաջին քայլերը սկսել են դեռևս 2000 թվականին: «Այդ տարիներին նկատեցի, որ փառատոններն ու միջոցառումները շատ քիչ են և ընկերներիս հետ միասին որոշեցինք համախմբել Հայաստանի Հանրապետության պարարվեստի գործիչներին: 2000 թ.-ին ծնվեց «Գարուն 2000» խորագրով երգի և պարի փառատոնը: Դրանով սկսվեց մեր բուռն գործունեությունը, սկսեցինք շրջել տարբեր երկրներով, ներկայացնել մեր ազգային մշակույթը»,-նշում է նա:

Իսկ վերջում` մենք մաղթեցինք, որ 20-ամյա հոբել յանը դառնա 40, իսկ հետո 60-ամյա հոբել յան, որոնք կնշվեն ավելի մեծ դահլիճներում, բայց մեկ բան` այն է մասնակիցների և հանդիսատեսի ոգևորությունը ոչ միայն մնա նույնը, այլ եռապատկվի:

Ռոնալդ Աբրահամյանը նշում է` իր ամենամեծ աջակիցը մեր ժողովուրդն է: «Մեր հանդիսատեսը միշտ մեր կողքին է, մեր ցանկացած բեմելը նախ և առաջ նրա համար է: 2000ական թվականներից մեր աչքի առաջ մեր երեխաները մեծացան, հիմա արդեն նրանցից շատերը ղեկավարում են պարային խմբեր: Սերունդներ են փոխվում, հիմա էլ հրաշք սերունդ և երեխաներ ունենք: Մեր ընտրած ճանապարհին հաջողություն եմ մաղթում բոլորիս»,-եզրափակում է Ռոլանդ Աբրահամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը«Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փաշինյանի իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց, ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ. Վահե Հովհաննիսյան