«Սիրուն»․ Էմմա Սապունջյանի լուսանկարը
LifestyleԴերասանուհի Էմմա Սապունջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սեւ շապիկ է կրում։ Էմման հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում են վզնոցները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել նրան․ «Սիրուն»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին սպիտակ տոպ էր կրում, որը համադրել էր տաբատի հետ։ Էմման արձակել էր մազերն ու նվազագույն շպար ընտրել։ «Գարուն է․ ծաղկիր»,- հրապարակումը կարճ մակագրել էր նա։