Երևան, 26.Մայիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանն այս շաբաթ Հայաստանին կհանձնի գերեվարված Էդուարդ Մարտիրոսովին Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է Shtigen Group-ն ու Ագրարային համալսարանը հուշագիր են կնքել Սուշի. ինչպես բրինձ պահելու մեթոդը վերածվեց նոր ուտեստ ստանալու միջոցի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՄԱՅԻՍԻ). Կայացել է Եվրատեսիլի առաջին մրցույթը. «Փաստ» Լիտվայի նախագահի՝ Հայաստան կատարած այցի նախաձեռնությունը գալիս է Վաշինգտոնի՞ց. «Փաստ» Հայաստանը նոր հեղափոխության շեմին. Փաշինյանը դեռևս դիմադրում է. «Փաստ» Իրազեկման արշավից և հետազոտությունից հետո Լոռու մարզում պատվաստումների ընդհանուր թիվն ավելացել է. «Փաստ» «Նպատակս ուղղակի թատրոն ստեղծելը չէր». «Ռոտոնդա» թատերախումբը ջերմություն ու սեր է փոխանցում. «Փաստ»


Որակյալ ու տարբերվող. «Ֆուտուրիսի» ստեղծման գաղափարի հիմքում ընկերությունն է. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակակից տեխնոլոգիաների դարում ճարտարապետական ու ինտերիեր լուծումները պահանջում են ժամանակակից մոտեցումներ։ Ինչպե՞ս ստեղծել նորաոճ ու տարբերվող ինտերիեր, ի՞նչ են առաջարկում ոլորտի մասնագետները։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք Futuris Architects ընկերության համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ալ բերտ Գալստյանի հետ։

- Ալբե՛րտ, ինչպե՞ս է առաջացել «Ֆուտուրիսի» ստեղծման գաղափարը։

-Հիշում եմ՝ դեռ ուսանողական տարիներից երազում էի դիզայներական ստուդիա ունենալու մասին, որտեղ մի խումբ ստեղծագործ մարդկանց հետ միասին մեր գաղափարները կյանքի կոչելով՝ կկերտեինք կենսակերպ։ Եկավ ժամանակը, ու հասկացա, որ անհրաժեշտ է երազանքը դարձնել նպատակ, և 2008 թվականին ստեղծեցի «Ֆուտուրիսը», որից հետո 2011 թվականին ինձ միացավ համահիմնադիր Հովնան Շահբազյանը։ Այժմ «Ֆուտուրիսը» համարվում է Հայաստանի ամենաճանաչված ու առաջատար ընկերություններից մեկը։

-Իսկ ի՞նչ է առաջարկում Futuris Architects ընկերությունը, ի՞նչ նպատակներով և առանձնացվող գաղափարներով եք ներկայանում հանրությանը։

- Համադրելով գեղեցիկն ու հարմարավետը՝ մենք առաջարկում ենք որակյալ, տարբերվող և կրեատիվ ծառայություններ։ Թերևս ամեն մի նախագծի վրա աշխատելիս մեր հիմնական նպատակն է դիզայնի միջոցով արտահայտել մարդու անհատականությունը, նրա աշխարհայացքը, ապրելակերպն ու գործելաոճը։ Ինչպես մեր կարդացած գրքերը, հագուստը, ժեստերն են նկարագրում մեզ, այնպես էլ տունը, աշխատավայրը և անգամ այն վայրը, որտեղ մեր ազատ ժամանակն ենք նախընտրում անցկացնել։ Ամեն մի նախագծի անհատական մոտեցում ենք ցուցաբերում։

- Ակնհայտ է, որ նման ընկերությունների պակաս չկա, ինչո՞վ է տարբերվում Futuris Architects ընկերությունը ոլորտի մյուս ընկերություններից։

- Ամեն մի ընկերություն ունի իր յուրահատկությունը։ «Ֆուտուրիսի» յուրահատկությունն իր մոտեցումն է դիզայնին, մարդկանց, միջավայրին, կյանքին ու աշխարհին։ Մեզ համար մեծ կարևորություն ունի երիտասարդ մասնագետների կրթությունը և տարին 2 անգամ «Ֆուտուրիսն» իր դռներն է բացում, որի ժամանակ ուսանողների և ոլորտի սկսնակների հետ կիսվում ենք մեր անցած ճանապարհով, փորձով և գիտելիքներով։ Մեկ տարի առաջ կազմակերպեցինք «FA Convention 2021. կրեատիվ պրոցեսի դիզայն» կոնֆերանսը, որի շրջանակներում կիսվեցինք մեր տարիների փորձով։ Իսկ մեր յութուբյան ալիքի միջոցով հասարակությանը ներկայացնում և ծանոթացնում ենք հայկական արտադրանքին, որն, իմ կարծիքով, անհրաժեշտ է, քանի որ այն կնպաստի մեր երկրի տնտեսության զարգացմանը։

- Արդյո՞ք ռիսկային չէ հավակնոտ ու նոր լուծումներ առաջարկելը, ի՞նչ խնդիրների առաջ եք կանգնել, որոնք ընթացքում լուծումներ են ստացել։

- Ամենամեծ ռիսկը ռիսկի չդիմելն է։ Հակառակը՝ անհրաժեշտ է միշտ փորձել ու նոր լուծումներ առաջարկել։ Կստացվի՞, շատ լավ, չի՞ ստացվի, ուրեմն, կաշխատենք այնքան, մինչև հասնենք մեր նպատակին։ Երբևէ անլուծելի խնդիրների առաջ չենք կանգնել. դա, երևի, գալիս է մեր մտածողությունից ու աշխարհայացքից, քանի որ մեր մտքի թռիչքը սահմաններ չունի։

-Կներկայացնե՞ք Futuris Architects ընկերության աշխարհագրությունը, ովքե՞ր են ձեր պատվիրատուները։

-Մենք նախագծում ենք ինչպես բնակելի տներ և բնակարաններ, այնպես էլ՝ ռեստորաններ, օֆիսներ, բանկեր, մարզասրահներ և այլն։ Մեր իրականացրած նախագծերից են՝ Reebok Sports Club-ը, Evocabank-ը, ID Bank-ը, Panda Hookah Lounge-ը, Rooby Fancy Cafe, Roomz-ը, AES Credit-ը:

- Ի՞նչ նպատակ է իր առջև դրել ընկերությունը առաջիկայի համար։

-Մենք ինքներս մեզ մարտահրավեր ենք նետել՝ դառնալ աշխարհի առաջատար ընկերություններից մեկը։ Մենք հավատում ենք մեր երազանքին, քանի որ ամեն ինչ հնարավոր է։

- Ալբե՛րտ, ինչպե՞ս կնկարագրեք «Ֆուտուրիսը» մեկ բառով։

- Ընտանիք։ Մի մեծ ու համերաշխ ընտանիք, որտեղ հավաքված մարդիկ ինչքան տարբեր, այդքան էլ նման են իրար։ «Ֆուտուրիսում» բոլորս ունենք նույն աշխարհայացքն ու նպատակները։ Սա էլ է մեր հաջողության գաղտնիքներից մեկը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լույս չի լինելուԵթե Ալիևից չեք վախենում, ապա եկեք ԱԺ արտահերթ նիստին և ստորագրեք․ Սաղաթելյանը ընթերցեց հայտարարության տեքստըԵրևանում Prado-ով վրաերթի են ենթարկել 23-ամյա աղջկաԲողոքի ցույցերի ժամանակ Երևանի երկնքում կործանիչներ են նկատվել. ՌԻԱ ՆովոստիՊուտինը նոր հրամանագիր է ստորագրելՌուսաստանը ցանկացած միջոցով փորձում է հակադարձել սանկցիաներին. Նաիրի ՍարգսյանՀայտնի են Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման մրցույթի հաղթողներըՉալաբյանի կալանավորման հիմքում 44-օրյա պատերազմի դավաճանությունների վերաբերյալ նրա փաստարկված ելույթն է. Զարուհի ՓոստանջյանԱվետիք Չալաբյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազին՝ Ա. Չալաբյանին վերագրվող հանցակազմը սահմանող հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համարԱմերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակինՄենք ջունգլիներում չենք ապրում, պատերի տակ ոչ մեկին չենք «գյուլլելու». Իշխան ՍաղաթելյանՍիրտս կիսատ է առանց քեզ, անվստահ էս աշխարհում իմ ամրությունն էիր. Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը՝ հայրիկի հետԲացվելիք բոլոր ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և օրենսդրություններով, որոնցով անցնում են. Արարատ ՄիրզոյանԱդրբեջանն այս շաբաթ Հայաստանին կհանձնի գերեվարված Էդուարդ ՄարտիրոսովինՄաքրվել է Աթենքի փողոցի աջակողմյան լանջը և չեզոքացվել է քարաթափման հնարավոր վտանգըԴոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվելԻնքը հայերեն ու Հայաստանի մասին մեզ նման գիտի. ինչպիսի՞ն է Մուստաֆաևը հայ դասընկերոջ հիշողություններում ԱԳՆ ներսում լուրջ դիմադրություն-բունտ է հասունանում Նիկոլ դավաճանը չի գործում միայնակ. նախագահականում և ԱԽ շենքում ևս ծախում են Արցախը. Արմեն ԱշոտյանԱրցախը այդ բանակցություններին կողմ չէ. Բրյուսելում ձեռք բերված համաձայնությունների մասին Արցախում որևէ տեղեկատվություն չունեն Ի՞նչ «մեսիջներ» է ուղարկում Ավետիք Չալաբյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հրավերով հանդիպեցի ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ. Թագուհի ԹովմասյանՀայաստանի ճակատագրական ընտրությունը. Ավետիք Չալաբյան Հայտնի է ռուսական բանակի կողմից գրավված նոր տարածքների մասինԾիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ էՕրվա կադր. «Աթաթուրքը` Երևանում»ԴԱԻՇ-ը ծրագրած է եղել սպանել Ջորջ Բուշ կրտսերինՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին2018 թվականից ի վեր առաջին անգամ դոլարի կուրսն այսօր Մոսկվայում իջել էԱյս իշխանությունները թուրքական և ադրբեջանական օրակարգով են շարժվում․ Լևոն ՔոչարյանԱյս երկու հարցը լուծելու դեպքում մենք հասնելու ենք մեր նպատակին. Իշխան ՍաղաթելյանԵրևանում տղամարդը բարձրությունից ընկել է երկաթե «արմատուրաների» վրա և մահացելՏղամարդը պատով բարձրացել է վեցերորդ հարկ ու փրկել պատուհանից ընկած երեխային (տեսանյութ)Դպրոցականը դանակահարել է 12-ամյա աղջկան, այնուհետև գնացել «Call of Duty» խաղալուShtigen Group-ն ու Ագրարային համալսարանը հուշագիր են կնքել«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում. ուղիղՄահացել է դերասան Արամ Մանուկյանի կինըՓորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունից․ շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը․ Արցախի ԱԺ խմբակցություններ29-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորածԻրանում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհերՈրքան տարածք է գրավել Ռուսաստանը. ForbesՇոյգուն առաջարկել է սրբադասել ՍուվորովինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերումՕդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է թաց ձյունՌուսաստանը ցանկացած միջոցով փորձում է հակադարձել սանկցիաներին. Նաիրի ՍարգսյանՈւժեղ հայրենիքի կառուցման ճանապարհին Չալաբյանն իր բարեկեցությունը թողել և եկել է Հայաստան. Վարուժան ԱվետիքյանԻշխանություններն այլևս կարմիր գծեր չունեն. նրանց ուղղակի պետք է կանգնեցնել «Շատ շտապ հարկավոր է այս շարժումը վերածել ազգային – ազատագրական, արցախյան շարժման, իսկ եթե ոչ` դատապարտված ենք կործանման». Արցախի Արդարություն կուսակցության համանախագահ ԱԳՆ-ի դեմ տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ այն կարմիրբերետներն էին, ովքեր աչքի էին ընկել ապօրինություններով. Տիգրան ԱբրահամյանԵրևանի համար 195 դպրոցի բակում 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար կտեղադրվի