Yerevan, 19.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ես զգուշացնում եմ այս իշխանության հենարան օլիգարխներին, եթե ժողովրդի կողքին չլինեք` պատասխան եք տալու. Իշխան Սաղաթելյան

Politics

Ես և իմ  ընկերները պայքարի առաջին օրը հայտարարել ենք գնալու ենք մինչև վերջ,    այս  պայքարի հաջողության համար   դրել ենք  ամեն ինչ, ես պատրաստ եմ ցանկացած զոհողության, գնալու եմ առջևից՝ առաջինը հարվածելու եմ, առաջին հարվածը իմ վրա եմ վերցնելու, ամեն ինչ անելու ենք այս պայքարի հաջողության համար։ Այս մասին ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։

Ներկայացնենք ելույթն ամբողջությամբ:

«Ողջու՛յն, սիրելի հայրենակիցներ։

Ապրիլի 25-ից իջել ենք փողոց այս իշխանություններին հեռացնելու նպատակով, իսկ սկսած մայիսի 1-ից ամենօրյա ռեժիմով անհնազանդության ակցիաներ, հավաքներ, հանրահավաքներ, երթեր ենք իրականացնում, շրջափակում տարբեր պետական հիմնարկներ և շենքեր։

Մենք մայիսի 1-ից գիշերում ենք այս հրապարակում․ սա արժանապատիվ քաղաքացիների պայքար է, պայքար է ընդդեմ ստի, պայքար ընդդեմ ազգային խայտառակության, պայքար ընդդեմ կապիտուլյացիայի և երկիրը նոր զիջումների տանելու։ Մենք խոստացել ենք ինքներս մեզ, որ գնալու ենք մինչև վերջ և այս պայքարը ավարտելու ենք հաղթանակով։

Սիրելի հայրենակիցներ, նախ թույլ տվեք որոշ գնահատումներ անել ստեղծված իրավիճակի հետ կապված։

Ժողովուրդ ջան, ինձ ճանաչում եք, ճանաչում եք նաև այն կուսակցությանը, որը ներկայացնում եմ ես։ Ինձ համար դյուրին չէր՝ լինելով 132 տարվա ավանդույթներ և կենսագրություն ունեցող կուսակցության Հայաստանի կառույցի ներկայացուցիչ հայտարարել, որ մի կողմ ենք դնում կուսակցական պատկանելությունը և բոլորս համախմբվում մեկ  գաղափարի շուրջ: Ի պատիվ Դաշնակցության՝ մենք դա արեցինք, դա արեցին նաև պայքարին միացած բոլոր քաղաքական ուժերը: Եվ ահա մենք այստեղ ենք՝ համախմբված մեկ գաղափարի շուրջ։ Դրանով մենք հստակ ուղերձ հղեցինք, որ սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է հանուն երկրի, երկրի վիճակը օրհասական է, սա ամենևին նախընտրական պայքար չէ և այդ հարցը այսօր լուծված է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ես և իմ   ընկերները   պայքարի առաջին օրը հայտարարել ենք գնալու ենք մինչև վերջ,    այս  պայքարի հաջողության համար   դրել ենք  ամեն ինչ, ես պատրաստ եմ ցանկացած զոհողության, գնալու եմ առջևից՝ առաջինը հարվածելու եմ, առաջին հարվածը իմ վրա եմ վերցնելու, ամեն ինչ անելու ենք այս պայքարի հաջողության համար։ Մենք անսխալական չենք, բայց այս պայքարին նվիրված ենք անմնացորդ ու ձեզ հետ միասին գնալու ենք մինչև հաղթական ավարտ։

Ես ապավինում եմ ձեր միասնությանը, ձր ուժին․ մեզ ոչ մի բան չի կասեցնելու:

Նիկոլն ու Ալիևը կարծում էին, որ ժողովուրդն այլևս գործոն չէ՝ կարող են միմյանց հետ պայմանավորվել և ժղովրդին պարտադրել նոր զիջումներ։ Մենք ցույց տվեցինք, որ այդպես չէ՝ հայ ժողովուրդը ոտքի է կանգնել՝ տեր է իր երկրին, տեր է իր հայրենիքին:

Վստահ եմ՝ ձեզանից յուրաքանչյուրը զգացել է այդ պահը։ Ձեզանից յուրաքանչյուրը հասկացել է իր անելիքը։ Ձեզանից յուրաքանչյուրը տեսել է վերականգնման, կողք կողքի կանգնելու ու ավելի հզոր լինելու անհրաժեշտությունը։

Ուզում եմ արձանագրել այս օրերին մեր ձեռք բերած հաջողությունները․

Առաջինը. «Դիմադրություն» շարժումը մասամբ կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը։ Առնվազն հանրային դաշտում իշխանությունը սկսել է քողարկել իր իրական նպատակները․ արդեն փորձում է կեղծել իրականությունը և չունի համարձակություն ասելու այն, ինչին տանում են այս երկիրը:

Երկրորդը. Երկրում ստեղծվել է իրական քաղաքական ճգնաժամ, որը տեսնում են Նիկոլի միջոցով երկրում հակահայ ծրագրեր իրականցնողները, իսկ մեր դաշնակիցների ու գործընկերների համար ակնհայտ է դառնում, որ Նիկոլը կորցրել է իր լեգիտիմությունը և նրա հետ այլևս որևէ բան պայմանավորվելն անիմաստ է։ Բոլորը գնալով հասկանում  են, որ  այս իշխանությունը լեգիտիմ չէ։

Երրորդ. Շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված՝  իր շահերին հակառակ որևէ լուծում, հետևաբար Նիկոլ Փաշինյանը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի։

Չորրորդ. Շարժումն ակնհայտ է դարձրել, որ մեր երկրում ձևավորվել է այս իշխանությունների հեռացման հանրային պահանջ, որը մենք ձևակերպեցինք մայիսի 4-ին և խորհրդարանում ներկայացրինք այդ կապիտուլյանտին։ Անցող օրերի մեր գործունեությունը և հանրային արձագանքը դրա վառ վկայությունն է :

Ժողովուրդ ջան, այս ամենը մենք արել ենք միասին, սրանք մեր կարևոր ձեռքբերումներն են ։

Բայց սա բավարար չէ, ձեռքբերումները պետք է դարձնենք անշրջելի՝ հեռացնելով այս դավաճան իշխանությանը:

Ես հիմա զգուշացնում եմ այս իշխանության հենարան օլիգարխներին՝ դրանց անունները ձեզ հայտնի են։ Եթե ուշքի չգաք, եթե ժողովրդի կողքին չլինեք, պատասխան եք տալու։ Հերիք է ֆինանսավորեք ֆեյքերի ֆաբրիկաները, նպաստեք դավաճան իշխանության մնալուն, ամեն ինչ գիտենք և տեսնում ենք, եթե այդպես շարունակեք հատ-հատ պատասխան եք տալու։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս իշխանությունն աղետաբեր է Արցախի և հայության համար։ Պարտության և պատերազմի խորհրդանիշ ուժը չի կարող ապահովել խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն:

Ի՞նչ իշխանություն է մեզ պետք։

Մեր երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման ընթացքը, կապահովի սահմանների անձեռնմխելիությունը, կիրագործի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հիմնական գործառույթը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի արժանապատիվ, արդար, բարեկեցիկ երկիր։

Սիրելի՛  հայրենակիցներ

Մեզ պետք է պոպուլիզմին, ստին, պարտվողականությանը, քաոսին այլընտրանք առաջարկող իշխանություն, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի պատմական ու քաղաքական պատասխանատվություն, կօգտագործի անցյալի դրականը, կմերժի բացասականը, կհամադրի փորձը և երիտասարդությունը, իրապես կառաջնորդվի արժանավորների իշխանության սկզբունքով, կառաջարկի ներկա վիճակից դուրս գալու լուծումներ, կտա ապագայի տեսլական։

Մեզ պետք է պատասխանատու իշխանություն։

Պոպոլիզմը քանդում է երկիրը։ Հանրահայտ ճշմարտություն է, որ օրվա իշխանությունները ամբոխավարներ-պոպուլիսներ են: Պրոֆեսիոնալ պոպոիլիստներ։ Այնպիսիք, որ կարողացան խաբել ոչ միայն մեր հազարավոր ազնիվ քաղաքացիներին, այլև քաղաքական գործիչներին: Մենք այսօր քաղում ենք պոպուլիզմի դառը արդյունքները։ Մենք գերադասեցինք քաղցր խոսքը կոշտ ու տեղին դիտողությունից, մենք գերադասեցինք ամենաթողությունը՝ ուժեղ պետությունից, մենք գերադասեցինք լավ ապրելու սուտ  խոստումները անվտանգությունից ու կայունությունից։

Պոպուլիստ իշխանությանը հետաքրքիր է միայն իր վարկանիշը, իր աթոռը։ Նրանք առաջնորդվում են «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։

Սիրելի ժողովուրդ, պոպուլիստներն աշխարհի ոչ մի երկրում երկար կյանք չունեն։ Պոպուլիստները վերջում ամեն ինչի համար մեղադրում են ժողովրդին։ Ու քանի որ պոպուլիստները դատապարտված են, նրանք կա՛մ շատ արագ անցնում են ավտորիտար ռեժիմ ձևավորելուն, կա՛մ ստիպված են լինում իշխանությունը զիջել հավասարակշիռ,  իրապես ժողովրդավար ուժերի։ Հիմա մենք տեսնում ենք, որ Նիկոլը փորձում է գնալ առաջին ճանապարհով։ Թու՞յլ ենք տալու, որ երկիրը վերածի բռնատիրության։ Թու՞յլ ենք տալու իր կամքը թելադրի մեր ժողովրդին։ Իհարկե՝ ոչ։ Դա բացառված է։ Բացառված է նաև այն պատճառով, որ այսօր այս հրապարակում դուք պինդ կանգնած եք։ այստեղ կանգնած է Հայաստանի արժանապատիվ քաղաքացին։ Քաղաքացին, որը երազանքներ ունի և պատրաստ է պայքարել իր ու իր սերունդների համար։ Ուժեղ պետականության համար։

Մեր խնդիրը շատ պարզ ու հստակ է՝ օր առաջ, ժամ առաջ ձևավորել առանց Նիկոլ Հայաստան։

Մայիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ես արդեն խոսել եմ, թե ինչպես ենք պատկերացնում մեր երկրի վերականգնումը։ Դավաճանների այս կույտին իշխանությունից հեռացնելուց հետո Հայաստանում կձևավորվի Ազգային համաձայնության ժամանակավոր  կառավարություն, որը երկիրը կտոր-կտոր հանձնելու Նիկոլի մտադրությանը կհակադրի Հայաստանը ոլորտ առ ոլորտ վերականգնելու քաղաքականությունը։

Առաջին հերթին մեզ պետք է համերաշխություն, կայունություն և անվտանգություն։ Պետք է վերականգնենք մեր ներքին միասնությունը։ Հանդարտ ու գրագետ աշխատանքով կառուցենք ուժեղ Հայաստան:

Ուժեղ ու կայացած պետության երեք հիմնասյուներն են՝ տնտեսությունը, բանակը և արտաքին քաղաքականությունը։

Նայեք, թե ովքեր են ներկայացնում այդ կենսականորեն կարևոր համակարգերը Հայաստանում։

Նիկոլին հեռացնելուց հետո առաջին մեր երեք քայլերը լինելու են պետության ողնաշարը  հանդիսացող համակարգերի վերակենդանացումը․

-Սպառողական, արժեք չստեղծող տնտեսության փոխարեն՝ մրցունակ ու առաջադեմ, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն,

-Կազմաքանդված, բարոյալքված բանակի փոխարեն՝ իրապես մարտունակ,  սպառազինություններով հագեցած  զինված ուժեր, ոչ միայն պաշտպանողական, այլ հարկ եղած դեպքում նաև պաշտպանողական բանակ,

-մուրացիկ դիվանագիտության փոխարեն ազգային շահերի վրա հիմնված պրոֆեսիոնալ, նախաձեռնողական, գործընկերային, բայց ոչ ստրկական արտաքին քաղաքականություն։ Արտաքին քաղաքականության ոլորտում պետք է հանդես գանք մեր օրակարգով, Արցախի ու Հայաստանի շահերն սպասարկող օրակարգով։

Մենք դա կարող ենք, դա անելու ենք միասին։  Ծրագրերը կան՝ ամեն օր մենք դա ներկայացնում ենք այստեղ քննարկումներում։ Այս հարթակից տալիս ենք հիմանկան ուղղությունները։ Երկիրն այս վիճակից դուրս բերելու և՛ ծրագիրը կա, և՛ թիմը կա։

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication Day "Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024 "Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024