Yerevan, 29.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Մինչև ո՞ւր կհասնի դրամի ամրապնդումը, կամ ինչո՞ւ է արժեզրկվում դոլարը

Economics

ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով ֆինանսական շուկաներում առաջացած աժիոտաժը, ռուս-ուկրաինական հակամարտության սկզբնական շրջանում, չշրջանցեց նաև Հայաստանը։ Փետրվարի վերջին-մարտի սկզբին դրամը կրկին հայտնվեց ցնցումների մեջ։

Ի հայտ եկած սպասումները և տարադրամի նկատմամբ պահանջարկի մեծացումը հանգեցրեց ազգային արժույթի զգալի արժեզրկման։

Սակայն կարճ ժամանակ անց շուկան աստիճանաբար հանդարտվեց։ Հիմնական արժույթների նկատմամբ դրամը ոչ միայն կայունացավ, այլև սկսեց արժևորվել։

Դրան մեծապես նպաստեց քաղաքացիների վարքագիծը. նրանք բավական զուսպ գտնվեցին դրամի թուլացման նկատմամբ։ Եղան, անշուշտ, մարդիկ, ովքեր շտապեցին իրենց դրամային խնայողությունները վերածել տարադրամի, բայց այդպիսիք, ըստ էության, շատ չէին։ Այլապես դրամի թուլացումն ավելի մեծ չափերի կարող էր հասնել։ Քաղաքացիների վարքագիծը նպաստեց, որպեսզի ազգային արժույթի արժեզրկման հետ կապված սպասումները շուտ հաղթահարվեն։

Դրան հաջորդեց դրամի ամրապնդումը։ Վերջին մեկ ամսվա դրսևորումներից հետո դոլարի գինն արժութային շուկայում շատ ավելի ցածր դիրքում է հաստատվել, քան գտնվում էր մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը տատանվում է 469 դրամի սահմաններում։ Գնման գինը հասել է ընդհուպ մինչև 462 դրամի։

Դոլարի այսպիսի փոխարժեք Հայաստանի արժութային շուկայում վաղուց չէր եղել։ Վերջին տարիներին, երբեմն արձանագրվող կտրուկ տատանումներով հանդերձ, այն հիմնականում պահպանվում էր 480-500 դրամի սահմաններում։

Նույնը նաև եվրոյի պարագայում է. եվրոպական արժույթը ևս փետրվարի վերջի-մարտի սկզբի արժևորումից հետո հասցրել է բավականաչափ արժեզրկվել և գտնվում է հիմնականում 500-510 դրամի սահմաններում։

Արժութային շուկայում հաստատված այս փոխարժեքները խոսում են դրամի ամրապնդման մասին։

Ո՞րը կարող էր լինել դրա պատճառը։

Ըստ ամենայնի, սկսել են զգացնել տալ համաշխարհային տնտեսության մեջ սկսված այն պրոցեսները, որոնք տանում են ազգային արժույթներով առևտրային հարաբերությունների ընդլայնմանը։ Համատարած պատժամիջոցների պայմաններում քիչ չեն այն երկրները, որոնք փորձում են նոր պայմաններում հարաբերությունները կառուցել այս հարթության մեջ։

Սա ինչպես կարճաժամկետում, այնպես էլ՝ երկարաժամկետում որոշակի սպասումներ է ձևավորել հատկապես դոլարի պահանջարկի զսպման նկատմամբ։ Դոլարի դիրքերը համաշխարհային տնտեսության մեջ սկսել են թուլանալ։

Նվազել է ամերիկյան արժույթի մասնաբաժինը նաև համաշխարհային արժութային պահուստներում։ Նախկին 65 տոկոսից այն իջել է մինչև 59 տոկոսի։

Համաշխարհային շուկայում դոլարի արժեզրկումն այս պահին գուցե ձեռնտու է նաև Միացյալ Նահանգներին՝ կիրառվող պատժամիջոցների հետևանքները սեփական տնտեսության վրա մեղմելու և արտահանումն առաջ մղելու համար։

Դոլարի թուլացմանը և դրամի ուժեղացմանը նպաստել է նաև որոշ առևտրային գործարքների սպասարկումն ամերիկյան արժույթի տիրույթից հանելը։

Խոսքն այս փուլում վերաբերում է հատկապես Ռուսաստանից ներկրվող էներգակիրներին։

Արդեն հայտնի է, որ գազի դիմաց վճարումները դոլարի փոխարեն՝ կատարվում են ռուբլով։

Բայց Հայաստանը Ռուսաստանից միայն գազ չէ, որ ներկրում է։ Նույն տրամաբանության մեջ, ռուբլով վճարումներն աստիճանաբար կարող են ընդլայնվել նաև այլ ապրանքների ներմուծման պարագայում։ Հատկապես որ, ԵԱՏՄ անդամ երկրները վերջին շրջանում բավական ակտիվ քննարկում են իրականացնում այդ առումով։

Ամերիկյան արժույթի շուրջ սկսված այս պրոցեսները, բնականաբար, որոշակի բացասական սպասումներ են ձևավորել դոլարի նկատմամբ։

Բայց դրամի արժևորումը միայն դրա հետևանք չէ։

Այլ երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից, քաղաքացիների ակտիվ հոսքը և երկար ժամանակով Հայաստանում հաստատվելը ևս ազդել է փոխարժեքի շուկայի վրա։ Ըստ էության, ավելացրել է տարադրամի առաջարկը։

Դրամի ամրապնդումը պայմանավորված է նաև իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականությամբ։

Հաշվի առնելով համաշխարհային շուկաներում և Հայաստանում ձևավորված բարձր գնաճը, Կենտրոնական բանկն իր գործիքներով փորձում է պահպանել գների կայունությունը՝ ազդելով տնտեսության մեջ մտնող փողի քանակի վրա։ Փողը թանկանում է՝ հանգեցնելով շրջանառությունների կրճատմանը։ Կրճատվել է՝ ինչպես փողի բազան, այնպես էլ՝ կանխիկի շրջանառությունը։

Դա ի վնաս տնտեսության է, բայց Կենտրոնական բանկն ունի իր հետաքրքրությունները, որոնք ավելի շատ գների կայունության ապահովման և ավելի բարձր գնաճ թույլ չտալու դաշտում են։ Այս առումով, անշուշտ, էական դեր ունեն նաև փոխարժեքները։ Դրամի ամրապնդումը կարևոր գործիք է գնաճը զսպելու համար։

Հավանաբար նաև դա է պատճառներից մեկը, որ Կենտրոնական բանկը չի շտապում արժեզրկել դրամը, նաև հավելյալ տարադրամային բարձիկներ ստեղծել։

Դրա համար հարկավոր է ընդամենը շուկայից ներքաշել հավելյալ տարադրամը։

Բայց ԿԲ-ն կարծես նման գործողություններ չի անում ու թողնում է, որպեսզի դրամը շարունակի ամրապնդվել կամ առնվազն ամրապնդված մնալ։

Սա, իհարկե, դրական գործոն է գնաճը զսպելու համար։ Սակայն բացասաբար է ազդում արտահանման և դրսի շուկաներում հայկական ապրանքների մրցունակության վրա։ Առավել ևս՝ հիմա, երբ պատժամիջոցների հետևանքով խնդիրները շատացել են՝ հանգեցնելով արտահանման ծավալների կրճատման։

Հայկական ապրանքների արտահանումը կրճատվել է հատկապես ռուսական շուկայում։ Պատճառները շատ են, բայց մեկն էլ դրամի ուժեղացումն է։

Հայաստանում ռուբլու գինը վերջին օրերին տատանվում է 5,3-5,6 դրամի սահմաններում։ Դրա վրա ևս առկա է դրամի ուժեղացման ազդեցությունը։ Հակառակ պարագայում՝ ռուբլու փոխարժեքն ավելի բարձր կլիներ։

Թե մինչև ո՞ւր կհասնի դրամի ուժեղացումը շուկայի հիմնական արժույթների նկատմամբ, կախված է բազմաթիվ գործոններից։ Ամեն դեպքում, հազվի թե ականատես կլինեն դրամի դիրքերի ավելի խորը ամրապնդման։ Որքան էլ ազգային արժույթի ուժեղացումն ունի գնաճային ու սոցիալական նշանակություն, անհնարին է անտեսել նաև դրա տնտեսական հետևանքները։

Աղբյուր

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia