Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում


Իշխանությունը փորձում է զրկել ընդդիմադիր պատգամավորներին արտաքին աշխարհի հետ շփումներից. Վահե Հակոբյան

Հարցազրույց

Aysor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հետ։

- Պարոն Հակոբյան, գրառում էիք կատարել գերմանացի պատգամավորի կողմից կազմակերպված միջոցառման և ԱԳՆ անհասկանալի կեցվածքի վերաբերյալ: Կներկայացնե՞ք մանրամասները:

- Լարս Պատրիկ Բերգը Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր է, Հայաստանի վաղեմի բարեկամն է: Նա շատ մեծ աջակցություն է ցուցաբերում Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի շահերի առաջ մղմանը, եվրոպական հարթակներում պարբերաբար մեզ համար կարևոր հարցեր է բարձրացնում: Եվ այս կլոր-սեղան քննարկման կազմակերպումն էլ նոր հարթակ էր ստեղծելու ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Եվրամիության ներկայացուցիչների հետ քննարկում ունենալու, Հայաստանի շահերը, ընկալումները, դիրքորոշումները ներկայացնելու համար: 

Բայց ԱԳՆ-ն անհասկանալի, ես կասեի՝ աբսուրդի հասնող և ոչ պրոֆեսիոնալ քայլերով փորձեց կանխել Հայաստանի ԱԺ ներկայացուցիչների մասնակցությունը միջոցառմանը:

Ընդամենը մարտին ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին ուղղված նամակում ԱԳՆ-ն ներկայացնում է Լարս Պատրիկ Բերգի հայամետ գործունեությունը, ՀՀ ԱԳՆ երկու ներկայացուցիչներ՝ ԵՄ-ում Հայաստանի դեսպանն ու Գերմանիայում Հայաստանի դեսպանը նրա հետ հանդիպումներ են ունենում, մինչ այդ էլ Երևան Բերգի այցի ընթացքում ԱԺ-ում ես ու Արման Եղոյանն ենք նրա հետ հանդիպում, որպես պրոֆիլային հանձնաժողովների նախագահներ, իսկ այժմ ԱԳՆ-ն նրան ծայրահեղական է որակում, Եվրախորհրդարանում դեր չունեցող և ընդհանրապես հորդորում է նրա հետ չառնչվել՝ «ՀՀ-ԵՄ հարաբերություններին վնաս չհասցնելու» համար:

Այս էժանագին կրկեսը, հասկանալի է, որ լրիվ այլ նպատակներ է հետապնդում: Բայց նույնիսկ դա անելու ունակությունն ու բավարար շնորքն այս իշխանությունը և իրեն ծառայողները չունեն:

- Ի՞նչ միտում կամ նպատակներ եք տեսնում ԱԳՆ նման քայլի տակ:

Քաղաքացիները ստեղծված իրավիճակում հաճախ են հարցնում ինչու մանդատները վայր չենք դնում: Եվ հիմնական պատճառներից մեկը մանդատի միջոցով արտաքին աշխարհի հետ առավել ինստիտուցիոնալ և լայն հարաբերվելու հնարավորությունն է: Մանդատը հնարավորություն է տալիս խորհրդարանական դիվանագիտության խողովակներն օգտագործելով հարաբերվել աշխարհի հետ, որպեսզի մեր գործընկերները՝ կապ չունի որ երկրում կամ կառույցում, չհենվեն միայն իշխանությունից եկող ազդակների և դիրքորոշումների վրա, որոնք, ավելի շատ թուրք-ադրբեջանական տանդեմի, քան Հայաստանի ու ՀՀ քաղաքացու շահերն են ներկայացնում:

Ես չգիտեմ հանրությունը որքանով է պատկերացնում այս ամենի նշանակությունը, բայց առնվազն ԱԳՆ արձագանքը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը դրա կարևորությունը շատ լավ հասկանում է և ամեն կերպ փորձում է զրկել ընդդիմադիր պատգամավորներին արտաքին աշխարհի հետ շփումների, իրենց մոտեցումներից տարբերվող մոտեցումներ ներկայացնելու հնարավորությունից:

Իսկզբանե անհասկանալի է, թե ԱԳՆ-ն ինչու է որոշել կարծիք հայտնել այս միջոցառմանը խորհրդարանականների մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ, եթե ընդամենը մարտին ինքն էր ԱԺ-ից կարծիք հարցնում միջոցառման մասին: Այն նույն ԱԳՆ-ն, որը հիմնականում լուռ է երկրին, ազգային, պետական շահերին առնչվող կարևոր հարցերում:

Եթե ԱԳՆ այս նամակը փորձ էր զրկել ինձ, որպես ընդդիմության ներկայացուցիչ, Հայաստանի գերակա շահերին առնչվող և իշխանության դիրքորոշումից տարբերվող մոտեցումները եվրոպական գործընկերներին ներկայացնելուց, հիասթափեցնեմ իրենց՝ դա չի հաջողելու: Միանշանակ, ես մասնակցելու եմ միջոցառմանը, երբ որ այն կայանա: Գրառմանս մեջ նշել էի, որ եվրոպական կողմի նախաձեռնությամբ, տեխնիկական պատճառով հետաձգվել է մինչև հունիս:

Բայց իշխանության այս ձեռագիրն ու գործելաոճը հերթական անգամ ապացուցում է, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա: Նրանք կործանարար են մեր երկրի համար: Չգիտեմ էլ ինչ պետք է լինի, որ բոլորը դրանում համոզվեն:

Այս տեքստը գրող ԱԳՆ պաշտոնյան, նրա ղեկավարը, այն ուղարկելու թույլտվություն տվողը ոչ միայն օրվա իշխանության նենգ պատվեր են կատարում, այլև դա անում են շատ անորակ ու ոչ պրոֆեսիոնալ՝ չհասկանալով, թե եվրոպացի պաշտոնյայի մասին նման պնդում անելով ինչ հարված են հասցնում ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Արտաքին հարաբերությունների, արտաքին քաղաքականության մասին պատկերացում ունեցող, նման մոտեցումը ընդունելի համարող և որպես փաստարկ օգտագործող բոլոր պաշտոնյաներն օր առաջ պետք է հեռացվեն:

Ես իմ պարտքն եմ համարել հանրայնացնել այս դեպքը և ԱԳՆ նամակը, ներկայացնել մեր հանրությանն ու մասնագիտական շրջանակներին, որպեսզի հերթական անգամ փաստերով համոզվեն, թե ում հետ գործ ունենք ի դեմս այս իշխանության և ով ու ինչպես է այժմ վարում մեր երկրի արտաքին քաղաքականությունը:

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին