Երևան, 09.Հունիս.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Զիջողականության շրջապտույտում՝ հանուն աթոռների․ «Փաստ» Ինչի՞ կարող է հանգեցնել Թուրքիայի հետ Հայաստանի գործընկերությունը․ «Փաստ» Հայաստա՞նը, Մոլդովա՞ն, թե՞ Արևելյան Եվրոպայի երկրորդ էշելոնի երկիր կլինի «նորեկը» Ռուսաստանի դեմ․ «Փաստ» «Բոլորիս Ալենի հեքիաթները կպատմեն բարի, աշխատասեր ու կարեկից լինելու կարևորության մասին․ «Փաստ» «Մեր ընտանիքին եղբորս որդիներն են ուժ տալիս, նրանք իր մի պատառիկն են». Փոխգնդապետ Սեյրան Սարյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին․ «Փաստ» Քաղաքական ճնշումների եռաժանին․ «Փաստ» «Վերաարտահանումը լրիվ ջնջել է արտահանման իրական պատկերը»․ «Փաստ» «Մանիպուլացնելով, սեփական ժողովրդին հոգեբանական տեռորի ենթարկելով ՝ փորձում են ցույց տալ, թե զիջման այլընտրանքը պատերազմն է»․ «Փաստ» Ֆառը շառ է, աղը դաղ է, տուգանքը չաղ է․ «Փաստ» Ի՞նչ է կատարվում դատախազությունում․ «Փաստ»


Հատվածական դիվանագիտությունը հավասար է դիվանագիտության չգոյության. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը արձանագրված է միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությամբ, ինչը նշանակում է, որ Արցախյան հակամարտությունը մնում է չլուծված, քանի որ հրադադարը հիմնախնդրի վերջնական կարգավորում չի ենթադրում։ Ուստի, պատահական չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը, իրենց միջազգային լծակներն օգտագործելով, շանտաժի միջոցով և հայկական կողմի վրա ճնշում գործադրելով, փորձում են հասնել իրենց համար նախընտրելի պայմաններով խաղաղության պայմանագրի կնքմանը։ Եվ այս պայմաններում հայկական կողմին այլ ելք չի մնում, քան ակտիվ աշխատել միջազգային հանրության համապատասխան շրջանակների հետ՝ թուրք-ադրբեջանական ախորժակը զսպելու նպատակով։

Մեզ համար առաջնային խնդիր է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ներքո բանակցությունների վերամեկնարկի հարցը, ինչը մինչ այժմ տեղի չի ունենում։ Եվ, ընդհանրապես, այս համատեքստում հայկական կողմից շատ նուրբ դիվանագիտական մոտեցումների կիրառում է պետք, որպեսզի Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրացումը չարտածվի նաև Արցախյան հիմնահարցի վրա։ Առավել ևս, որ Ադրբեջանը փորձում է օգտվել այս հակասություններից ՝ հակամարտության միակողմանի լուծում պարտադրելու նպատակով։ Միաժամանակ, անհրաժեշտ է աշխարհի տարբեր դերակատարներին ներկայացնել Ադրբեջանի հանցագործ դեմքը՝ մասնավորապես Արցախը հայաթափելու և Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դիմելու մտադրությունները։

Սակայն ցավալին այն է, որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար հոխորտում է Հայաստանի ու Արցախի հասցեին, պատմական փաստերը խեղաթյուրող և հայ ժողովրդի արժանապատվությունը նվաստացնող և ատելություն սերմանող հայտարարություններ է կատարում, սակայն նրա հայտարարությունները ՀՀ իշխանությունների կողմից, որպես կանոն, մնում են անպատասխան։ Նիդերլանդներ կատարած այցի ժամանակ Փաշինյանը վերջապես իր մեջ ուժ գտավ խոսելու Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումներ և հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու հետևողական քաղաքականության մասին։ Ուշագրավ է նաև, որ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումների փաստով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Սակայն Հայաստանի իշխանությունների տևական լռության ֆոնին այս հարցերի բարձրացումը, ըստ էության, միայն փոքրիկ մխիթարանքի տպավորություն է թողնում։ Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ միջազգային հանրությանը հղված ուղերձները պետք է լինեն հստակ, որ Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպան քաղաքականության պայմաններում անհնարին է դառնում Արցախի ընդգրկումը Ադրբեջանի կազմում։ Իսկ Փաշինյանը օրեր առաջ հայտարարում էր, թե այլ տարբերակ չի տեսնում, քան Արցախը Ադրբեջանի կազմում թողնելը։

Պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանն ու Թուրքիան, գործի դնելով իրենց ահռելի հնարավորությունները և կապերը, յուրաքանչյուր դիվանագիտական հարթակ օգտագործում են հակահայկական արշավ ձեռնարկելու, Հայաստանի վրա ճնշում գործադրելու և իրենց պայմանները պարտադրելու նպատակով։ Եվ եթե հայկական կողմը հակադարձող քայլեր չձեռնարկի, ապա միջազգային հարթակում Հայաստանի դիրքերը շարունակաբար թուլանալու են։ Ուստի, անհրաժեշտ է լարել ուժերը և ամենօրյա ռեժիմով, ամեն հարմար առիթի միջազգային հանրության առջև բարձրացնել, միջազգային դերակատարներին հիշեցնել Ադրբեջանի կողմից իրագործվող հանցագործությունների և արցախահայության գլխավերևում թևածող ցեղասպանության վտանգի մասին։ Եվ դա պետք է անել ամենօրյա ռեժիմով, այլ ոչ թե ժամանակ առ ժամանակ:

Հատվածական դիվանագիտություն չի լինում, հատվածական դիվանագիտությունը հավասարազոր է դիվանագիտության չգոյության: Երկրի բարձրագույն ղեկավարությունը, ԱԳՆ-ն՝ իր դիվանագիտական համակարգով հանդերձ, խորհրդարանը և մյուս պետական հաստատությունները, որոնք արտաքին շփումների մեջ են ներգրավված, պետք է ակտիվացնեն իրենց ջանքերն այս ուղղությամբ, հասնեն տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարությունների ընդունմանը։ Միաժամանակ, անհրաժեշտ է ակտիվ աշխատանք տանել սփյուռքահայ համայնքների հետ, նրանց միջոցով կոորդինացնել գործողությունները։ Այլապես ստացվում է, որ ընդդիմությունն ու առանձին անհատներն իրենց ունեցած համեստ հնարավորություններով ավելի շատ աշխատանք են կատարում, քան գործող իշխանությունները։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ գործարարների ասոցիացիան ամփոփում է երկու տարվա ներդրումային գործունեության արդյունքները«Մեր քաղաքական նպատակասլացությամբ ու նվիրվածությամբ տարբերվելու ենք քաղաքական այլ ուժերից». «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն էՀույս ունենք՝ հասարակության մոտ նորից կվերածնվի ավելի հզոր պետություն, հզոր Երևան ունենալու տեսլականը․ Մեսրոպ ԱռաքելյանԵրեւանի ընտրություններում իշխող խմբակցության հետ որեւէ համագործակցություն չի լինի․ «Ապրելու երկիր» «uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ում զեղչեր են գործում նշված տեսականու համար NTD. լողացող արևային էլեկտրակայանները մեծ ժողովրդականություն են վայելում ոչ միայն Ասիայում, այլ նաև ԱՄՆ-ում Հայաստանի մեդիա դաշտի մայիս ամսվա առաջատար 20-յակը՝ ըստ Similarweb հեղինակավոր կայքի «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» վերահաստատում է Արցախի համար պայքարում կարմիր գծերը չհատելու իր դիրքորոշումը «Ապրելու երկիրը» Երևանի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Մանե Թանդիլյանին «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի ջերմատնային տնտեսությունների վերազինման ծրագիր է սկսում Արևմուտքը միշտ գումարներ է տալիս զարգացող, կամ մեր նման փոքր երկրների, կախման մեջ պահելու նպատակով «Ապրելու երկիր» կուսակցության մամուլի ասուլիսը (Ուղիղ) Մրգի զամբյուղից սկիզբ առած մարզաձև․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒՆԻՍԻ)․ Առաջին լվացքի մեքենան, առաջին փոշեկուլը, հակածխախոտային առաջին պայքարը․ «Փաստ»Զիջողականության շրջապտույտում՝ հանուն աթոռների․ «Փաստ»Ինչի՞ կարող է հանգեցնել Թուրքիայի հետ Հայաստանի գործընկերությունը․ «Փաստ»Հայաստա՞նը, Մոլդովա՞ն, թե՞ Արևելյան Եվրոպայի երկրորդ էշելոնի երկիր կլինի «նորեկը» Ռուսաստանի դեմ․ «Փաստ»Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան «Բոլորիս Ալենի հեքիաթները կպատմեն բարի, աշխատասեր ու կարեկից լինելու կարևորության մասին․ «Փաստ»«Մեր ընտանիքին եղբորս որդիներն են ուժ տալիս, նրանք իր մի պատառիկն են». Փոխգնդապետ Սեյրան Սարյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին․ «Փաստ»Քաղաքական ճնշումների եռաժանին․ «Փաստ»«Վերաարտահանումը լրիվ ջնջել է արտահանման իրական պատկերը»․ «Փաստ»«Մանիպուլացնելով, սեփական ժողովրդին հոգեբանական տեռորի ենթարկելով ՝ փորձում են ցույց տալ, թե զիջման այլընտրանքը պատերազմն է»․ «Փաստ»Ֆառը շառ է, աղը դաղ է, տուգանքը չաղ է․ «Փաստ»Ի՞նչ է կատարվում դատախազությունում․ «Փաստ»Հակաարցախյան հերթական «օպերացիան»․ «Փաստ»ԼՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու որոշում ունի․ «Փաստ»Միայն մի բան է «հարաբերականորեն կայուն»․ «Փաստ»Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում կմեկնարկի մագիստրոսական կրթական նոր ծրագիր (տեսանյութ) Իր պաշտոնավարման 5 տարում ՀՀ գործող վարչապետը փոխել է արարողակարգի 3-4 ղեկավար. Վահագն Մելիքյան․ Alphanews.am Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին Կուկուռուզնիկի վերածնունդը՝ «Ապրելու երկիր» կուսակցության առաջնահերթ օրակարգում UCOM-ի բիզնես հաճախորդները ձեռք կբերեն Macbook PRO-ն՝ խնայելով մանրածախ գնի մինչև 30%-ը Գլոբալ էներգետիկ ճգնաժամը խափանում է համաշխարհային ծրագրերը Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյանը՝ Սըր Լինդսի Հոյլին Տեղի է ունեցել «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնած «Զանգեր» խորագիրը կրող կլոր-սեղան քննարկումների շարքի հինգերորդ հանդիպումը Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել վարկերի քանակովԵրիտասարդության պալատը վերադառնում է Երևան «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը ք. Վեդիում հանդես կգա «Հարկային հսկողություն» թեմայով դասախոսությամբ Ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն ամուսնացել են․ երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն հուշերը․ Մանե Թանդիլյան ԶՊՄԿ-ում սպորտային ավանդույթները շարունակվում են Փաստացի Արցախի, Հայաստանի իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի մարդկանց շարժը ՀՀ-ից Արցախ և հակառակը տեղի ունենա ադրբեջանցիների վերահսկողությամբ. Տիգրան Աբրահամյան «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ընկերությունը Երևանում բացում է իր գրասենյակըԱլեն Սիմոնյանը 13 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Լոնդոն Բելգիայում մեծությամբ երկրորդ արևային էլեկտրակայանը կկառուցվի Օստենդ-Բրյուգե օդանավակայանի մոտ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանի որևէ իշխանություն իրավասու չէ Արցախի ճակատագրին վերաբերող որոշումներ կայացնել. Ռուբեն Վարդանյան Չնեղվեք սրանցից. լավ է լինելու Կապրի կղզուց՝ համաշխարհային նորաձևության ցուցադրություններ․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՀՈՒՆԻՍԻ). Առաջին կապույտ ջինսը, «Տետրիս» խաղն ու էլեկտրական արդուկի արտոնագրումը․ «Փաստ»