Երևան, 29.Հունիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դոլարն ու եվրոն կրկին արժեզրկվել են. ռուբլին ամրացել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է․ ռուսական կողմից բեռնատարների համար ավտոճանապարհը փակ է Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը. ԿԲ-ի հայտարարութունը Արցախում 7 օրով կդադարեցվի գազամատակարարումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՀՈՒՆԻՍԻ). Ստորագրվել է Վերսալյան պայմանագիրը. «Փաստ» «Ժողովրդական դիվանագիտություն»՝ փողո՞վ. հակառուսական ու հակահայկական «խաղեր». «Փաստ» «Երգչախմբային արվեստն ավելի ճանաչելի դարձնելու համար նախ պետք է արժևորել այն». «Փաստ» «Ես ինձ խաբելով ապրում եմ». 18-ամյա Էդգարի մայրիկի համար «միակ տեղը» մնացել է Եռաբլուրը. «Փաստ» Որտե՞ղ պետք է փնտրել հայրենադավության սոցիալ-հոգեբանական արմատները...«Փաստ» «Դիվանագիտական դաշտում օբյեկտ ենք, որին պարզապես տեղեկացնում են իր ճակատագրի մասին». «Փաստ»


Պարզագույն պրովոկացիաներ, ռեպրեսիաներ՝ առանց որևէ կարմիր գծի. իրավաբանների գնահատականները. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայաստանում ձևավորված շարժման գործողություններին զուգահեռ՝ վերջին օրերին ձերբակալությունների, կալանավորումների ու խուզարկությունների մի ամբողջ շղթայի ենք ականատես լինում: «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ զրույցում անդրադարձել ենք այս բոլոր գործողություններին:

Ռուբեն Մելիքյանը ներկայիս իշխանությունների պարագայում նկարագրված իրավիճակը բնականոն է որակել:

«Իշխանությունն ամեն կերպ պահելու ցանկություն ունեցող, լեգիտիմությունը կորցրած և բռնապետության ձգտող քաղաքական իշխանության պարագայում սա նորմալ իրավիճակ է: Նշված երեք հատկանիշների օգտագործմամբ ամեն կերպ, ցանկացած բարոյական սահման ու կարմիր գիծ հաշվի չառնելով՝ ռեպրեսիաներ են իրականացնում: Միաժամանակ տեսնում ենք զրո իրավական արձագանք ոստիկանության և այլ իրավապահ մարմինների՝ հատկապես ՊՊԾ ղեկավարի սանձարձակ ու հանցավոր վարքագծին»,-ընդգծեց Ռուբեն Մելիքյանը:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ևս օրինակներով խոսեց՝ ընդգծելով նաև երկակի ստանդարտների մասին: «Կալանավորումները բացառապես քաղաքական խնդիր են լուծում: Օրինակ՝ ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց 2020 թ. նոյեմբերի 9-ին հարուցված քրեական գործով: Հասկանալի է, չէ՞, թե ինչու են 2 տարի «քնած» քրեական գործը հիշում հենց հանրահավաքի պիկի շրջանում: Բացի այդ, դատարանը մերժում է կալանավորումը, ընտրում 60 մլն դրամ գրավ, երբ ի սկզբանե հասկանալի է, որ մեղադրյալն այն չի վճարելու: Այդ հիմքով մտնում են դատարան ու թմբկահար դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարում է կալանքի միջնորդությունը: Եվ սա այն դեպքում, երբ օրինական ուժ ունեցող դատական ակտ կա առ այն, որ կալանավորումը կիրառելի չէ: Սա նաև մեկ այլ դատավորի կայացրած որոշման նկատմամբ հարգանքի բացակայություն է: Անդրադառնանք Գյումրիի դեպքին, երբ տեղեկատվական մանիպուլ յացիաներ եղան մասնավորապես «պապիկներ ծեծելու» մասով, թեպետ հարց է առաջանում, թե ինչ գործ ուներ Նիկոլ Փաշինյանի աջակից պապիկը հավաքի դիմաց, ու ինչու էր ոստիկանությունն անգործության մատնվել: Չէ՞ որ երբ հակընդդեմ հավաք է տեղի ունենում, ոստիկանությունը պետք է պատշաճ միջոցներ ձեռնարկեր հավաքներից մեկը կանխարգելելու կամ դրանցից մեկն այլ վայր տեղափոխելու համար: Թող ինձ ներեն պապիկները, բայց սա բացառապես ուղղորդված սադրանք էր»,ասաց նա՝ շեշտելով, որ Գյումրիում տեղի ունեցածը եղավ ոստիկանության անգործության հետևանքով:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ նշված դեպքով կալանավորված մի շարք անձինք մեղադրվում են խուլիգանության կատարման մեջ՝ նա հավելեց. «Միակ փաստակազմն այն է, որ խուլիգանություն է տեղի ունեցել՝ առանց գնահատման առարկա դարձնելու, որ տեղի է ունեցել հանցագործությունների պրովոկացիա: Նույն խնդիրն է համացանցում առկա տեսանյութի հիմքով ձերբակալված Էմմա Սարգսյանի մասով, երբ կրկին ակնհայտ է հանցագործության պրովոկացիայի երևույթը: Կներեք ոչ այդքան հարմար բառի համար, բայց մեր ուսանողներն այդքան անողնաշար չեն, որ իրենց հնարավոր լինի 1000 դրամով բերել հավաքի վայր: Սրանք պարզագույն պրովոկացիաներ են, որոնք հետապնդում են բացառապես մեկ նպատակ՝ արժեզրկել հավաքի գաղափարաբանությունը»:

Փաստաբանը շեշտեց, որ կան հստակ օրինակներ, որոնք լավագույնս են ցույց տալիս առկա երկակի ստանդարտները. «Օրինակ՝ ինչո՞ւ «Անտարեսի» Արմեն Մարտիրոսյանին շշով հարվածելու համար խուլիգանության հատկանիշներով քրգործ է հարուցվում, իսկ «բերետների» հրամանատարը նույն շշով խփում է ցուցարարներին, և այդ դեպքում խուլիգանության, գոնե պաշտոնական լիազորությունների չարաշահման որևէ խնդիր չի լինում: Այս ամենը, նաև ոստիկանության ընդհանուր գործողությունները՝ անչափահասներին բերման ենթարկելը, նաև աղջիկների ձեռքերը կոտրելը, մեքենաները ջարդելն ու 10 օրով տուգանային հրապարակում պահելը մեկ՝ հավաքը կանխարգելելու խնդիր են լուծում»:

Ա. Կոչուբաևը հավելեց՝ այս ընթացքում հարուցված քրգործերը դատավարական որևէ հեռանկար չունեն, քանի որ դրանք բամբասանքներ են, նաև սուբյեկտիվ դատողություններ: Իրավապաշտպանների ու փաստաբանների դիտարկումներին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է արտերկրում խոսել ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացի մասին: Վերջին օրինակը Նիդեռլանդներում էր: Անդրադառնալով նշվածին՝ Ռ. Մելիքյանը նկատեց. «Ցավով եմ արձանագրում, բայց իրականում մենք տեսնում ենք, որ հավաքական Արևմուտքն ամեն կերպ աջակցում է այս հակահայ ռեժիմին: Այդպիսով, սակայն, հավաքական Արևմուտքը Հայաստանում իր համար հետագայում մեծ ռեպուտացիոն ռիսկերի հիմքեր է ստեղծում, որովհետև ակնհայտ է, որ մենք գործ ունենք հակահայ իշխանության հետ: Ակնհայտ է նաև, որ հակահայ իշխանությունը փորձում է թաքնվել Արևմուտքի, այսպես ասենք, արժեքային անձրևանոցի ներքո, մինչդեռ Հայաստանում իրականության մեջ այդ արժեհամակարգը, մեղմ ասած, չի պահպանվում»:

Իրավապաշտպանի խոսքով, Արևմուտքի շահն աշխարհաքաղաքական է. «Խայտառակ հայտարարությունները ժողովրդական շարժման հիմք հանդիսացան: Խոսքն այս հակահայ իշխանությունների՝ Արցախի հարցով անընդունելի զիջումների, նման պատրաստակամության և նման այլ խայտառակ հայտարարությունների մասին է: Զուգահեռ մենք տեսանք, որ Արևմուտքի շատ ներկայացուցիչներ ողջունեցին Փաշինյանի այդ հայտարարությունները: Մեծ հաշվով, շատ պարզ բանաձևի հետ գործ ունենք: Փաշինյանին կարելի է ամեն ինչ, քանի դեռ նա Արևմուտքի աջակցության ենթակա, բայց հակահայ քաղաքականության տիրույթում է գտնվում»:

Ալեքսանդր Կոչուբաևը շեշտեց՝ չէր ուզի դավադրությունների տեսությունների հետևից ընկնել, բայց Արևմուտքի լռությունը մեկ բան է նշանակում. «Այս իշխանությունը բերվել է կա՛մ հենց Արևմուտքի կողմից, կա՛մ այս իշխանության վարած քաղաքականությունը ձեռնտու է Արևմուտքին: Այս ընթացքում լրագրողի նկատմամբ բռնություն եղավ, պատգամավորի բերման ենթարկեցին, փաստաբանների՝ այդ թվում ինձ ևս բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին: Եթե սա լիներ մինչև 2018 թվականը, հավատացած եղեք, եվրոպական բոլոր կառույցներն այնպիսի աղմուկ-աղաղակ կբարձրացնեին: Բայց հիմա, այս ամենի ֆոնին, Արևմուտքը ցուցարարներին է զսպվածության կոչեր անում: Սա վկայում է, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախի շուրջ, ՀՀ-ում, առնվազն ձեռնտու է Արևմուտքին»: Ըստ Ռուբեն Մելիքյանի, այն, ինչ հիմա կատարվում է, բռնապետության ճանապարհ է: Այս համատեքստում անդրադառնալով իրավապահ համակարգին՝ նա ընդգծեց. «Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ գնալով սահմանափակվում են իրավունքի ճանապարհով մարդուն պաշտպանելու հնարավորությունները, և գնալով ավելանում է կամայականություններ դրսևորելու հնարավորությունը»:

Ալեքսանդր Կոչուբաևը շեշտեց՝ այսօր Հայաստանը միանշանակ ժողովրդավարական երկիր չէ, բայց չի կարծում նաև, թե այսօր մեր երկրում բռնապետություն է. «Բռնապետությունը հստակ չափանիշներ ունի, բայց այս մարդիկ անգամ դիկտատոր լինելու հեղինակություն չունեն: Այն ամենն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, անկեղծ եմ ասում, պարզագույն «դեբիլության», անգրագիտության ուղիղ արդյունքն է: Ինչո՞ւ, որովհետև մեր պատգամավորների կյանքի առաջին պաշտոնը ԱԺ պատգամավորն է, մեր նախարարների մի մասի կյանքի առաջին պաշտոնը նախարարն է: Առհասարակ, բարձրագույն պաշտոն զբաղեցնողները հիմնականում թռիչքաձև աճ են արձանագրել՝ մոտավորապես պահակից հասել են ղեկավարի, որոնք երկիր կառավարելու պարզագույն պատկերացում չունեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

2008-ից մինչ օրս զոհվածների ծնողները խոսում էին, չէի հավատում, որ քրգործերի մեջ շատ բացթողումներ կանՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտահանման 80 տոկոսը` ԵԱՏՄ երկրներ. AquaYan ջրերի գործարանը նվաճում է շուկան Հաղթահարել արատավոր շղթան և նյութապաշտությունը․ Ավետիք Չալաբյանի դիտարկումըԽաչիկ Ասրյանը՝ 44-օրյա պատերազմից փախած և Արցախը շահարկող քաղաքական ավանտյուրիստներինԴատարանի բակում իրավիճակը լարվել էր. վիճաբանություն էր տեղի ունեցել զոհերի հարազատների ու կարգադրիչների միջևՀողը կարող է նորից քոնը դառնալ, եթե նրա մասին մտածում ես որպես Հայրենիք. Արմեն Աշոտյան«Էմոցիոնալ մարդիկ այս կյանքը այլ կերպ են «զգում»»․ Թամարա Գեւորգյան (լուսանկարներ)Բայդենը ՆԱՏՕ-ն սպառնալիք է անվանելԲայց կրկնում եմ՝ սա բանակում նորություն չէ. Տիգրան ԱբրահամյանՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքում. հայրը գոմում հայտնաբերել է իր 15-ամյա տղայի կախված դինԱլբերտ Վարդանյանը 7։0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալԻսրայելի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԿարողացել ենք մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները՝ մի շարք հարցերի շուրջ․ Մհեր ԳրիգորյանԹուրքիան որոշել է աջակցել Ֆինլանդիային և ՇվեդիայինԱրարատի մարզում աշակերտը քրոջն անհանգստացնելու հարցի շուրջ վեճի ժամանակ դանակահարել է երկու այլ աշակերտիԱրման Վարդանյանը պարգևատրեց Գ.Վ.Պլեխանովի անվան համալսարանի ուսանող, Քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Սարգսյանին«Ծնվեց մեր հրաշքը, ում 2 եղբայրները զոհվել էին 44-օրյա պատերազմում». Անուշ Աբրահամյան (լուսանկար)Երևանում բախվել են Nissan Tiida-ն ու մոտոցիկլը. կա տուժածՀայրն ու որդիները վիճաբանել են․ հայրը՝ վիճաբանությանը միջամտած կնոջը ծեծի է ենթարկել․ վերջինս հիվանդանոցում մահացել էG7-ը 4.5 միլիարդ դոլար կհատկացնի խոցելի երկրներին սովից պաշտպանելու համարԼուկաշենկոն հայտարարել է, որ նոր աշխարհ է ծնվում«Ղարաբաղ տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը 9:1 հաշվով հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչՍև ծովում Ռուսաստանը ձեռք է բերել Արևմուտքի համար անսպասելի գործընկեր. The National InterestՎրաստանն արգելք կսահմանի ցորենի և գարու արտահանման վրաԱռաջին Buissup Hackathon-ը՝ հուլիսի 9-10-ին. միջոցառումը կանցնի միաժամանակ 4 քաղաքումՄակրոնը հրաժարվել է Ռուսաստանին «ահաբեկչության հովանավոր» հայտարարելԳնդապետ Սահակ Սահակյանին խորհուրդ եմ տալիս վերոնշյալ թեմաները մեկնաբանել զինվորական տեսանկյունից. Տիգրան Աբրահամյան«Թուրք». Զոհվածների հարազատները դժգոհ են դատավոր Բիշարյանի կայացրած որոշումից (տեսանյութ)Buissup Hackathon-ը կանցկացվի միաժամանակ 4 քաղաքում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, ԿապանումՌուսաստանը աշխարհի ամենամեծ ահաբեկչական կազմակերպությունն է. ԶելենսկիԵրևանի Պուշկինի փողոցում ծառը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա՝ երկկողմանի փակելով բակի ճանապարհըՆիկոլը խաղում է հայ ժողովրդի գլխին նոր պատերազմ սարքելու խաղ. Արտակ ԶաքարյանԴոլարն ու եվրոն կրկին արժեզրկվել են. ռուբլին ամրացել էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է․ ռուսական կողմից բեռնատարների համար ավտոճանապարհը փակ է«Ազգային պակտ»-ը՝ առանցքային կարևորություն Հայաստանի համարՀուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը. ԿԲ-ի հայտարարութունըԱյս պրոցեսները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվումԱրցախում 7 օրով կդադարեցվի գազամատակարարումըՄոտ օրերս կքննարկենք ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը․ Ալեն ՍիմոնյանՊատերազմով շանտաժ է անում ու հանձնում Բերձորը. այդպես մինչև Երևան. Եդուարդ ՇարմազանովԷդուարդ Աղաջանյանն անպատասխան թողեց Բերձորի ճանապարհը հանձնելու մասին հարցըBeam Global ընկերության ակցիաները թանկացել են 14%-ով՝ շնորհիվ լիցքավորման կայանների պատվերների կրկնապատկմանԿարի մեքենան հայտնագործվել է Զինգերից դեռ շատ առաջ. «Փաստ» 44–օրյա պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մոր հուզիչ ելույթը ԱԺ–ումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՀՈՒՆԻՍԻ). Ստորագրվել է Վերսալյան պայմանագիրը. «Փաստ» «Ազգային պակտ»-ը՝ առանցքային կարևորություն Հայաստանի համարԱդրբեջանցիները խեղաթյուրում են ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Իրանի պատմությունը. «Փաստ» «Ժողովրդական դիվանագիտություն»՝ փողո՞վ. հակառուսական ու հակահայկական «խաղեր». «Փաստ» Խոսքը պետք է ծնվի պատասխանատվությունից . ՍԻՆԹԵԶ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ